Կոնստանտին Սկրյաբին
Կոնստանտին Իվանովիչ Սկրյաբին (ռուս.՝ Константи́н Ива́нович Скря́бин, նոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1878, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 17, 1972[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային հելմինթոլոգ, հելմինթոլոգիայի հիմնադիրը ԽՍՀՄ-ում։ ԽՍՀՄ ԳԱ 1939, ՀամԳԳԱ 1935, ԲԳԱ 1944 ակադեմիկոս։ Սոցիալիստական աշխատանքի հերոս 1958։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1905 թվականին ավարտել է Յուրևի (Տարտու) անասնաբուժական ինստիտուտը։ 1917-1920 թվականներին Նովոչերկասկի, 1920 թվականից՝ Մոսկվայի անասնաբուժարան (այժմ՝ Մոսկվայի անասնաբուժ․ ակադեմիա) ինստ-ների պրոֆեսոր։ 1920 թվականին միաժամանակ Փորձառական անասնաբուժության (1931 թվականից՝ հելմինթոլոգիայի համամիութենական), 1921-1949 թվականներին՝ Տրոպիկական բժշկության (այժմ՝ Ե․ Մարցինովսկու անվան բժշկական պարազիտոլոգիայի և տրոպիկական բժշկության) հելմինթոլոգիայի բաժինների վարիչ, 1942 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ հելմինթոլոգիայի լաբորատորիայի ղեկավար, 1943-1952 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Կիրգիգ․ մասնաճյուղի նախագահության նախագահ, 1956-1961 թվականներին՝ ՀամԳԳԱ-ի փոխպրեզիդենտ։
Գիտական աշխատանքները վերաբերում են հելմինթների (մակաբույծ որդեր) մորֆոլոգիայի, կենսաբանության, էպիզոոտոլոգիայի, կարգաբանության և համաճարակագիտության հարցերի ուսումնասիրությանը։ Սկրյաբինի ղեկավարությամբ կազմակերպվել են ավելի քան 300 գիտարշավներ, որոնք նպաստել են մարդու, ԽՍՀՄ-ում տարածված ընտանի և վայրի կենդանիների հելմինթոֆաունայի ուսումնասիրությանը են։ Սկրյաբինը հայտնաբերել և նկարագրել է հելմինթների ավելի քան 200 նոր տեսակ և հիմնավորել 120 նոր սեռ։ Ճիճվաթափության և դևաստացիայի (ոչնչացման) վերաբերյալ Սկրյաբինի մշակած սկզբունքները մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի ճիճվային հիվանդությունների դեմ պայքարի և միջոցառումների հիմքն են։ 1922 թվականին Սկրյաբինը հիմնել է Ռուսաստանի հելմինթոֆաունայի ուսումնասիրության մշտական հանձնաժողով (1940 թվականին վերակազմավորվել է ԽՍՀՄ դա հելմինթոլոգների համամիութենական ընկերության)։ Սկրյաբինը եղել է արտասահմանյան մի շարք երկրների (Ֆրանսիա, Բուլղարիա, Հունգարիա, Հարավսլավիա են) ակադեմիաների անդամ և արտասահմանյան մի շարք գիտական ընկերությունների պատվավոր անդամ։ ԽՍՀՄ II—III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Սկրյաբինի անունով են կոչվում հելմինթոլոգիայի համամիութենական ինստիտուտը, Մոսկվայի անասնաբուժական ակադեմիան, Կիրգիզ․ գյուղատնտնտեսական ինստիտուտը։ 1973 թվականին սահմանվել է Սկրյաբինի անվան ոսկե մեդալ ԽՍՀՄ պետական (1941, 1950) և լենինյան ( 1957) մրցանակներ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստալինյան մրցանակ
- Լենինի շքանշան
- Սոցիալիստական աշխատանքի հերոս
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր Աստղի շքանշան
- մեդալ «Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ»
- Լենինյան մրցանակ
- ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Скрябин Константин Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 447)։ ![]() |
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1972 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային գիտնականներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Անասնաբուժական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային հուշագիրներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Խորհրդային կենսաբաններ
- Խորհրդային կենդանաբաններ