Կուղխ (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուղխ (այլ կիրառումներ)
Կուղխ անգլ.՝ The Wolverine | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, ֆանտաստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և նինձյաների մասին ֆիլմ |
Թեմա | օդագնացություն, Հիրոսիմայի ատոմային ռմբակոծում և նինձյա |
Թվական | հուլիսի 26, 2013[1], հուլիսի 25, 2013[2][3] և հուլիսի 26, 2013[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Մենգոլդ |
Պրոդյուսեր | Լորեն Շուլեր Դոններ և Հյու Ջեքման |
Սցենարի հեղինակ | Մարկ Բոմբաք և Սքոթ Ֆրենկ |
Դերակատարներ | Հյու Ջեքման, Տաո Օկամոտո, Ռիլա Ֆուկուսիմա, Հիրոյուկի Սանադա, Ուիլ Յուն Լի, Սվետլանա Խոդչենկովա, Ֆամկե Յանսեն, Հարուկիկո Յամանոուտի, Իեն ՄակՔելլեն, Պատրիկ Ստյուարտ և Բրայան Տի |
Օպերատոր | Ռոս Էմերի |
Երաժշտություն | Մարկո Բելտրամի |
Մոնտաժ | Մայքլ ՄակՔասկեր |
Պատմվածքի վայր | Տոկիո, Նագասակի, Ճապոնիա և Յուկոն |
Նկարահանման վայր | Ավստրալիա, Ճապոնիա և Սիդնեյ |
Կինոընկերություն | 20th Century Studios, Marvel Entertainment, The Donners' Company և Seed Productions |
Տևողություն | 138 ± 1 րոպե |
Շահույթ | 414 800 000 $[5] |
Պաշտոնական կայքէջ | |
The Wolverine Վիքիպահեստում |
«Իքս մարդիկ» ֆիլմաշխարհի ժամանակագրություն |
Առաջին ժամանակային գիծ |
---|
1962 - Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
1979 - Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ (2009)
2004 - Իքս մարդիկ (2000)
2005 - Իքս մարդիկ 2 (2003)
2006 - Իքս մարդիկ։ Վերջին մարտը (2006)
2013 - Կուղխ (2013)
2023 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
(Պաշտպանները վերացնում են Իքս մարդկանց)
|
Երկրորդ ժամանակային գիծ |
1962 - Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
1973 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
1983 - Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս (2016)
1990 - Իքս մարդիկ: Խավարի փյունիկ (2018)
2016 - Դեդփուլ (2016)
2018 - Դեդփուլ 2 (2018)
2019 - Նոր մուտանտներ (2019)
2023 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
(Ապագայի տեսարաններ մուտանտների դպրոցում)
2029 - Լոգան (2017)
|
«Կուղխ»[6] (անգլ.՝ The Wolverine), ռեժիսոր Ջեյմս Մենգոլդի նկարահանած ամերիկա-ավստրալիական սուպերհերոսական մարտաֆիլմը Marvel Comics-ի կերպար Կուղխի մասին։ Այն նկարահանվել է ըստ Քրիսթոֆեր Մակուրթիի, Մարկ Բոմբեկի և Սքոթ Ֆրենկի սցենարի, որը հիմնված է Քրիս Կլերմոնտի և Ֆրենկ Միլլերի 1982 թվականին գրված սահմանափակ կոմիքսների սերիաների վրա։ Հանդիսանում է «Իքս մարդիկ» կինոսերիայի վեցերորդ ֆիլմը, «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմի շարունակությունը և ֆիլմերից երկրորդը, որը պատմում է Կուղխի մասին[7][8]։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2013 թվականի հուլիսի 16-ին[9][10]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվական։ Ճապոնիա։ Նագասակիին են մոտենում երկու ռմբակոծիչ ինքնաթիռներ։ Տագնապ է բարձրանում, բոլորը շտապ տարհանվում