Jump to content

Լուգանսկի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուգանսկի մարզ
Луганська область
flag of Luhansk Oblast? Զինանշան


ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Կարգավիճակմարզ
Մտնում էՈւկրաինա
Ներառում է18 շրջան
ՎարչկենտրոնԼուգանսկ
Խոշորագույն քաղաքՍևերոդոնեցկ, Ալչևսկ
Լիսիչանսկ, Կրասնի Լուչ
Ստախանով, Սվերդլովսկ
Անտրացիտ, Կրասնոդոն
Ամենաբարձր կետMohyla Mechetna?
Օրենսդրական մարմինLuhansk Oblast Council?
Մարզային պետական վարչության ղեկավարՎոլոդիմիր Միկոլաևիչ Պրիստյուկ
Հիմնական լեզուՈւկրաիներեն, Ռուսերեն[1]
Պաշտոնական լեզուներուկրաիներեն
Բնակչություն (2012)
2 257 686 (5,82 %, 5 տեղ)
Խտություն85,4
Տարածք26,517 հազ.  (4,42 %, 10 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Միջին բարձրություն
 - Ցածրագույն կետ

 364 մ
 201 մ
 38 մ
Հիմնադրված է1938 թ. հունիսի 3 թ.
Սահմանակցում էԽարկովի մարզ, Դոնեցկի մարզ, Բելգորոդի մարզ, Վորոնեժի մարզ և Ռոստովի մարզ
Ժամային գոտիUTC+2
ՀապավումЛуганська область
ISO 3166-2 կոդUA-09
Հեռախոսային կոդ+380 64
Փոստային ինդեքսներ91xxx, 92xxx, 93xxx, 94xxx
Ինտերնետ-դոմենlugansk.ua; lg.ua
Ավտոմոբիլային կոդBB/13
loga.gov.ua

Լուգանսկի մարզ (ուկրաիներեն՝ Луга́нська о́бласть, ստեղծվել է 1938 թվականին որպես Վորոշիլովգրադի մարզ և այդ անունը կրել է մինչև 1958-ը և 1970-1990 թվականներին), մարզ Ուկրաինայի արևելքում։ Հիմնվել է 1938 թվականի հունիսի 3-ին։ Վարչական կենտրոնն է Լուգանսկ քաղաքը։ 1938-1958 և 1970-1990 թվականներին կոչվել է Վորոշիլովգրադի մարզ։ 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսներից քաղաքական ճգնաժամի արդյունքում մարզի մի մասի կառավարումը անցել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությանը։

Լուգանսկի մարզի մակերևույթը հիմնականում ալիքավոր հարթավայր է։ Սևերսկի Դոնեցից հյուսիս և հարավ բարձրանում է Դոնեցկի բլրաշարը (բարձրությունը՝ մինչև 367 մետր, Մոգիլա-Սեչետնայա լեռը)։ Լուգանսկի մարզը հարուստ է բարձրորակ քարածխով, Դոնեցկի ածխային ավազանի մի մասն է։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21,8— 23,1 °С, հունվարինը՝ -6 °C-ից մինչև -8°С, տարեկան տեղումները՝ մինչև 400—550 մմ, վեգետացիոն շրջանը՝ 196—208 օր։ Դետերի մեծ մասը պատկանում է Սևերսկի Դոնեցի ավազանին։ Լուգանսկի մարզը գտնվում է տափաստանային զոնայում, տիրապետում են բերրի սևահողերը։ Տարածքի մեծ մասը հերկված է։ Անտառները գրավում են տարածքի 7٪-ը։ Կենդանիներից կան տափաստանային կրծողներ, ինչպես նաև ռուսակ-նապաստակ, քարայծ, աղվես, թռչուններից՝ դաշտային և մարգագետնային մկնաբազե, գերեզմանափոր-արծիվ, կանաչ փայտփորիկ, դաշտային արտույտ, վայրի բադեր, կտցարներ են[2]։

Մարզի վարչական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուգանսկի մարզի վարչական կենտրոնն է Լուգանսկ քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ - 18;
  • բնակավայրեր - 975, այդ թվում՝
    • գյուղական - 787;
    • քաղաքային - 146, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ - 109;
      • մարզային նշանակության քաղաքներ - 14;
      • շրջանային նշանակության քաղաքներ - 23;
  • գյուղական խորհուրդներ - 290։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Լուգանսկի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

Լուգանսկի մարզի կազմի մեջ մտնում են 18 շրջաններ՝

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուգանսկի մարզում բնակվում են ավելին քան 2,2 միլիոն մարդ կամ Ուկրաինայի բնակչության 5,82 %[3]։ Բնակչության քանակով գրավում է Ուկրաինայում 5-րդ տեղը։ Խոշոր քաղաքներն են Լուգանսկը, Ստախանովը, Կոմունարսկը, Լիսիչանսկը, Կրասնի Լուչը։

Բնակչության ազգային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուգանսկի մարզի ազգային կազմը, ըստ 2001 թվականի մարդահամարների տվյալների[4] (ցույց են տրված հազար և ավելի մարդ քանակով ազգերը)`

Խոշոր բնակավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 18 հազարը
2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ
Լուգանսկ 427,2 Բրյանկա 48,0
Ալչևսկ 112,1 Կրասնոդոն 44,6
Սևերոդոնեցկ 109,9 Պերվոմայսկ 38,6
Լիսիչանսկ 105,1 Կիրովսկոե 28,9
Կրասնի Լուչ 83,5 Պերևալսկ 26,0
Ստախանով 78,3 Մոլոդոգվարդեյսկ 23,4
Սվերդլովսկ 65,7 Պոպասնայա 22,1
Ռուբեժնոե 60,8 Սուխոդոլսկ 21,2
Անտրացիտ 55,1 Կրեմինայա 20,5
Ռովենկի 48,3 Ստարոբելսկ 18,6

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուգանսկի մարզը խորհրդային տարիներին ծանր արդյունաբերության կարևոր շրջան է եղել։ Մարզում կազմակերպվել է էներգետիկական և կոքսացող քարածխի արդյունահանումը։ Մարզում ստեղծվել է խոշոր ՋԷԿ-երի և ՊՇԷԿ-երի ցանց։ Այժմ Լուգանսկի մարզի էկոնոմիկայում զգալի տեղ է գրավում սև մետալուրգիան, որն աշխատում է տեղական կոքսով և Կրիվոյ Ռոգի հանքանյութով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուգանսկի մարզ» հոդվածին։