Jump to content

Լինն Բարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինն Բարի
Ծնվել էդեկտեմբերի 18, 1913(1913-12-18)[1][2]
ԾննդավայրՌոանոկ, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 20, 1989(1989-11-20)[1][2] (75 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Սիդնի Լուֆթ
Պարգևներ և մրցանակներ

Լինն Բարի (անգլ.՝ Lynn Bariդեկտեմբերի 18, 1913(1913-12-18)[1][2], Ռոանոկ, Վիրջինիա, ԱՄՆ - նոյեմբերի 20, 1989(1989-11-20)[1][2], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծննդյամբ՝ Մարգարետ Շույլեր Ֆիշեր (անգլ.՝ Margaret Schuyler Fisher), ամերիկացի դերասան, ով հիմնականում խաղացել է չարագործի և մարդասպանի դերեր։

Ծնվել է Վիրջինիա նահանգի Ռոանոկ քաղաքում, իսկ դեռահաս տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաք։ Բարին եղել է Ջոն Մեյնարդ Ֆիշերի և Մորջորի Հելպենի միակ աղջիկը։ Ունեցել է փոքր եղբայր՝ Ջոնը։ Ֆիշերը մահացել է 1920 թվականին, որից հետո նրա այրին ընտանիքը տեղափոխել է Վիրջինիա նահանգի Լինչբերգ քաղաք։ Այդտեղ Բերիի մայրը ծանոթացել և ամուսնացել է Սուրբ Ռոբերտ Բիզերի հետ, ով կրոնի նախարար է եղել։ Բոստոնում ստանալով պաշտոն՝ ընտանիքը տեղափոխել է Մասաչուսեթս։ Բերին հետագայում հիշում էր, որ դպրոցում աշակերտները անտանելի կյանք էին ստեղծել իր և եղբոր համար, քանի որ ծաղրում էին նրանց բարբառային առոգանությունը։ Որոշելով ազատվել դրանից՝ Բերին սկսել է մասնակցել սիրողական ներկայացումների և սովորել է առոգանության դասեր։ Բերին շատ էր ոգևորվել, երբ իմացել էր, որ խորթ հայրը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ դարձել է համալսարանի կրոնի գիտության ղեկավար։

14 տարեկանում սովորել է դրամատիկական դպրոցում և վերցրել է «Լին Բարի» բեմական կեղծանունը։ Այդ անվանումը օրինակել է իր ժամանակների թատրոնի աստղ Լին Ֆոնտեյնից, իսկ ազգանունը՝ դրամատուրգ Ջեյմս Բարրից։ Հետագայում կարդալով իտալական Բարի քաղաքի մասին պատմվածք՝ որոշել է փոխել ազգանվան գրվելաձևը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարին եղել է «կինոաստղերի սկսնակ ճանապարհի» 14 երիտասարդ աղջիկներից մեկը, ովքեր 1935 թվականի օգոստոսի 6-ին «20th Century Fox» ընկերության հետ 6 ամիս ժամկետով կնքել են պայմանագիր, ինչպես նաև 18 ամիս սովորել են ստուդիայի դպրոցում[3]։ Պայմանագրում հնարավորություն է եղել երկարացնել ժամկետը մինչև 7 տարի։

Իր վաղ ֆիլմերի մեծ մասում Բարին կատարել է քարտուղարուհու, կամ երգչախմբում աղջիկների կարճամետրաժ դերեր։ Նա պայքարում էր ստանալ գլխավոր դերեր, սակայն համաձայնվում էր իրեն առաջարկվող ցանկացած աշխատանքի։ Հազվագյուտ գլխավոր դերերը եղել են «Չինուհին» (1942), «Բարև, Ֆրիսկո, բարև» (1943) և «Զարմանալի Միստր Իքս» (1948) ֆիլմերում։ «Շոկ» նուարում (1946) խաղացել է չարագործ կնոջ գլխավոր դերը, իսկ «Նոկտյուրն» (1946) ֆիլմում՝ կասկածյալի։ Բացառություն է եղել «Սուրբ Լյուդովիկոս թագավորի կամուրջը» (1944) պատմական ողբերգությունը, որտեղ նա խաղացել է հայտնի դերասանուհուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անցկացված հարցման համաձայն՝ Բարին երկրորդ դեռահաս աղջիկն էր ՝ հայտնի Բեթի Գրեյբլից հետո։

Գործունեությունը Բարին սկսել է 1950-ականների սկզբին, երբ մոտենում էր նրա 40-ամյակը։ Եվ առաջիկա երկու տասնամյակների ընթացքում, նա շարունակում էր աշխատել ավելի սահմանափակ ընթացքով, խաղում էր հիմնականում մայրերի, այլ ոչ թե գայթակղիչ կանանց դերեր։ Նա խաղացել է ինքնասպանություն գործած դեռահասի մոր դերը «Ազատության համար» դրամայում (1951)։

Վերջին անգամ ֆիլմում հայտնվել է ապստամբ դեռահաս Պատտի Մակքորմակի մոր դերում՝ «երիտասարդ փախստականները» ֆիլմում (1958)։ Իսկ հեռուստատեսությունում նրա վերջին հայտնվելը եղել է «Աղջիկը Դ.Յ. Դ. Ի.» (1966-1967) և «Հետաքննությունների դաշնային բյուրո» (1965-1974) սերիալներում։