են, այդ ամենին հետևում է ջրհորում փակված Լոգանը (Հյու Ջեքման)։ Ճապոնացի զինվոր Յասիդան (Կեն Յումամուրա) ազատում է նրան՝ կտրելով շղթաները, սակայն Լոգանը ասում է, որ ջրհորում անվտանգ է։ Այդ պահին ինքնաթիռներից մեկը ռումբ է գցում, և պայթյուն է տեղի ունենում, որը ոչնչացնում է Նագասակիի շուրջ գտնվող տարածքները։ Լոգանը փրկում է Յասիդային՝ նրան սալիկով փակելով։ Յասիդան տեսավ նրա ռեգեներացման հատկությունը և որպես երախտագիտություն նրան է հանձնում իր թուրը։
Մոտ ապագա։ Լոգանի գերբնական հատկությունները ոչ միայն պարգև են, այլ նաև անեծք, որը չի թողնում նրան գոյություն ունենալ որպես հասարակ մարդ։ Որպեսզի կարողանա հաղթահարել այդ բեռը, Լոգանը բնակվում է խուլ կանադական մարզում և վարում ճգնավորի կյանք՝ չարաշահելով ալկոհոլը։ Երազներում նրան է երևում իր կողմից սպանված Ջին Գրեյը (Ֆամկե Յանսեն)։ Մի անգամ անտառում նա մահացող արջի է գտնում, որին թունավորված նետով վիրավորել էին տարածքի որսորդները, և գալիս է գյուղ, որպեսզի պատժի նրանց։ Բարում Լոգանը հանդիպում է Յուկիո (Ռիլա Ֆուկուսիմա) անունով մի ճապոնուհու, ով կարողանում է ոչ միայն լավ կռվել, այն նաև կանխատեսել ապագան (Իհարկե, նրա այդ պարգևը սահմանափակվում է միայն մահեր տեսնելով)։ Յուկիոն հայտնում է Լոգանին, որը երկար ժամանակ է փնտրում նրան, և որը նրան ուղարկել է ծերացած և հարուստ դարձած Յասիդան (Հարուկիկո Յամանոուտի), ով հիմա մահանում է և ցանկանում է հրաժեշտ տալ Լոգանին։
Ճապոնիա գալով Լոգանը տեսնում է, որ Յասիդան իսկապես մահանում է քաղցկեղի պատճառով։ Նրա կյանքը դժվար սարքավորումներ են պահպանում, որոնց հետևում է բժիշկ Վիկտորյա Գրինը (Սվետլանա Խոդչենկովա)։ Յասիդան առաջարկում է Լոգանին իր ռեգեներացիայի հատկությունը նրան տալ, իսկ դրա փոխարեն խոստանում է Լոգանին նորմալ ապրելու հնարավարություն, ծերացում և մահ։ Լոգանը հրաժարվում է, ասելով, որ Յասիդան չի հասկանում իր խնդրածի լրջությունը։ Ազդեցիկ ձեռնարկատիրոջ տանը Լոգանը ծանոթանում է Մարիկոյի (Տաո Օկամոտո)՝ Յասիդայի թոռնուհու հետ, ում փրկում է ինքնասպանությունից։ Գիշերը Լոգանը երազում Ջինին է տեսնում, ով համբուրում է նրան և դառնում է Վիկտորյա Գրինը։ Այդ նույն գիշերը մահանում է Յասիդան։
Թաղման արարողության ժամանակ Լոգանը ծանոթանում է Սինգենի (Հիրոյուկի Սանադա)՝ Յասիդայի որդու և Մարիկոյի հոր հետ, ինչպես նաև նրա ապագա ամուսնու՝ Նոբուրո Մորիի (Բրայան Տի) հետ, ով զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը։ Արարողությունը կանգ է առնում, երբ Մարիկոյին փորձում են առևանգել ճապոնական գաղտնի հանցագործ խմբի՝ Յակուձաի անդամները։ Լոգանը և Յուկիոն հաղթում են յակուձեներին, իսկ տանիքից նրանց օգնում է աղեղով գաղտնի նինջան։ Լոգանը հասկանում է, որ պետք է պաշտպանի Մարիկոյի կյանքը, և հետևում է նրան։ Բարձր արագությամբ Սինկասեն գնացքով զույգը ուղևորվում է Ճապոնիայի հարավ, որտես Յասիդաների ընտանիքը ծովի մոտ տուն ունի։ Գնացքում Լոգանը հասկանում է, որ իր վերքերը չեն լավանում։ Չորդ յակուձեների հետ կռվից հետո (այդ թվում նաև գնացքի վրա) Լոգանը իրեն թույլ է զգում։ Ֆուկույամայում զույգը կանգ է առնում սիրահարվածների համար նախատեսված հյուրանոցի տիեզերական սենյակում, բայց իհարկե Լոգանը չի քնում, այլ ամբողջ գիշեր պատշգամբում կանգնած Մարիկոյին է պաշտպանում։ Քաղաքում զույգին են փնտրում բժիշկ Վիկտորյա Գրինը և խորհրդավոր նինջան։ Պարզվում է, որ բժիշկ Գրինը իրականում մուտանտ է, Իժ, ով իր օձի թույնով կարողանում է թունավորել մարդկանց։
