Լին Ֆոնտեյն
Լին Ֆոնտեյն անգլ.՝ Lynn Fontanne | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1887[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հուլիսի 30, 1983[1][2] (95 տարեկան) |
Մահվան վայր | Waukesha County, Վիսկոնսին, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ամուսին | Ալֆրեդ Լանտ |
Պարգևներ և մրցանակներ | Ազատության նախագահական շքանշան Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր Բրանդիսի համալսարանի պատվավոր դոկտոր և Էմմի |
Lynn Fontanne Վիքիպահեստում |
Լին Ֆոնտեյն (անգլ.՝ Lynn Fontanne, իսկական անունը՝ Լիլլի Լուիզ Ֆոնտենդեկտեմբերի 6, 1887[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 30, 1983[1][2], Waukesha County, Վիսկոնսին, ԱՄՆ) բրիտանացի դերասանուհի է, որն ունեցել է հաջող կարիերա Միացյալ Նահանգներում, և այն տևել է ավելի քան 40 տարի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոնդոնում ապրելու տարիներին նրան էր վստահված դրամատիկ հերոսուհու նոր կերպար կերտելը, որն էլ հետագայում ազդեցություն է ունեցել այնպիսի աստղերի վրա, ինչպիսիք են Կլոդետ Կոլբերը, Միռնա Լոյը և Քերոլ Լոմբարդը:
Ամուսնու՝ դերասան և ռեժիսոր Ալֆրեդ Լանտի հետ միասին Ֆոնտեյնը համարվել է ամերիկյան թատրոնի ճանաչված աստղերից մեկը: 1964 թվականին նրանք երկուսն էլ պարգևատրվել են «Ազատության» նախագահական մեդալով, որն անձամբ ստացել են նախագահ Լինդոն Ջոնսոնից[3]: 1970 թվականին Ֆոնտեյնը և նրա ամուսինը արժանացել են «Թոնի» հատուկ մրցանակի: Կինոէկրաններին դերասանուհին հայտնվել է ընդամենը երեք անգամ, բայց, այնուամենայնիվ, 1931 թվականին «Գվարդիականներ» ֆիլմում խաղացած դերը Ֆոնտեյնին բերել է «Օսկար» անվանակարգի մրցանակ:
Ֆոնտեյնը այն դերասանուհիներից էր, ովքեր ջանասիրաբար թաքցնում էին իրենց իրական տարիքը: Նույնիսկ նրա ամուսինը ամբողջ կյանքում հավատում էր, որ ինքը մեծ է նրանից հինգ տարով,սակայն, իրականում, նա կնոջից հինգ տարի փոքր էր: Դերասանուհին ամեն կերպ հերքում էր այդ փաստը, նույնիսկ ամուսնու մահից հետո: Չնայած Լին Ֆոնտեյնը ավելի քան 60 տարի ապրել է Միացյալ Նահանգներում, նա երբեք չի հրաժարվել իր բրիտանական քաղաքացիությունից: Նա երկար տարիներ անց է կացրել Ջենեզի Դեպոտ փոքրիկ քաղաքում Վիսկոնսինում, որտեղ նա մահացել է 1983 թվականին և թաղվել ամուսնու կողքին:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1965- Էմմի՝ «Լավագույն դերասանուհի փոքրիկ կինոնովելում կամ ֆիլմում» - («Փառքի սրահ Հոլլմարկ»)
- 1970 -Թոնի՝ «Հատուկ մրցանակ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ Woolley John T; Gerhard Peters։ «Lyndon B. Johnson, XXXVI President of the United States: 1963–1969, Remarks at the Presentation of the 1964 Presidential Medal of Freedom Awards, March 26, 1964»։ The American Presidency Project։ University of California, Santa Barbara։ Վերցված է March 27, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lynn Fontanne
- Alfred Lunt and Lynn Fontanne Papers at the Wisconsin Center for Film and Theater Research Archived 2013-12-09 at Archive.is
- Ten Chimneys
|