Նա նկարահանվել է «Դետեկտիվի կինը» սիթքոմի ուղիղ եթերում (1950), որը հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1950 թվականի ամռանը։

1955 թվականին Բարին նկարահանվել է «Գեղեցիկ Միսս Իքս» էպիզոդում, «քաղաքային դետեկտիվ» քրեական դրամայի հեռուստատեսային սինդիկացիայում, որի գլխավոր դերը խաղացել է Ռոդ Կամերոնը։ 1960 թվականին նա խաղացել է ամերիկացի հանցագործ Բել Սթարի դերը, «վերգետնյա արահետ» արևմտյան սերիալում, «Վտանգավոր անցուղի» դեբյուտային սերիայում (1960), որտեղ գլխավոր դերերը խաղացել են Ուիլյամ Բենդիքսը և Դագ Մաքքլերը, իսկ հրավիրված աստղերը եղել են Ռոբերտ Ուիլկին և Քոուլ Յանգերը։

1952 թվականի հուլիսի սեպտեմբերից «NBC» ալիքով ցուցադրել են «Լեդի Բոսս» սիթքոմը։ Նա խաղացել է դերը Գվեն Ալլենի դերը, ով շինարարական ընկերությունում եղել է հմայիչ թոփ-մենեջեր։ Նրա հերոսուհու հիմնական խնդիրն այն էր, որ գտնի գլխավոր մենեջերին, ով չէր սիրահարվում նրան։

Մեկնաբանելով «այլ կանանց» դերերը՝ Բարին մի անգամ ասել է։

Ինձ թվում է, որ ես պայուսակում ատրճանակ ունեցող կին եմ։ Ես սարսափում եմ զենքից։ Ես մի հավաքագրումից անցնում եմ մյուսը, կրակող մարդկանցից անցնում եմ գողացող տղամարդկանց մետ։

Հետագա տարիներ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին Բարին հյուրախաղերով հանդես է եկել «այգում ոտաբոբիկ» բեմադրությամբ՝ խաղալով հարսնացուի մոր դերը։ 1970-ական թվականներին բեմականացումից հեռանալուց հետո Բարին տեղափոխվել է Սանտա-Մոնիկա։ Վերջին տարիներին նա տառապում էր հոդաբորբից։

1989 թվականի նոյեմբերի 20-ին Բարիին իր տանը մահացած են գտել։ Մահացել է սրտի կաթվածից։ Նրան դիակիզել են, իսկ նրա աճյունը ցրել ծովում։

Անձական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարին երեք անգամ ամուսնացել է։ Առաջին ամուսինը եղել է գործակալ Ուոլթեր Քեյնը, նրանց ամուսնությունը տևել է 1939 թվականից մինչև 1943 թվականը։ երկրորդ ամուսինը եղել է Սուդնի Լուֆտը, այս ամուսնությունը տևել է 1943 թվականի նոյեմբերի -ից մինչև 1950 թվականի դեկտեմբերի 26-ը։ Այս ամուսնուց ունեցել է աղջիկ, ով ծնվել է 1945 թվականի օգոստոսի յոթին, Սանտա- Մոնիկայի Սուրբ Հովհաննեսի հիվանդանոցում, բայց նա մահացել է ծնցելու հաջորդ օրը։ Երկու տարի անց՝ 1948 թվականին, նրանք ունեցել են տղա՝ Ջոն Մայքլ Լյուֆթ։ Նա եղել է ամուսինների «խնամակլության համար պայքարի գլխավոր պատճառը։ 1958 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսի դատավորը որոշումը կայացրել է հօգուտ Բարիի։ Որոշումը հիմնված էր այն բանի վրա, որ Լուֆտի կենցաղային պայմանները «տղայի դաստիարակության համար հարմար վայր չէին»։ 1955 թվականի օգոստոսի 30-ն ամուսնացել է հոգեբույժ Նաթան Ռալի հետ, բայց այս ամուսնությունը ավարտվել է 1972 թվականին և նրանք բաժանվել են։

Բարին եղել է ԱՄՆ հանրապետական կուսակցության համախոհ, նա ակտիվորեն պաշտպանում էր պահպանողական հայացքները, քարոզում էր հանրապետականներին՝Հուվերից Ռեյգանի նախագահի առաջխաղացման գործում։ Եղել Հանրապետական կուսակցության ազգային կոնվենցիաների մշտական մասնակիցը։

2010 թվականին պատմաբան Ջեֆ Գորդոնը հրատարակել է «Կին սատանա» կենսագրությունը, որը հիմնված է եղել նրա մահից առաջ վերցված հարցազրույցի հիման վրա։

Ու Լին Բարի երկու աստղերը կինոարտադրության և հեռուստատեսության զարգացման համար և Հոլիվուդյան Փառքի ծառուղում աստղի է արժանացել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. «Clipped From The Times». 1935 թ․ օգոստոսի 6. էջ 35. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինն Բարի» հոդվածին։