Այդ ժամանակ թուլացած Լոգանը կորցնում է գիտակցությունը։ Մարիկոն փրկում է նրան, տանելով հյուրանոցի տիրուհու եղբորորդու մոտ։ Նա ուսանող անասնաբույժ է, և Լոգանի մարմնից հանելով փամփուշտները վիրակապում է նրա վերքերը։ Ֆուկույամայից զույգը ուղևորվում է Նագասակիի մոտ գտնվող տուն, որտեղ Լոգանը փրկել էր Յասիդային։ Ծովի մոտ գտնվող տանը Մարիկոն բացատրում է Լոգանին տեղի ունեցածի իմաստը։ Պարզվում է, որ պապը հսկայական «Յասիդա» ընկերությունը նրան է կտակել, այլ ոչ թե նրա հորը՝ Սինգենին։ Մարիկոն պատմում է Լոգանին տանիքի խորհրդավոր աղեղնավորի մասին։ Դա Կենուտիյո Խարադան (Ուիլլ Յուն Լի), նինջաների կլանի առաջնորդը, ովքեր շատ երկար շամանակ է ծառայում են Յասիդաների ընտանիքին, ինչպես նաև Մարիկոյի նախկին սիրեցյալն է։ Մարիկոն խոստովանում է, որ չի սիրում իր ներկայիս փեսացուին, սակայն կամուսնանա նրա հետ, որպեսզի չխախտի հոր կամքը, ով ցանկանում է մեծ քաղաքականություն մտնել։ Սակայն ձգումը դեպի Լոգան ավելի մեծ է լինում քան պարտականությունները. Մարիկոն և Լոգանը սիրահարված են մեկը մյուսին և միասին են անցկացնում գիշերը։ Առավոտյան Լոգանը նկատում է, որ Յակուձեները առևանգել են Մորիկոյին։ Հարձակվողներից մեկին սպանելով Լոգանը չի կարողանում կանգնեցնել մյուսներին, քանի որ զրկվել էր ռեգեներացիայի հատկությունից։ Այդտեղ հասած Յուկիոն Լոգանին հետ Տոկիո է տանում, սակայն խնդրում է նրան պահպանել իրեն։ Նա ասում է, որ տեսել է, թե ինչպես է վերջինս մահանում ձեռքի մեջ պահելով սեփական սիրտը։
Լոգանը և Յուկիոն այցելում են Մարիկոյի փեսացուին, ով հարսնացուի բացակայության ընթացքում ժամանակ է անցկացնում մարմնավաճառների հետ։ Նաբուրո Մորին պատմում է Լոգանին, որ Յասիդան մի ամբողջ կարողություն է ծախսել, և քիչ էր մնում սնանկացնի ընկերությունը, փնտրելով ադամանտիումը, այն ամենը ինչ նրան Լոգանի մոտ կտանի, քանի որ Նագասակիից հետո նա մտածում էր միայն բուժող ֆակտորի մասին։ Ինչպես նաև նա ասաց, որ Մարիկոին ցանկանում է սպանել նրա սեփական հայրը, ով գիտի կտակի մասին։ Զուգահեռաբար Վիկտորյա Գրինը նինջա զինվորիների հետ միասին այցելում է Յասիդաների ընտանիքին։ Գրինը թունավորում է Սինգենին և իր հետ է տանում Մարիկոյին։
Գնալով Յասիդաների տուն, Լոգանը պարկում է վիրահատության սեղանի վրա և փորձում է իր մարմնից հանել Իժի կողմից դրված բզեզին, որը հասել սրտին և թուլացնում է նրան։ Այդ պահին նրա վրա է հարձակվում սամուրայի զենք ու զրահ հագած Սինգենը։ Քանի դեռ Լոգանը փորձում է հանել բզեզին իր մարմնից, Յուկիոն կռվում է Սինգենի հետ։ Վիրահատության ժամանակ Լոգանի սիրտը կանգ է առնում, սակայն նրա ռեգեներացիայի հատկությունը վերադարձնում և ապաքինում է Լոգանին։ Սպանելով Սինգենին, նա գնում է Յասիդայի հարազատ գյուղ, ուր նրան «հրավիրում է» գրությունը, որը Իժը թողել էր դիակներից մեկի վրա, և որտեղ Յասիդայի ընկերությունը սարի լանջին լաբորատորիա է կառուցել։
