Jump to content

Կինտանա Ռոո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինտանա Ռոո
իսպ.՝ Quintana Roo
flag of Quintana Roo? Զինանշան


ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչկենտրոնՉետումալ
ԲԾՄ31 մետր
Օրենսդրական մարմինCongress of Quintana Roo?
Բնակչություն (2013)1․468․469[1]
Տարածք44705[2]
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 230[3] մ
Հիմնադրված էհոկտեմբերի 8, 1974 թ.
Սահմանակցում էԿամպեչե, Orange Walk District?, Corozal District? և Յուկատան նահանգ
Ժամային գոտիUTC−5
ISO 3166-2 կոդMX-ROO
Փոստային ինդեքսներ77
Ինտերնետ-դոմեն.mx
Անվանված էAndrés Quintana Roo?
qroo.gob.mx

Կինտանա Ռոո, (իսպ.՝ Quintana Roo, (Իսպաներեն արտասանություն՝ [kinˈtana ˈro]), պաշտոնական անվանումը՝ Կինտանա Ռոոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Quintana Roo), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Նահանգը բաժանված է 10 մունիցիպալիտետի, մայրաքաղաքն է Չետումալը։

Նահանգը գտնվում է հարավարևելյան Մեքսիկայում, Յուտական թերակղզու արևելյան մասում։ Սահմանակից է հյուսիս-արևմուտքում Յուկատանին, արևմուտքում Կամպեչեին։ Հյուսիսում և արևելքում սահմանակից է Կարիբյան ծովին, հարավում՝ Բելիզին։ Հարավ-արևմուտքում մի փոքր տարածքով սահմանակից է Գվատեմալային, սակայն այս վիճարկելի տարածքը համարվում է նաև Կանպեչեինը։

Կինտանա Ռոո նահանգում է գտնվում Կանկուն քաղաքը, Կոզումել կղզիները և Իսլա Մուխերեսը (Կանանց կղզի), Բակալար, Պլայա դել Կարմեն և Ակումալ քաղաքները, ինչպես նաև Չակչոբեն, Կոբա, Կոհունլիչ, Մույիլ, Տուլում, Խել-Հա և Շարետ հին մայաների ավերակները։

Պաշտոնական տվյալներով նահանգն զբաղեցնում է 44,705 կմ2 տարածք, սակայն 1997 սկսած Յուկատան և Կամպեչե նահագների միջև շուրջ 10,200 կմ2 տարածքի տարաձայնության խնդիր է առաջացել[4][5]։

Տուլումի ավերակները

Կինտանա Ռոոյի ներկայիս տարածքն եղել է Յուտականի մաս։ 1840-ական թվականների Յուկատանի կաստայական պատերազմի ժամանակ բոլոր ոչ բնիկները տեղահանվեցին շրջանից և անկախ Չան Սանտա Կրուզ ազգի մայաները կենտրոնացան ներկայիս Ֆելիպ Կարիլո Պուերտոյում։

Կինտանա Ռոոն Մեքսիկայի տարածք դարձավ Պորֆիրիո Դիասի հրովարտակով 1902 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն անվանվել է ի պատիվ Մեքսիկական հանարապետության նվիրյալ Անդրես Կինտանա Ռոոյի։ 1910-ական թվականներին մեքսիկական բանակը պարտության մատնեց տարածաշրջանի մայա բնակչությանը և 1915 թվականին տարածքը դարձավ Յուտական նահանգի մաս։

Կինտանա Ռոոյին նահանգի կարգավիճակ շնորհվեց 1974 թվականի հոկտեմբերի 8-ից։ Այն Մեքսիկայի ամենաերիտասարդ նահանգն է։

Մեծ բնակչություն ունեցող բնակավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայր Իսպաներեն
անվանում
Բնակչություն
(2005)
Կանկուն Cancún 880 000
Չետումալ Chetumal 136 825
Պլայա դել Կարմեն Playa del Carmen 100 383
Կոսումել Cozumel 71 401
Ֆելիպե Կարիլո Պուերտո Felipe Carrillo Puerto 21 530
Տուլում Tulum 14 790
Ալֆրեդո Բոնֆիլ Alfredo V. Bonfil 13 822
Իսլա Մուխերես Isla Mujeres 11 147
Խոսե Մարիա Մորելոս José María Morelos 10 424
Բայալար Bacalar 9 833

Կինտանա Ռոոյի բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինտանա Ռոոյի բուսական և կենդանական աշխարհ
Trichechus Mazama Pandora Eretmochelys imbricata Crax rubra Caiman
Ateles paniscus Sarcoramphus papa Tamandua mexicana Nasua Boa constrictor
Ceiba pentandra Enterolobium cyclocarpum Mangrove Haematoxylum campechianum Bixa orellana

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ENOE». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Relieve». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Controversia Constitucional: Estado de Quintana Roo Vs. Estado de Yucatán (3 de Mayo de 1997)». Suprema Corte de Justicia de la Nacion. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  5. «Campeche insiste en que Quintana Roo le invadió terreno». Notisureste. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինտանա Ռոո» հոդվածին։