Jump to content

Կոնստանտին Սկրյաբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Սկրյաբին
ռուս.՝ Константин Иванович Скрябин
Ծնվել էնոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1878
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 17, 1972(1972-10-17)[1] (93 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկենդանաբան, անասնաբույժ, քաղաքական գործիչ, բժիշկ, կենսաբան, հելմինթոլոգ և parasitologist
Հաստատություն(ներ)Դոնի պետական ​​ագրարային համալսարան, Ya. R. Kovalenko and K.I. Skryabin's Russian Scientific and Research Institute for Experimental Veterinary?, Q55219365?, Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա, Q55219420?, Q55219459?, Լենինի անվան ՀամԳԳԱ, Q4504035? և Bauman Kazan State Academy of Veterinary Medicine?
Գործունեության ոլորտՀելմինթոլոգիա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[2] և Լեոպոլդինա
Ալմա մատերTartu Veterinary Institute? (1905)
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և Q62562990?
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1938) և անասնաբուժական գիտությունների դոկտոր (1934)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Եղել է գիտական ղեկավարՎիտաուտաս Կոնտրիմավիչուս, Կոնստանտին Ռիժիկով, Warwara Petrowna Podjapolskaja? և Andrey Andreevich Sobolev?
Հայտնի աշակերտներWarwara Petrowna Podjapolskaja?
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Լենինյան մրցանակ ԺՏՆՑ ոսկե մեդալ ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
«Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան Գեորգի Դիմիտրովի շքանշան
և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Georgy Skryabin?
 Konstantin Skryabin Վիքիպահեստում

Կոնստանտին Իվանովիչ Սկրյաբին (ռուս.՝ Константи́н Ива́нович Скря́бин, նոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1878, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 17, 1972(1972-10-17)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային հելմինթոլոգ, հելմինթոլոգիայի հիմնադիրը ԽՍՀՄ-ում։ ԽՍՀՄ ԳԱ 1939, ՀամԳԳԱ 1935, ԲԳԱ 1944 ակադեմիկոս։ Սոցիալիստական աշխատանքի հերոս 1958։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին ավարտել է Յուրևի (Տարտու) անասնաբուժական ինստիտուտը։ 1917-1920 թվականներին Նովոչերկասկի, 1920 թվականից՝ Մոսկվայի անասնաբուժարան (այժմ՝ Մոսկվայի անասնաբուժ․ ակադեմիա) ինստ-ների պրոֆեսոր։ 1920 թվականին միաժամանակ Փորձառական անասնաբուժության (1931 թվականից՝ հելմինթոլոգիայի համամիութենական), 1921-1949 թվականներին՝ Տրոպիկական բժշկության (այժմ՝ Ե․ Մարցինովսկու անվան բժշկական պարազիտոլոգիայի և տրոպիկական բժշկության) հելմինթոլոգիայի բաժինների վարիչ, 1942 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ հելմինթոլոգիայի լաբորատորիայի ղեկավար, 1943-1952 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Կիրգիգ․ մասնաճյուղի նախագահության նախագահ, 1956-1961 թվականներին՝ ՀամԳԳԱ-ի փոխպրեզիդենտ։

Գիտական աշխատանքները վերաբերում են հելմինթների (մակաբույծ որդեր) մորֆոլոգիայի, կենսաբանության, էպիզոոտոլոգիայի, կարգաբանության և համաճարակագիտության հարցերի ուսումնասիրությանը։ Սկրյաբինի ղեկավարությամբ կազմակերպվել են ավելի քան 300 գիտարշավներ, որոնք նպաստել են մարդու, ԽՍՀՄ-ում տարածված ընտանի և վայրի կենդանիների հելմինթոֆաունայի ուսումնասիրությանը են։ Սկրյաբինը հայտնաբերել և նկարագրել է հելմինթների ավելի քան 200 նոր տեսակ և հիմնավորել 120 նոր սեռ։ Ճիճվաթափության և դևաստացիայի (ոչնչացման) վերաբերյալ Սկրյաբինի մշակած սկզբունքները մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի ճիճվային հիվանդությունների դեմ պայքարի և միջոցառումների հիմքն են։ 1922 թվականին Սկրյաբինը հիմնել է Ռուսաստանի հելմինթոֆաունայի ուսումնասիրության մշտական հանձնաժողով (1940 թվականին վերակազմավորվել է ԽՍՀՄ դա հելմինթոլոգների համամիութենական ընկերության)։ Սկրյաբինը եղել է արտասահմանյան մի շարք երկրների (Ֆրանսիա, Բուլղարիա, Հունգարիա, Հարավսլավիա են) ակադեմիաների անդամ և արտասահմանյան մի շարք գիտական ընկերությունների պատվավոր անդամ։ ԽՍՀՄ II—III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Սկրյաբինի անունով են կոչվում հելմինթոլոգիայի համամիութենական ինստիտուտը, Մոսկվայի անասնաբուժական ակադեմիան, Կիրգիզ․ գյուղատնտնտեսական ինստիտուտը։ 1973 թվականին սահմանվել է Սկրյաբինի անվան ոսկե մեդալ ԽՍՀՄ պետական (1941, 1950) և լենինյան ( 1957) մրցանակներ։

  • Ստալինյան մրցանակ
  • Լենինի շքանշան
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր Աստղի շքանշան
  • մեդալ «Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ»
  • Լենինյան մրցանակ
  • ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Սկրյաբին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Սկրյաբին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 447