Կարլ Ֆրիդրիխ Շինկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Ֆրիդրիխ Շինկել
գերմ.՝ Karl Friedrich Schinkel
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1781(1781-03-13)[1][2][3][…]
ԾննդավայրՆոյրուպին, Արևելյան Պրիգնից Ռուպին, Բրանդենբուրգ, Գերմանիա[4]
Մահացել էհոկտեմբերի 9, 1841(1841-10-09)[1][2][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիա[5]
ԳերեզմանԴորթեենշտադտի գերեզմանատուն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունBauakademie? և Evangelisches Gymnasium zum Grauen Kloster?
Ազդվել էDavid Gilly?
ԵրկերGlienicke Palace?, Alte Nazarethkirche (Berlin-Wedding)?, Elisabethkirche?, Schlossbrücke?, Շարլոտենհոֆ, Երկաթե խաչ, Neuer Pavillon? և Բեռլինի դրամատիկական թատրոն
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ, քաղաքաշինարար, համալսարանի դասախոս, general contractor, գծանկարիչ և գծանկարիչ
ԱմուսինSusanne Schinkel?
Ծնողներհայր՝ Cuno Christian Schinkel?
Պարգևներ և
մրցանակներ
Knight 1st Class of the Order of the Polar Star Դանեբրոգի շքանշանի հրամանատար Commander of the Order of the Redeemer Կարմիր արծվի 2-րդ կարգի շքանշան Կարմիր արծվի 3-րդ դասի շքանշան և Սպիտակ բազեյի շքանշան[6]
ԱնդամությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ, Սուրբ Ղուկասի ակադեմիա, Դիզայնի ազգային ակադեմիա, Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ, Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Պրուսիայի արվեստի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներElisabeth von Wolzogen?
 Karl Friedrich Schinkel Վիքիպահեստում

Շինկել Կարլ Ֆրիդրիխ (գերմ.՝ Karl Friedrich Schinkel, մարտի 13, 1781(1781-03-13)[1][2][3][…], Նոյրուպին, Արևելյան Պրիգնից Ռուպին, Բրանդենբուրգ, Գերմանիա[4] - հոկտեմբերի 9, 1841(1841-10-09)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիա[5]), գերմանացի ճարտարապետ, նկարիչ։ Համարվում է գերմանական ճարտարապետության «ռոմանտիկ պատմականության» առաջնորդը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Ֆրիդրիխ Շինկելը ծնվել է լյութերական եկեղեցու ավագ սարկավագի ընտանիքում։ 1795 թվականին՝ հոր մահից հետո, տեղափոխվել է Բեռլին, որտեղ սովորել է ճարտարապետություն Գիլլի եղբայրների ղեկավարությամբ նրանց կողմից հիմնադրված Ճարտարապետության ակադեմիայում (1798-1800), միաժամանակ ճենապակու գործարանում աշխատել է որպես նկարիչ։ 1803-1805 թվականներին այցելել է Իտալիա և Ֆրանսիա, ավելի ուշ՝ 1826 թվականին եղել է Անգլիայում։

Սկզբնական շրջանում Շինկելն զբաղվել է գեղանկարչությամբ․ նկարել է բնանկարներ, պատմական տեսարաններ, ստեղծել լանդշաֆտների բազմաթիվ տրամանկարներ և համայնապատկերներ։ 1811 թվականին դարձել է գերմանացի առաջին վիմագրողը։

XIX դարի գերմանական ճարտարապետության ուշ կլասիցիզմի նշանավոր ներկայացուցիչ Շինկելը ձգտել է կոմպոզիցիաների լակոնիկ մոնումենտալության, Դրամատիկական թատրոն (1819-1921), Հին թանգարան (1824-1828), բոլորը՝ Բեռլինում։ Կյանքի վերջին տարիներին հրաժարվելով կլասիցիզմի և գոթիկայի ձևերից՝ կանխագուշակել և կիրառել է ռացիոնալիզմի որոշ սկզբունքներ (Շինարարական ակադեմիայի շենքը Բեռլինում, 1831-1835)։ Հանդես է եկել նաև որպես ճարտարապետության տեսաբան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Karl Friedrich Schinkel (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118607782 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Шинкель Карл Фридрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Staatshandbuch des Großherzogtums Sachsen Weimar-Eisenach für das Jahr 1840Weimar: 1840.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 508
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ֆրիդրիխ Շինկել» հոդվածին։