Լոգանի գյուղ գալու ժամանակ նրան հանդիպում է նինջաների բանակը Խարադայի գլխավորությամբ։ և չնայած, որ Լոգանը վերադարձրել էր իր բուժիչ ֆակտորը, նա չի կարողանում պայքարել բոլոր հակառակորդների դեմ, իսկ Խարադայի նոտով հարվածը, որի մեջ Իժի թույնն էր, զրկում է նրան գիտակցությունից։ Լոգանը արթնանում է, կապված լինելով հատուկ սեղանին, որի պատճոռվ նրա ձեռքերը մի ուղղության վրա են։ Նրան է մոտենում Իժը և խոստովանում է, որ ինքն է բզեզին նրա մեջ դրել, և հույս չուներ, որ Լոգանը կկարողանա հանել այն։ Ինչպես նաև նա Լոգանին ցույց է տալիս Արծաթե սամուրային՝ հսկայական ռոբոտ ադամանտիումից պատրաստված սամուրայի զենք ու զրահից։ Իժը դրդում է Լոգանին դորս հանել ճանկերը, և մեխանիզմը չի թողնում, որ նա հետ քաշի դրանք։ Արծաթե սամուրայը մոտենում է նրան և պատրատսվում է ադամանտիումից պատրաստված տաքացված թրով կտրել դրանք, սակայն Մարիկոն խանգարում է նրան, և Լոգանը ազատվում է։ Կռվի ընթացքում Խառադան անցնում է Լոգանի կողմը և Իժին խոցում է նետով, սակայն վերջինս ապաքինվում է, որպես օձ գցելով իր հին կաշին։ Այդտեղ հասած Յուկիոն կռվի մեջ է մտնում Իժի հետ և սպանում է նրան։ Կռվի ընթացքում Արծաթե սամուրայը կտրում է Լոգանը մի ձեռքի ճանկերը։ Խարադան խանգարում է նրան, սակայն ինքն էլ է մահանում։ Սամուրայից խլելով թրերից մեկը, Լոգանը կտրում է նրա գլուխը։ Պարտված թվացող ռոբոտը կտրում է Լոգանի մյուս ձեռքի ճանկերը։ Պարզվում է, որ դա ռոբոտ չէ, այլ Յասիդան է, ով ադամանտիումից պատրաստված զրահի մեջ կարողանում է պահպանել իր կյանքը։ Բռնելով Լոգանի դաստակները, նա վերջինիս ձեռքի յուրաքանչյուր ճանկի մեջ մի շաղափ է խրում և սկսում է նրանից դուրս քաշել ոսկորային ուղեղը և ռեգեներացիայի հատկությունը, սպանելով Լոգանին և վերադարձնելով իր երիտասարդությունը։ Սակայն ճիշտ պահին հասած Մարիկոն Լոգանի կտրած ճանկերից մեկը պապի վրա է շպրտում, գլխին հարվածելով, իսկ հետո վերջնականապես սպանում է նրան, մյուս ճանկը նրա կոկորդը խրելով։ Յասիդան գցում է Լոգանին, սակայն ծռված շաղափները վերջինիս ձեռքից պոկում են ադամանտե ճանկերի մնացորդները։ Զայրացած Լոգանը պոկում է Յասիդայի զրահի կրծքի մասը, և դուրս հանելով մնացած ճանկերը, խոցում է վերջինիս, իսկ հետո ջարդված պատով անդունդն է նետում։
Ֆիլմը վերջանում է այն բանով, որ Լոգանը լքում է Ճապոնիան, «Յասիդա» ընկերության անձնական ինքնաթիռով Յուկիոի հետ միասին թռչելով, ով ցանկացել էր նրա թիկնապահը լինել։
Համաձայն տիտրերից հետո եկող սցենարի, երկու տարի անց ԱՄՆ է վերադառնում։ Օդանավակայանում նա հանդիպում է ուժերը կարգավորած Էրիկ Լենշերի (Յան Մաքկելեն) հետ, ով օգնություն է խնդրում նրանից նոր թշնամու դեմ պայքարելու համար, ովքեր կարող են վերացնել բոլոր մուտանտներին։ Լոգանը հրաժարվում է օգնել Մագնետոյին, սակայն հայտնված պրոֆեսոր Չարլզ Քսավյերը (Պատրիկ Ստյուարտ) հակառակն է համոզում նրան։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում խաղացել է ավելի քան 50 դերասան՝ չհաշված զանգվածային տեսարանները։
