Էլզա Տրիոլե
| Ծննդյան անուն | Էլզա Յուրիի Կագան |
|---|---|
| Ծնվել է | 1896 սեպտեմբերի 24 |
| Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][1] |
| Վախճանվել է | հունիսի 16, 1970 (տարիքը 73) |
| Վախճանի վայր | |
| Գերեզման | Moulin de Villeneuve |
| Գրական անուն | Laurent Daniel[1] և Èlʹza Ûrʹevna Triole[1] |
| Մասնագիտություն | գրող |
| Լեզու | ռուսերեն և ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
| Ուշագրավ աշխատանքներ | Q3228512? |
| Պարգևներ | |
| Ամուսին | Լուի Արագոն |
Էլզա Տրիոլե (Տրիոլե–Արագոն, Triolet-Aragon, 1896, Մոսկվա-1970, Սենտ–Առնու–ան–Իվլին), ֆրանսիացի կին գրող, Լիլիա Բրիկի քույրը։ Կրթությամբ՝ ճարտարապետ։
1919 թվականին ապրել է Փարիզում, հաճախ այցելել է ԽՍՀՄ։ 1928 թվականից Լ․ Արագոնի կինը։ Էլզա Տրիոլեի առաջին ստեղծագործությունները գրված են ռուսերեն («Թսփթիում», 1925 և այլն)։ Ֆրանսերեն առաջին գիրքը «Բարի երեկո, Թերեզա» (1938) վեպն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) տարիներին Էլզա Տրիոլե մասնակցել է Դիմադրության շարժմանը, նրա գրքերը տպագրվել են ընդհատակյա հրատարակչություններում։ Ֆրանսիական պարտիզանների անձնազոհ պայքարին են նվիրված «Մահուդը փչացնելու համար՝ տուգանք 200 ֆրանկ» (1945) ժողովածուում ամփոփված պատմվածքները։ «Զինված ուրվականներ» (1947) վեպը նախազգուշացնում է ֆաշիզմի վերածնման վտանգից։ Էլզա Տրիոլե գրել է նաև շատ այլ վեպեր, առաջադրել է մարդու երջանկության համար պայքարելու հարցեր («Վար դեր ապառիկով», 1959, «Հոգի», 1963, «Նեյլոնի դար» շարքից), արծարծել պատմական ճշմարտության լուսաբանման, ժամանակակից աշխարհում արվեստի վերափոխիչ դերի խնդիրներ («Հուշարձան», 1957, «Մեծն երբեքը», 1965, «Լսեք, տեսեք», 1968)։ 1970 թվականին հրատարակվել է «Սոխակը լռում է լուսաբացին» քնարական վեպը։ Էլզա Տրիոլե եղել է ռուս դասական և սովետական գրականության պրոպագանդիստ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1967)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Триоле Эльза // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Mémoire des hommes (ֆր.) — 2003.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլզա Տրիոլե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Գոնկուրյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Հայտնի գրողների մուսաներ
- Ռուս կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Կոմունիստ գրողներ
- Ռուսաստանի հրեաներ
- Ռուս ճարտարապետներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