Jump to content

Լուի Արագոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Արագոն
ֆր.՝ Louis Aragon
Ծնվել էհոկտեմբերի 3, 1897(1897-10-03)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]
Վախճանվել էդեկտեմբերի 24, 1982(1982-12-24)[1][3][5][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[4]
ԳերեզմանMoulin de Villeneuve
Գրական անունArnaud Saint Romain[6], Arnaud de Saint-Roman[6], François la Colère[6], Témoin des martyrs[6] և Albert de Routisie
Մասնագիտությունբժիշկ-գրող, լրագրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ, վիպասան, արվեստի քննադատ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և պատմաբան
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿարնոյի լիցեյ
Ժանրերվեպ և պոեզիա
Գրական ուղղություններդադաիզմ և սյուրռեալիզմ
ԱնդամակցությունSociété des poètes français?
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրԼ'Յումանիտե, Ce soir? և Les Lettres Françaises?
Պարգևներ
ԱմուսինԷլզա Տրիոլե
Լուի Արագոն Վիքիդարանում
 Louis Aragon Վիքիպահեստում

Լուի Արագոն (ֆր.՝ Louis Aragon, ի ծնե անունը՝ Լուի-Մարի Անդրիյո, ֆր.՝ Louis-Marie Andrieux, հոկտեմբերի 3, 1897(1897-10-03)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - դեկտեմբերի 24, 1982(1982-12-24)[1][3][5][…], Փարիզի 7-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ։ Եղել է Գոնկուրյան ակադեմիայի անդամ։

Ծնվել է 1897 թվականի հոկտեմբերի 3-ին, Փարիզում։ 1915 թ. ընդունվել է համալսարանի բժշկական ֆակուլտետը, բայց ընդամենը մեկ տարի անց, ուսումը կիսատ թողնելով, մեկնել է ռազմաճակատ։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է որպես սանիտար։ Պատերազմից հետո ակտիվորեն մասնակցել է գրական կարևոր իրադարձություններին։ 1919-1924 թվականներին անդամակցել է դադաիստների փարիզյան խմբին, 1924 թվականին Անդրե Բրետոնի ու Ֆիլիպ Սուպոյի հետ ընթացք տվել սյուրռեալիստական շարժմանը։ 1927 թվականին ընդունվել է ֆրանսիական կոմկուսի շարքերը և սկսել է մեծ եռանդով զբաղվել լրագրողական աշխատանքով՝ աշխատակցելով Ֆրանսիայի կոմկուսի օրգան հանդիսացող «Յումանիտե» թերթին։ 1932 թվականին գրողների ինտերնացիոնալ խմբի կազմում այցելել է Խորհրդային Միություն՝ ծանոթանալու սոցիալիստական Ուրալի նորակառույցներին, եղել է Մագնիտոգորսկի, Չելյաբինսկի շինհրապարակներում և այդ այցի տպավորություններն արտացոլել բանաստեղծությունների «Ուռա՜, Ուրա՛լ» շարքում։

1928 թվականին ամուսնացել է ռուսական ավանգարդի մուսան համարվող Լիլի Բրիկի կրտսեր քրոջ՝ ֆրանսիացի բանաստեղծուհի և թարգմանչուհի Էլզա Տրիոլեի հետ, ում բազում բանաստեղծություններ է նվիրել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայում ֆաշիստ զավթիչների դեմ ծավալված Դիմադրության շարժմանը։

1957 թվականին արժանացել է միջազգային լենինյան մրցանակի՝ ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար։ Ֆրանսիայում մասայականացրել է խորհրդային գրականությունը, 1953-1972 թվականներին խմբագրել է «Les lettres francaises» ամսագիրը, որը տպագրվում էր ֆրանսիական կոմկուսի աջակցությամբ։ 1972 և 1977 թվականներին խորհրդային կառավարության կողմից պարգևատրվել է նաև Հոկտեմբերյան հեղափոխության և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով։ Հետագա տարիներին կտրուկ արտահայտվել է ԽՍՀՄ-ում տիրապետող կոմունիտական ավտորիտար ռեժիմի դեմ, բողոքել, դատապարտել խորհրդային այլախոհ գրողների նկատմամբ սանձազերծված հալածանքները, դատական շինծու վարույթները։ 1968 թվականին բողոքի իր ձայնն է բարձրացրել ընդդեմ խորհրդային զորքերի՝ Չեխոսլովակիայում իրականացրած ռազմական միջամտության։

Նրա միջամտությամբ է Սերգեյ Փարաջանովը բանտից ազատ արձակվել։

1955 թվականին նա հրատարակել է մի ծավալուն հոդված՝ նվիրված հայ գրականությանը, ուր հատկապես բարձր է գնահատել Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի ստեղծագործությունները[9]։ Նրա «Կարմիր աֆիշ» բանաստեղծությունը նվիրված է Միսաք Մանուշյանին[10]։

Խորհրդային տարիներին Երևանում առանձին գրքով լույս է տեսել Լուի Արագոնի բանաստեղծությունների և պատմվածքների ընտրանին՝ հայերեն թարգմանությամբ։ Նրա բանաստեղծությունների մի փոքրիկ փունջ զետեղվել է 1984 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «Ֆրանսիական պոեզիա» ժողովածուում։

2015 թվականին Երևանում հայերեն հրատարակվել է նաև Արագոնի «Իռենի ճեղքը» վիպակը, որը նա գրել էր 1928-ին[11]։

2012 թվականի մարտի 27-ին Փարիզում՝ Սեն Լուի կղզում բացվել է Լուի Արագոնի անունը կրող հրապարակ։

Հայերեն հրապարակումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իմ ճշմարտությունը (բելգիական «Լը պուան» թերթին տված հարցազրույցը)։ «Գարուն», 1967, № 4, էջ 65-68։
  • Բանաստեղծություններ։ «Գարուն», 1978, թիվ 3, էջ 57։
  • Բանաստեղծություններ։ «Գարուն», 1996, թիվ 5, էջ 78։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Արագոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Արագոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 682