Լինն Բարի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1913 |
Ծննդավայր | Ռոանոկ, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 20, 1989 (75 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Սիդնի Լուֆթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Լինն Բարի (անգլ.՝ Lynn Bariդեկտեմբերի 18, 1913, Ռոանոկ, Վիրջինիա, ԱՄՆ - նոյեմբերի 20, 1989, Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծննդյամբ՝ Մարգարետ Շույլեր Ֆիշեր (անգլ.՝ Margaret Schuyler Fisher), ամերիկացի դերասան, ով հիմնականում խաղացել է չարագործի և մարդասպանի դերեր։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Վիրջինիա նահանգի Ռոանոկ քաղաքում, իսկ դեռահաս տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաք։ Բարին եղել է Ջոն Մեյնարդ Ֆիշերի և Մորջորի Հելպենի միակ աղջիկը։ Ունեցել է փոքր եղբայր՝ Ջոնը։ Ֆիշերը մահացել է 1920 թվականին, որից հետո նրա այրին ընտանիքը տեղափոխել է Վիրջինիա նահանգի Լինչբերգ քաղաք։ Այդտեղ Բերիի մայրը ծանոթացել և ամուսնացել է Սուրբ Ռոբերտ Բիզերի հետ, ով կրոնի նախարար է եղել։ Բոստոնում ստանալով պաշտոն՝ ընտանիքը տեղափոխել է Մասաչուսեթս։ Բերին հետագայում հիշում էր, որ դպրոցում աշակերտները անտանելի կյանք էին ստեղծել իր և եղբոր համար, քանի որ ծաղրում էին նրանց բարբառային առոգանությունը։ Որոշելով ազատվել դրանից՝ Բերին սկսել է մասնակցել սիրողական ներկայացումների և սովորել է առոգանության դասեր։ Բերին շատ էր ոգևորվել, երբ իմացել էր, որ խորթ հայրը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ դարձել է համալսարանի կրոնի գիտության ղեկավար։
14 տարեկանում սովորել է դրամատիկական դպրոցում և վերցրել է «Լին Բարի» բեմական կեղծանունը։ Այդ անվանումը օրինակել է իր ժամանակների թատրոնի աստղ Լին Ֆոնտեյնից, իսկ ազգանունը՝ դրամատուրգ Ջեյմս Բարրից։ Հետագայում կարդալով իտալական Բարի քաղաքի մասին պատմվածք՝ որոշել է փոխել ազգանվան գրվելաձևը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարին եղել է «կինոաստղերի սկսնակ ճանապարհի» 14 երիտասարդ աղջիկներից մեկը, ովքեր 1935 թվականի օգոստոսի 6-ին «20th Century Fox» ընկերության հետ 6 ամիս ժամկետով կնքել են պայմանագիր, ինչպես նաև 18 ամիս սովորել են ստուդիայի դպրոցում[1]։ Պայմանագրում հնարավորություն է եղել երկարացնել ժամկետը մինչև 7 տարի։
Իր վաղ ֆիլմերի մեծ մասում Բարին կատարել է քարտուղարուհու, կամ երգչախմբում աղջիկների կարճամետրաժ դերեր։ Նա պայքարում էր ստանալ գլխավոր դերեր, սակայն համաձայնվում էր իրեն առաջարկվող ցանկացած աշխատանքի։ Հազվագյուտ գլխավոր դերերը եղել են «Չինուհին» (1942), «Բարև, Ֆրիսկո, բարև» (1943) և «Զարմանալի Միստր Իքս» (1948) ֆիլմերում։ «Շոկ» նուարում (1946) խաղացել է չարագործ կնոջ գլխավոր դերը, իսկ «Նոկտյուրն» (1946) ֆիլմում՝ կասկածյալի։ Բացառություն է եղել «Սուրբ Լյուդովիկոս թագավորի կամուրջը» (1944) պատմական ողբերգությունը, որտեղ նա խաղացել է հայտնի դերասանուհուն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անցկացված հարցման համաձայն՝ Բարին երկրորդ դեռահաս աղջիկն էր ՝ հայտնի Բեթի Գրեյբլից հետո ։
Գործունեությունը Բարին սկսել է 1950-ականների սկզբին, երբ մոտենում էր նրա 40-ամյակը։ Եվ առաջիկա երկու տասնամյակների ընթացքում, նա շարունակում էր աշխատել ավելի սահմանափակ ընթացքով, խաղում էր հիմնականում մայրերի, այլ ոչ թե գայթակղիչ կանանց դերեր։ Նա խաղացել է ինքնասպանություն գործած դեռահասի մոր դերը «Ազատության համար» դրամայում (1951)։
Վերջին անգամ ֆիլմում հայտնվել է ապստամբ դեռահաս Պատտի Մակքորմակի մոր դերում՝ «երիտասարդ փախստականները» ֆիլմում (1958)։ Իսկ հեռուստատեսությունում նրա վերջին հայտնվելը եղել է «Աղջիկը Դ.Յ. Դ. Ի.» (1966-1967) և «Հետաքննությունների դաշնային բյուրո» (1965-1974) սերիալներում։
