Jump to content

Լևոն Խրիստաֆորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Խրիստաֆորյան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1942(1942-10-04) (81 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ուշագրավ աշխատանքներՇիրակ օդակայան և Էրեբունի օդակայան
Պարգևներ

Լևոն Շմավոնի Խրիստաֆորյան (հոկտեմբերի 4, 1942(1942-10-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (2010), Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր (2009)։ 1978 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Խրիստաֆորյանը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1968-1990 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտի № 1 արհեստանոցում։ 1975-1978 թվականներին Ռուբեն Ասատրյանի հետ մեկտեղ նախագծել են օդանավակայաններ Լենինականում և Երևանում, որոնք դարձել են ժամանակի լավագույն ավանգարդիստական շինությունները։ 1990-1993 թվականներին եղել է «Վեգա» նախագծային կոոպերատիվի գլխավոր ճարտարապետը։ 1993-1999 թվականներին եղել է Հայաստանի առողջապահության նախարարության նախագծային բյուրոյի ճարտարապետական արհեստանոցի ղեկավարը։ 1999 թվականից հանդիսացել է «Հայնախագիծ» ճարտարապետական արհեստանոցի ղեկավարը։

Ուշագրավ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (2010)[1]
  • Ճարտարապետության ոլորտում Հայաստանի պետական մրցանակ (2009)[2][3][4][5][6]
  • Հաղթող «Տարվա լավագույն ճարտարապետ» անվանակարգում (2006, Երևան)
  • Դիպլոմ միջազգային ճարտարապետական ցուցահանդես-փառատոնում (1987, Սոֆիա, Բուլղարիա)
  • Միջազգային ստուգատեսի դափնեկիր «Տարվա լավագույն շինություն» անվանակարգում (1984, Մոսկվա)
  • Ճարտարապետության հանրապետական ստուգատեսի դիպլոմ (1981, Երևան)
  • Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործությունների միջազգային ստուգատեսի դափնեկիր (1977, Մոսկվա)
  • ճարտարապետ ուսանողների աշխատանքների միջազգային ստուգատեսի դափնեկիր (1968, Պրահա, Չեխոսլովակիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]