Սաբահ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաբահ (այլ կիրառումներ)
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Մալայզիա | ||||
Հիմն | Sabah Tanah Airku | ||||
Կարգավիճակ | Մալայզիայի նահանգ | ||||
Մտնում է | Մալայզիա | ||||
Ներառում է | 5 շրջան | ||||
Վարչկենտրոն | Kota Kinabalu? | ||||
ԲԾՄ | 4095 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Sabah State Legislative Assembly? | ||||
Բնակչություն (2010) | 3 206 742 (3-րդ տեղ տեղ) | ||||
Խտություն | 43,56 ( 14-րդ տեղ տեղ) | ||||
Տարածք | 73 619 (Զբաղեցնում է 2-րդ տեղը տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 4095 մ | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 16, 1963 թ. | ||||
Սահմանակցում է | North Kalimantan? և Սարավակ | ||||
Ժամային գոտի | +8 | ||||
Հապավում | SBH | ||||
Փոխարինեց | North Borneo? | ||||
ISO 3166-2 կոդ | MY-12 | ||||
Հեռախոսային կոդ | 087-089 | ||||
Փոստային ինդեքսներ | 88000–91999 | ||||
Մականուն | Negeri di Bawah Bayu, نݢري دباوه بايو և Land Below the Land | ||||
sabah.gov.my |
Սաբահ (մալայերեն՝ Sabah, negeiri di bawah bayu, ջավի՝ سابه; կոդ։ SBH), տեղակայված է Արևելյան Մալայզիայում և համարվում է ամենաարևելյան նահանգը[1]։ Այն նաև հայտնի է որպես Negeri di bawah bayu, որը թարգմանաբար նշանակում է «Երկիր քամիները ներքևում»։
Նախկինում, լինելով Բրիտանիայի գաղութ, ունեցել է Հյուսիսային Բրիտանիայի Բուրենո անվանում[2][3][4][5], իսկ արդեն որոշ ժամանակ անց, ստեցել է Մալայզիայի Հանրապետության նահանգի կարգավիճակ[6]։ Արևմուտքից սահմանակից է այլ մալայզիական նահանգների հետ և սահամանկից է Կալիմանտան կղզու վրա գտնվող Սարավակ նահանգի հետ։ Հարավում ունի սահաման Ինդոնեզիայի հետ։ Վարչական կենտրոնը Կոտա-Կինալաբու քաղաքն է։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաբահի հարավ արևմտյան ափերը ողողում են Հարավ-Չինական ծովը, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան ափերը ողողում են Սուլավեսի և Սուլու ծովերը։ Ափամերձ գիծը կտրտված է, որը հարմար է լողափերի համար։ Դրանց թվին են պատկանում արևմուտքից՝ Բրունեյը, հյուսիսից՝ Մուդրուդը, արևլքից՝ Լաբուկը և Դարվելը։ Որոշ հատվածներում ափամերձ հատվածը վերածվել է ժայռակղզիների։ Սուլու և Սուլավեսի ծովերի ափերը շատ ծանծաղ են, փոքր կղզիներով և կորալային խութերով, որը խոչընդոտում է նավարկությունը։ Նշանավոր կղզիների են Սեբատիկը, որը կիսված է Սաբահի և Ինդոնեզիայի մեջև, ինչպես նաև Բենգին, Ջամբոնգան, Թիմբուն Մատան, Բում-Բումը։
Սաբահի գրեթե ամբողջ տարածքը, բացառությամբ մի նեղ ափամերձ հատվածի, ոչ շատ բարձր սարահարթեր են։ Լեռնաշղթաների հյուսիսային մասի ամենաբարձր մասը Մալազիայում և Հարավ-արևելյան Ասիայում, Կինաբալու քաղաքն է (4095 մ)։
Սաբահում ամենաերկար և Ամենախոր գետը՝ Կինամատանգան է (560 կմ)։ Գետի վերին և միջին մասն անցնում է նեղ հովտով, կենտրոնական մասն անցնում է սարահարթով։ Կինապատանգան, ինչպես նաև Սեգամա, Լաբուկ և Սուգուտ գետերն անցնում են արևելքից արևմուտք և թափվում Սուլու ծովը։ Հարավ-Չինական ծով է հասնում միայն մի գետ՝ Պասադը։
Սաբահում կլիման հասարակախային է, մշտապես տաք և խոնավ։ Լեռներում կլիման ավելի մեղմ է, իսկ բարձրություններում՝ նույնիսկ զով։ Տարվա ընթացքում տեղումների քանակը հավասար է 3750 մմ տափաստաններումմ իսկ լեռներում՝ մինչև 5000 մմ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաբահը 1881 թվականին զբաղեցված էր անգլիացիների կողմից և դարձել էր պրոտեկտորատ։ 1946 թվականին ուներ Բրիտանիայի գաղութի կարգավիճակ իսկ արդեն 1963 թվականին ստացել է Մալայզիայի Հանրապետության նահանգ կարգավիճակը։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգը բաժանվում է 5 շրջանի։
№ | Շրջան | Վարչական կենտրոն | Տարածք, կմ² |
Բնակչություն, մարդ. (2006)[7] |
---|---|---|---|---|