Դերասան | Դեր |
---|---|
Հյու Ջեքման | Ջեյմս (Լոգան) Հոուլեթ / Կուղխ (Logan) |
Տաո Օկամոտո | [11] (Marico Yashida) | Մարիկո Յասիդա
Ռիլա Ֆուկուշիմա | [11] (Yukio) | Յուկիո
Սվետլանա Խոդչենկովա | բժիշկ Վիկտորյա Գրին / Իժ[12] (Viper) |
Ուիլլ Յուն Լի | [11] (Harada) | Կենուտիյո Խարադա
Խիրոյուկի Սանադա | [11] (Shingen Yashida) | Սինգեն Յասիդա
Խարուկոկի Յամանոուտի | [11] (Ichiro Yashida) | Իտիրո Յասիդա / Արծաթե սամուրայ
Բրայան Տի | Ճապոնիայի անվտանգության նախարար Նոբուրո Մորի (Noburo Mori) |
Կեն Յամամուրա | երիտասարդ Իտիրո Յասիդա (young Ichiro Yashida) |
Ֆամկե Յանսեն | (Jean Grey) | Ջին Գրեյ
Նոբուակի Կակուդա | Բուդդայական (Buddhist Priest) |
Կոնրադ Կոլեբի | Շիկամորուս որսորդ (Red Beard) |
Նոայա Օհավա | Յակուձաների խմբի անդամ (Yakuza) |
Տակաշի Մացույամա | Յակուձաների խմբի անդամ (Yakuza) |
Մասա Յամոգուսի | Յակուձաների խմբի անդամ (Yakuza) |
Հարրետ Տ. Սատո | Յակուձաների խմբի անդամ (Yakuza) |
Յան Մաքկելեն | (Magneto) (կամեո) | Էրիկ Լենշեր / Մագնիտո
Պատրիկ Ստյուարտ | պրոֆեսոր Չարլզ Քսավյեր (Charles Xavier) (կամեո) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=wolverine2.htm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=78370&type=MOVIE&iv=Basic
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «The Wolverine». The Wolverine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Hugh Jackman confirms The Wolverine is standalone film not a sequel and won't be 'overloaded' with mutants». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ James Mangold Talks The Wolverine | Movie News | Empire
- ↑ «'The Wolverine' Claws Out July 26, 2013 Release Date». Արխիվացված է օրիգինալից February 12, 2012-ին. Վերցված է December 14, 2017-ին.
- ↑ The Wolverine (2013) — Release dates
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 WOLVERINE Cast Adds Hiroyuki Sanada, Hal Yamanouchi, Tao Okamoto and Rila Fukushima (Update: Will Yun Lee to Play Villain)
- ↑ Svetlana Khodchenkova Confirmed for The Wolverine | Superhero Hype
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուղխ (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Ավստրալիայում նկարահանված ֆիլմեր
- Ճապոնիայում նկարահանված ֆիլմեր
- Սիդնեյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Իքս Մարդիկ
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին
- 2013 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմեր
- Marvel-ի կոմիքսների էկրանավորումներ
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Ավստրալիական մարտաֆիլմեր
- Ավստրալիական ֆանտաստիկ ֆիլմեր
- Բրայան Սինգերի ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Ճապոներեն ֆիլմեր
- Ջեյմս Մենգոլդի ֆիլմեր
- Ֆիլմեր Իքս մարդկանց մասին
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- 2010-ականների ճապոներեն ֆիլմեր