Ծնվել է 1964 թվականիհոկտեմբերի 3-ին ԱնգլիայիՔովենթրի քաղաքի Քիրսլիարվարձանում[6]։ Հայրը՝ Ջեսս Օուենը, որ քանթրի երգեր կատարող երգիչ էր, լքել է կնոջն ու հինգ զավակներին, երբ Քլայվը երեք տարեկան է եղել[7][8]։ Երեխաներին մեծացրել են մայրն ու խորթ հայրը, որ տեղի երկաթուղային կայարանում տոմսավաճառ էր[9]։ Քլայվն ու իր չորս եղբայրները ծանր մանկություն են ունեցել (նա իր մանկությունը բնորոշել է rough մակդիրով). ընտանիքը մի կերպ է ծայրը ծայրին հասցրել՝ հաճախ մնալով նպաստի հույսին։ 13 տարեկանից Քլայվը խաղացել է երիտասարդական թատրոնում, ուսում է առել դրամայի դպրոցում, այնուհետև՝ դրամատիկ արվեստի թագավորական ակադեմիայում[10], որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Յանգ Վիք (Young Vic) թատրոնում[11], որտեղ դերակատարումներով հանդես է եկել շեքսպիրյան մի շարք թատերախաղերում[12]։ Լոնդոնի «Յանգ Վիք» թատրոնում Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության բեմականացման աշխատանքների ընթացքում ծանոթացել ու մտերմացել է իր ապագա կնոջ՝ Սառա Ջեյն Ֆենտոնի հետ։ Ամուսնացել են 1995 թվականիմարտի 6-ին, ունեն երկու դուստր, ապրում են Էսեքսում։
Օուենը հեռուստաէկրաններին առաջին անգամ հայտնվել է BBC-ի «Ռոքլիֆի մանկիկները» (Rockliffe's Babies, 1987) սերիալի դրվագներից մեկում։ Դրանից մոտավորապես մեկ տարի անց տեղի է ունեցել նրա առաջնելույթը կինոյում՝ «Շարժիչի հռնդյունը» («Vroom», 1988) ֆանտաստիկ մելոդրամայում, որտեղ նրա խաղընկերը Դևիդ Թյուլիսն էր։
Մեծ Բրիտանիայում Քլայվին ճանաչում բերած առաջին գործը եղել է 1990-1991 թվականներին ITV հեռուստաընկերության Chancer հեռուստասերիալի գլխավոր հերոսի մարմնավորումը։ Իսկ միջազգային ճանաչման ասպարեզում Օուենի առաջին հաջողությունը քննադատները համարել են Croupier (1998) ֆիլմում մարտնչող գրողի դերի կատարումը։ 2004 թվականին նկարահանված Closer դրամա-ֆիլմում տպավորիչ դերակատարումով հանդես գալու համար նա հաջորդ տարում արժանացել է «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների, ինչպես նաև առաջադրվել ամերիկյան կինոակադեմիայիՕսկար մրցանակի։ 2012 թվականին «Գլխավոր դերի արտակարգ կատարում» (Outstanding Lead Actor) անվանակարգում «Էմմի» (Primetime Emmy Award) մրցանակ է ստացել «Հեմինգուեյ և Գելհորն» (Hemingway & Gellhorn) ֆիլմում Հեմինգուեյին մարմնավորելու համար։ «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է ևս մեկ հեղինակավոր պարգևի՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ The Knick հեռուստասերիալում դոկտոր Ջոն Թեքերիին մարմնավորելու համար։ 2017 թվականինԿարա Դելևինի, Դեյն ԴեՀաանի, Ռիաննայի ընկերակցությմբ խաղացել է «Վալերիանն ու հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմում, որը նկարահանվել է Պիեռ Քրիստինի և Ժան-Կլոդ Մեզիերի բեսթսելլերկոմիքսների հիման վրա։ 2021 թվականին էլ American Crime Story սերիալի երրորդ եթերաշրջանում հանդես է եկել ԱՄՆ-ի նախկին նախագահներից Բիլ Քլինթոնի դերի կատարումով։
Օուենը գլխավոր դերերի կատարմամբ հանդես է եկել նաև «Մեղքերի քաղաքը» (Sin City, 2005), Derailed (2005), «Ներսի մարդը» (Inside Man, 2006), «Տղամարդկանց երեխաները» (Children of Men, 2006), «Ինտերնացիոնալը» (The International 2009) և այլ կինոնկարներում ու սերիալներում։
Ճանաչված դերասանը կամավոր ստանձնել է Էսեքսի Հարվիչ քաղաքի Electric Palace Cinema-ի պատմական շենքի վերականգնման հովանավորությունը[13][14][15]։
Նա աջակցում է նաև «Լիվերպուլ» ֆուտբոլային թիմին[16], մասնակցել է Being: Liverpool վավերագրական ֆիլմաշարի հնչյունավորմանը[17]։
↑Wood, Gaby (2004 թ․ հուլիսի 11). «The player». The Observer. London. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 19-ին.
↑Wood, Gaby (2004 թ․ հուլիսի 11). «The player». The Observer. London. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 19-ին.