1 | Արևմտյան ափ | Կոտա-Կինաբալու | 7 588 | 954 000 |
2 | Ներքին մարզ | Բոֆորտ | 18 298 | 421 000 |
3 | Կուդատ | Կուդատ | 4 623 | 190 000 |
4 | Սանդական | Սանդական | 28 205 | 676 000 |
5 | Թավաու | Թավաու | 14 905 | 757 000 |
ԲՆակչություն և էթնիկ կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաբահի բնակչության մեծ մասն ունի պորտուգալական ծագում։ Առավել շատ հանդիպող անուններն են Ֆերնանդոն, Գոմեսը, Ռոդրիգեսը և այլն։ Սաբահական փառատոներ երբեմն հիշեցնում Բրազիլիան։
Բնակչությունը ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 3 միլիոն մարդ։ Պաշտոնապես ընդունված է 32 էթնիկ խումբ։ Ավելի մեծ ոչ տեղացի էթնիկ խումբը չինացիներն են, որոնք կազմում է ամբողջ բնակչության 20 %-ը։ Տեղացի էթնիկ խմբերից ավելի մեծ են կադազան-դուսունները (բնակչության մոտ 25 %-ը). հաջորդիվ գալիս են բաջոները (մոտ 15 %-ը) և մուրուտները (մոտ 3 %-ը)։
Նահանգի բնակչության մոտ 700 հազարը ֆիլիպիններ են, ովքեր եկել են այստեղ խիստ հսկողության բացակայության և ներգաղթի ժամանակ։ Քանի որ տեղի կառավարությունը չի ընդունում ապօրինի ներգաղթյալների ներկայությունը Սաբահում, ֆիլիպինները արդեն արմատավորված են այստեղ, ուստի և զբաղեցնում են աշխատատեղեր, մասնակցում են շինարարության և առևտրային գործունեություններին։
Մալայերենը հանդիսանում են ընդհանուր լեզու բոլոր էթնիկ խմբրի համար։ Սաբահաում գործում է նաև սաբահյան բարբառը, որը տարբերվում է իր արտասանությամբ և նման է ինդոնեզերենի արտասանությանը։ Լայնատարած օգտագործվում է անգլերենը, չինարենը։ Կադազան-դուսունները, բաջոները, մուրուտները և այլ փոքր ժողովուրդներ խոսում են իրենց մայրենի լեզվով։
Վեճ ֆիլիպինցիների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլիպինները հավակնում են Սաբահի ամբողջ տարածքի վրա, որը Բորնեո սուլթանը Սուլու սուլթանին խոստացել էր 1703 թվականին զինօգնության համար[8]։
Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարժան վայրեր և էքսկուրսիա Սաբահում՝
- Կինաբալու սար (4095 մ)
- Այց մանգոյի թավուտներ, քթավոր կապիկներ (Proboscis monkey) և լուսատիտիկներ տեսնելու համար։
- Ռաֆիտինք Կիուլու և Պասադ գետերում
- Մոնսոպիադ մշակութային գյուղ
- Ձկնորսություն
- VIP ծովագնացություն դեպի Բարնեո կղզի
Բացի այդ, Սաբահում մեծ տեղ ունի դայվինգը։ Հիանականում հարմար է Կոտա Կինաբալուն և Սեմպորնոյը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ RELATING TO PENSIONS AND COMPENSATION FOR OFFICERS DESIGNATED BY THE GOVERNMENT OF THE UNITED KINGDOM IN THE SERVICE OF THE STATE GOVERNMENT OF SABAH OR OF SARAWAK (1973)
- ↑ Организации Объединенных Наций список неправительственных организаций, несамоуправляющихся территорий, Северное Борнео и Саравака
- ↑ Членов Организации Объединенных Наций
- ↑ Договоров Организации Объединенных Наций No. 8029 между Филиппины, Федерация Малайи и Индонезии (31 Июнь 1963)
- ↑ Договоров Организации Объединенных Наций No. 8809, Соглашение об осуществлении соглашения Маниле
- ↑ «No.10760: Соглашение об Малайзии» (pdf)։ Договоров Организации Объединенных Наций коллекция։ Организации Объединенных Наций։ Июль 1963։ Արխիվացված օրիգինալից 2011-05-14-ին։ Վերցված է 2010-07-29
- ↑ «Monthly Statistical Bulletin, January 2007: Sabah», Department of Statistics Malaysia, Sabah.
- ↑ Treaties and international agreements registered or filed and recorded with the Secretariat of the United Nations No. 8809, Agreement relating to the implementation of the Manila Accord
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sabah’s Tourism Board
- Daily Express, the local newspaper with the largest circulation in Sabah
- New Sabah Times, Sabah’s first newspaper Archived 2021-02-10 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 106)։ ![]() |
|