Նա նկարահանվել է «Դետեկտիվի կինը» սիթքոմի ուղիղ եթերում (1950), որը հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1950 թվականի ամռանը։
1955 թվականին Բարին նկարահանվել է «Գեղեցիկ Միսս Իքս» էպիզոդում, «քաղաքային դետեկտիվ» քրեական դրամայի հեռուստատեսային սինդիկացիայում, որի գլխավոր դերը խաղացել է Ռոդ Կամերոնը։ 1960 թվականին նա խաղացել է ամերիկացի հանցագործ Բել Սթարի դերը, «վերգետնյա արահետ» արևմտյան սերիալում, «Վտանգավոր անցուղի» դեբյուտային սերիայում (1960), որտեղ գլխավոր դերերը խաղացել են Ուիլյամ Բենդիքսը և Դագ Մաքքլերը, իսկ հրավիրված աստղերը եղել են Ռոբերտ Ուիլկին և Քոուլ Յանգերը։
1952 թվականի հուլիսի սեպտեմբերից «NBC» ալիքով ցուցադրել են «Լեդի Բոսս» սիթքոմը։ Նա խաղացել է դերը Գվեն Ալլենի դերը, ով շինարարական ընկերությունում եղել է հմայիչ թոփ-մենեջեր։ Նրա հերոսուհու հիմնական խնդիրն այն էր, որ գտնի գլխավոր մենեջերին, ով չէր սիրահարվում նրան։
Մեկնաբանելով «այլ կանանց» դերերը՝ Բարին մի անգամ ասել է։
![]() |
Ինձ թվում է, որ ես պայուսակում ատրճանակ ունեցող կին եմ։ Ես սարսափում եմ զենքից։ Ես մի հավաքագրումից անցնում եմ մյուսը, կրակող մարդկանցից անցնում եմ գողացող տղամարդկանց մետ։ | ![]() |
Հետագա տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1960-ական թվականներին Բարին հյուրախաղերով հանդես է եկել «այգում ոտաբոբիկ» բեմադրությամբ՝ խաղալով հարսնացուի մոր դերը։ 1970-ական թվականներին բեմականացումից հեռանալուց հետո Բարին տեղափոխվել է Սանտա-Մոնիկա։ Վերջին տարիներին նա տառապում էր հոդաբորբից։
1989 թվականի նոյեմբերի 20-ին Բարիին իր տանը մահացած են գտել։ Մահացել է սրտի կաթվածից։ Նրան դիակիզել են, իսկ նրա աճյունը ցրել ծովում։
Անձական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարին երեք անգամ ամուսնացել է։ Առաջին ամուսինը եղել է գործակալ Ուոլթեր Քեյնը, նրանց ամուսնությունը տևել է 1939 թվականից մինչև 1943 թվականը։ երկրորդ ամուսինը եղել է Սուդնի Լուֆտը, այս ամուսնությունը տևել է 1943 թվականի նոյեմբերի -ից մինչև 1950 թվականի դեկտեմբերի 26-ը։ Այս ամուսնուց ունեցել է աղջիկ, ով ծնվել է 1945 թվականի օգոստոսի յոթին, Սանտա- Մոնիկայի Սուրբ Հովհաննեսի հիվանդանոցում, բայց նա մահացել է ծնցելու հաջորդ օրը։ Երկու տարի անց՝ 1948 թվականին, նրանք ունեցել են տղա՝ Ջոն Մայքլ Լյուֆթ։ Նա եղել է ամուսինների «խնամակլության համար պայքարի գլխավոր պատճառը։ 1958 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսի դատավորը որոշումը կայացրել է հօգուտ Բարիի։ Որոշումը հիմնված էր այն բանի վրա, որ Լուֆտի կենցաղային պայմանները «տղայի դաստիարակության համար հարմար վայր չէին»։ 1955 թվականի օգոստոսի 30-ն ամուսնացել է հոգեբույժ Նաթան Ռալի հետ, բայց այս ամուսնությունը ավարտվել է 1972 թվականին և նրանք բաժանվել են։
Բարին եղել է ԱՄՆ հանրապետական կուսակցության համախոհ, նա ակտիվորեն պաշտպանում էր պահպանողական հայացքները, քարոզում էր հանրապետականներին՝Հուվերից Ռեյգանի նախագահի առաջխաղացման գործում։ Եղել Հանրապետական կուսակցության ազգային կոնվենցիաների մշտական մասնակիցը։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին պատմաբան Ջեֆ Գորդոնը հրատարակել է «Կին սատանա» կենսագրությունը, որը հիմնված է եղել նրա մահից առաջ վերցված հարցազրույցի հիման վրա։
Ու Լին Բարի երկու աստղերը կինոարտադրության և հեռուստատեսության զարգացման համար և Հոլիվուդյան Փառքի ծառուղում աստղի է արժանացել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Clipped From The Times»։ 1935-08-06։ էջ 35։ Վերցված է 2020-10-28
|
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 20 մահեր
- 1989 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացիներ
- Կինոդերասաններ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի կինոդերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- Բեմական կեղծանուններ