Լևոն Խրիստաֆորյան
Լևոն Խրիստաֆորյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1942 (82 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ուշագրավ աշխատանքներ | Շիրակ օդակայան և Էրեբունի օդակայան |
Պարգևներ |
Լևոն Շմավոնի Խրիստաֆորյան (հոկտեմբերի 4, 1942, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (2010), Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր (2009)։ 1978 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Խրիստաֆորյանը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1968-1990 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտի № 1 արհեստանոցում։ 1975-1978 թվականներին Ռուբեն Ասատրյանի հետ մեկտեղ նախագծել են օդանավակայաններ Լենինականում և Երևանում, որոնք դարձել են ժամանակի լավագույն ավանգարդիստական շինությունները։ 1990-1993 թվականներին եղել է «Վեգա» նախագծային կոոպերատիվի գլխավոր ճարտարապետը։ 1993-1999 թվականներին եղել է Հայաստանի առողջապահության նախարարության նախագծային բյուրոյի ճարտարապետական արհեստանոցի ղեկավարը։ 1999 թվականից հանդիսացել է «Հայնախագիծ» ճարտարապետական արհեստանոցի ղեկավարը։
Ուշագրավ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեռուստակենտրոն Չիտայում
- Սպորտդպրոց Երևանում
- Ավտոճանապարհային տեխնիկում Աբովյանում
- Շիրակ օդակայանը Գյումրիում
- Էրեբունի օդակայանը Երևանում
- Պետապահովագրական շրջանային տեսչության շենքը Թալինում
- Պոլիկլինիկա Վեդիում
- Ակումբ Անգեղակոթում
- Ծննդատուն Գորիսում
- Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը Երևանում
- Հայաստանի կենտրոնական բանկի երրորդ մասնաշենքը Երևանում
- Հայաստանի կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը Դիլիջանում
- Բնակելի տներ Սպիտակում, Կիրովականում, Ստեփանավանում, Դիլիջանում
- Դոհայի կենտրանական շրջանի կառուցապատման նախագիծը Քաթարում
- Հրազդանի և Կիրովականի երաժշտական դպրոցները, ճամբարներ Ծաղկաձորում և Դիլիջանում, բնակելի շենքեր, թենիսի ակումբ, «Մուսալեռ» հյուրանոցային համալիրը։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (2010)[1]
- Ճարտարապետության ոլորտում Հայաստանի պետական մրցանակ (2009)[2][3][4][5][6]
- Հաղթող «Տարվա լավագույն ճարտարապետ» անվանակարգում (2006, Երևան)
- Դիպլոմ միջազգային ճարտարապետական ցուցահանդես-փառատոնում (1987, Սոֆիա, Բուլղարիա)
- Միջազգային ստուգատեսի դափնեկիր «Տարվա լավագույն շինություն» անվանակարգում (1984, Մոսկվա)
- Ճարտարապետության հանրապետական ստուգատեսի դիպլոմ (1981, Երևան)
- Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործությունների միջազգային ստուգատեսի դափնեկիր (1977, Մոսկվա)
- ճարտարապետ ուսանողների աշխատանքների միջազգային ստուգատեսի դափնեկիր (1968, Պրահա, Չեխոսլովակիա)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շիրակ օդակայանը Գյումրիում
-
ՀՀ կենտրոնական բանկի երրորդ մասնաշենքը
-
ՀՀ կենտրոնական բանկի երրորդ մասնաշենքի պատկերը 2013 թվականի Հայաստանի «Ազգային արժույթի 20-ամյակ»-ի հուշադրամի դարսերեսին
-
ՀՀ կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը Դիլիջանում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ
- ↑ Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ
- ↑ 2009 թ.ի պետական մրցանակներ՝ գրականության և արվեստի բնագավառում
- ↑ ՀՀ 2009 թ-ի պետական մրցանակների արժանացան մշակույթի մի շարք գործիչներ
- ↑ Երևանում կայացավ 2009 թվականի պետական մրցանակի հանձնման արարողությունը
- ↑ Ս. Սարգսյան. «Դերակատարությունը զուտ միայն խոսքերով չէ»