Jump to content

Կուչինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կուչինգ
ԵրկիրՄալայզիա Մալայզիա
ՀամայնքKuching? և Սարավակ[1]
Հիմնադրված է1827 թ.
Մակերես431 020 000 քառակուսի մետր
ԲԾՄ8±1 մետր
Բնակչություն325 132 մարդ (2010)
Ժամային գոտիWPM?
Փոստային դասիչ93000–93999
Պաշտոնական կայքdbku.gov.my
Կուչինգ (Մալայզիա)##
Կուչինգ (Մալայզիա)

Կուչինգ (քաղաք) (անգլ.՝ Kuching), Մալայզիայում, Կալիմանտան կղզում գտնվող քաղաք, Սարավակ նահանգի վարչական կենտրոն։ Բնակչությունը (մոտ կես միլիոն բնակիչ) բաղկացած է մալայացիներից, տարբեր ծագում ունեցող չինացիներից և հնդկական ժողովուրդներից։

Կլիման մեղմ է, հասարակածային, տարեկան տեղումների միջին քանակը 4000 մմ է։ Խոնավ մուսոնային ժամանակահատվածը տևում է նոյեմբերից փետրվար։ Առավոտյան միջին ջերմաստիճանը 23 °C է, կեսօրից հետո՝ օրվա ընթացքում, այն բարձրանում է մինչև 32 °C, ամբողջ տարվա ընթացքում։

Կուչինգը Հարավարևելյան Ասիայի ամենագեղեցիկ և հարմարավետ քաղաքներից մեկն է։ Քաղաքը գտնվում է Սարավակ գետի երկու կողմերում, հյուսիսային և հարավային քաղաքները միմյանց հետ կապված են ընդամենը երկու կամուրջով։

Կատուներով կոմպոզիցիա, 2009 թվական

200 տարի առաջ Սարավակը Բրունեյի սուլթանության կազմում էր։ Ապստամբությունը ճնշելու գործում ունեցած մեծ ներդրման համար սուլթանը անգլիական արկածներ որոնող Ջեյմս Բրուկի ղեկավարությանն էր հանձնել մի փոքրիկ տարածք, իսկ վերջինս Կուչինգը դարձրեց սպիտակ ռաջաների իր թագավորության մայրաքաղաքը։ Բրուքների դինաստիայի իշխանությունը Սարավակների վրա շարունակվել է մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտը, երբ երրորդ և վերջին ռաջա պարոն Չարլզ Վայներ Բրուքը Սարավակը հանձնեց բրիտանական թագին։

1960-ական թվականների կեսերին տեղի ունեցավ չհայտարարված պատերազմ Բրիտանիայի և Բրիտանական Համագործակցության միջև ինդոնեզիայի Սուկառնոյի դեմ, ինդոնեզացիները փորձեցին Սարավակը միացնել իրենց տարածքին։ 1963 թվականին Սարավակը ձեռք բերեց անկախություն և Սաբահի ու Սինգապուրի հետ միասին մտավ Մալազիայի կազմի մեջ։

Կուչինգ քաղաքի անվան ծագումը հայտնի չէ։ Ավանդույթի համաձայն Կուչինգը համարում են կատուների քաղաք, սակայն, ամենայն հավանականությամբ անունը վերցված է հնդկական «կոչին» (նավահանգիստ) կամ «կատվի աչք» կոչվող բույսի անվանումից։

Ամբողջ քաղաքում կանգնեցված են կատուների քանդակներ, քաղաքում կա նաև Կատուների թանգարան։

2005 թվականի սեպտեմբերի 1-7-ը, Կուչինգում միջազգային դելֆյան խորհրդի ղեկավարությամբ անցկացվել են դելֆյան երկրորդ խաղերը։ Այս խաղերի նշանաբանն էր՝ «Անհետացող ավանդույթների վերածնունդ»[2]։

Խաղերի հասցեին շնորհավորանքներ են հնչեցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ից, խաղերը հովանավորել է Սարավակի վարչապետ Պեկին Շրի Հաջի Աբդուլ Թաիբ Մահմուդը։ «The Borneo Post» և «Sarawak Tribune» թերթերը ամեն օր տեղեկություն, լուսանկարներ և հարցազրույցներ էին հրապարակում Դելֆյան խաղերի առաջընթացի մասին[3]։ Դելֆիան միջազգային խորհուրդի գլխավոր քարտուղար Քրիստիան Կիրշը առաջարկել էր հաջորդ` 2009 թվականի Դելֆյան միջազգային խաղերը անցկացնել Ջեջու քաղաքում։ Այս ցանկությունը պաշտոնապես հայտարարվել էր Կուչինգի խաղերի ժամանակ Կորեայի ԱԱՀ պաշտոնյաների կողմից։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դելֆյան խաղերի բացման տոնական արարողության ժամանակ

Կուչինգը կապված է գիտնական Ալֆրեդ Ուոլասի գործունեության հետ, ում` օրանգուտանների հետազոտության հետ կապված աշխատանքը, ոգեշնչել է Չարլզ Դարվինին։ Սարավակի թանգարանում կա ցուցասրահ` նվիրված Դարվինին։

Քաղաքն ունի բազմաթիվ թանգարաններ, որոնցից ամենահայտնիներն են`

  • Սարավակի թանգարան[4]
  • Չինական թանգարան
  • Կատուների թանգարան
  • Իսլամի թանգարան
  • Տեքստիլ թանգարան

Հետաքրքիր են նաև`

  • Աստանա (ռաջայի նախկին պալատ)
  • Մարգարիտ նավահանգիստ
  • Տուա Պեկ Կունի դաոսկյան տաճար
  • Կենտրոնական շուկա
  • Կատուների բազմաթիվ արձաններ քաղաքի տարբեր հատվածներում

Գետի երկայնքով ձգվող գեղատեսիլ զբոսավայրը, որը երեկոյան լուսավորված է լինում երգող, գունավոր շատրվաններով, քաղաքը դարձնում է տոնական և հարմարավետ։

Չինական թաղամասը, Ատաղձագործի փողոցը և Հնդկական փողոցը պահպանվել են ռաջայի և գաղութային ժամանակներից։

Քաղաքում և նրա տարածքում կան մի շարք գեղեցիկ զբոսայգիներ։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. «II Delphic Games 2005». // youtube.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Приветственное письмо от ЮНЕСКО (17.02.2005)» (PDF). // upload.wikimedia.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.(անգլ.)
  4. «Государственный музей Саравака». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուչինգ» հոդվածին։