Ջոհոր Բահրու
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ջոհոր Բահրու | |||||
մալայերեն՝ Johor Bahru | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Johor Bahru District? | ||||
Հիմնադրված է | 1855[1] թ. | ||||
Մակերես | 373,18 կմ² | ||||
ԲԾՄ | 32±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | մալայերեն | ||||
Բնակչություն | ▲797 882 մարդ (2017)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+8 և WPM? | ||||
Հեռախոսային կոդ | 7 | ||||
Փոստային դասիչ | 79xxx — 81xxx | ||||
Ավտոմոբիլային կոդ | J | ||||
Պաշտոնական կայք | mbjb.gov.my | ||||
| |||||
Ջոհոր Բահրու (մալայերեն՝ Johor Bahru), քաղաք Մալայզիայի հարավարևմտյան մասում։ Այն Ջոհորի սուլթանության մայրաքաղաքն է։ Գտնվում է Մալայական թերակղզու հարավային մասում։ Այն իր բնակչությամբ երկրորդն է Մալայզիայում՝ մայրաքաղաք Կուալա Լումպուրից հետո։ Քաղաքը ունի մոտ կես միլիոն բնակչության, իսկ շրջանների հետ միասին՝ մոտ մեկ ու կես միլիոն բնակչություն։ Քաղաքը ունի կարևոր արդյունաբերական, առևտրական, մշակութային և տուրիստական նշանակություն ողջ Մալայզիայի համար։ Ջոհոր Բահրու է գալիս Մալայզիա այցելող տուրիստների 60%-ը, որոնք այդտեղից անցում են կատարում հարևան Սինգապուր։ Ջոհոր Բահրուն երկրի կարևոր արդյունաբերական կենտրոնն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոհոր Բահրուն մայրցամաքային Ասիայի ամենահարավային քաղաքն է։ Ջոհոր Բահրուն անջատված է Սինգապուրից Ջոհորի նեղուցով, որի վրայով անց է կացված կամուրջ և ամբարտակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոհոր Բահրուն հիմնվել է 1855 թվականին Թեմենգունգ Դաենգ Իբրահիմի կողմից, ով սուլթան Աբու Բաքարի հայրն է եղել։ Վերջինս մալայական սուլթանության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է եղել։ Քաղաքը կոչվել է Թանջունգ- Պուտերի, որը կառուցվել է ոչ մեծ մալայական ձկնորսական ավանի տեղում։ Սուլթան Աբու Բաքարը փոխեց անունը Ջոհոր Բահրուի և 1866 թվականին այն դարձրեց սուլթանության մայրաքաղաք՝ թողնելով իր մայրաքաղաք Թելուկ Բելանգան՝ Սինգապուրում։

Աբու Բաքար սուլթանը հասավ հաջողությունների բրիտանացիների և չինացիների հետ հարաբերություններում՝ նրանց հետ համատեղ զարկ տալով գյուղատնտեսությանը, ինչն էլ բերեց սուլթանության բարգավաճմանը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչության 45 %-ը մալայացիներ են, 41, 5 %-ը՝ չինացիներ, 7, 1 %-ը՝ հնդիկներ և 6, 4 %-ը՝ այլ ազգերի ներկայացուցիչներ[3]։
Չինացիները ներկայացված են մի քանի էթնիկ խմբերով, ինչպես և Սինգապուրում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոհոր Բահրուն համարվում է մալայզիական հայտնի ռոք խմբի ՝ Search խմբի հայրենիքը։ Խումբը Ասիայում մեծ ճանաչում ունի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://malaysiagazette.com/2022/04/20/mengindahkan-johor-bahru-kota-tanggapan-pertama-di-selatan-negara/
- ↑ https://www.mbjb.gov.my/sites/default/files/buku_info_mbjb/isi_info_mbjb_malay_color1.pdf
- ↑ «Ecologically Sustainable Development home page» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2005 թ․ հուլիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոհոր Բահրու» հոդվածին։ |
|