Լեոպոլդ Մոցարտ
Լեոպոլդ Մոցարտ գերմ.՝ Leopold Mozart | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1719[1][2][3][…] |
Ծննդավայր | Աուգսբուրգ, Prince-Bishopric of Augsburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5] |
Մահացել է | մայիսի 28, 1787[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[6][4] |
Գերեզման | St. Sebastian's Cemetery |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Զալցբուրգի համալսարան |
Երկեր | Jagdsinfonie? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, ջութակահար, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ, երաժշտության տեսաբան և երաժիշտ |
Ամուսին | Աննա Մարիա Վալբուրգա Մոցարտ[7] |
Ծնողներ | հայր՝ Johann Georg Mozart?[5] |
Երեխաներ | Մարիա Աննա Մոցարտ[8] և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ[8] |
Leopold Mozart Վիքիպահեստում |
Յոհան Գեորգ Լեոպոլդ Մոցարտ (գերմ.՝ Johann Georg Leopold Mozart, նոյեմբերի 14, 1719[1][2][3][…], Աուգսբուրգ, Prince-Bishopric of Augsburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5] - մայիսի 28, 1787[1][2][3][…], Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[6][4]), ավստրիացի ջութակահար, կոմպոզիտոր։
Ամադեուս Մոցարտի հայրն ու ուսուցիչն է, որ նշանակալից ազդեցություն է թողել նրա ստեղծագործական կայացման գործում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոպոլդը ծնվել է գրքի կազմարարի ընտանիքում, աստվածաբանություն է սովորել Զալցբուրգի համալսարանում (1737-1739)` միաժամանակ սովորելով ջութակ և երգեհոն նվագել։ Կոմպոզիցիա է սովորել Աուգսբուրգի երաժշտական քոլեջում (Collegium musicum) կանտոր Ֆ. Կրյոյտերի մոտ, ով Բախի աշակերտն էր եղել, իսկ նրա մահից հետո սովորել է Դրեզդենում Յոհան Պիզենդելի և Սիլվիուս Լեոպոլդ Վայսի մոտ։ 1740 թվականին դարձել է ջութակահար և համալսարանի կանոնիկներից մեկի ծառան, իսկ 1743 թվականին՝ պալատական կապելայի ջութակահար, որտեղ, հնարավոր է, սովորել է կապելմայստեր Ի. Էբերլինի մոտ։ 1757 թվականին Լեոպոլդը դարձել է Զալցբուրգի արքեպիսկոպոսի պալատական կոմպոզիտորը։ 1763 թվականին այդ պաշտոնում նրան փոխարինել է Յոհան Հայդնը։
Ջութակի մեթոդական աշխատանքի հեղինակ է` «Versuch einer gründlichen Violinschule» (Աուգսբուրգ, 1756), որը երկար ժամանակ համարվում էր ջութակ նվագել սովորելու լավագույն ուղեցույց։ Այն հրատարակվել է մոտ տասն անգամ, թարգմանվել է ֆրանսերեն և հոլանդերեն։
Մոցարտի ստեղծագործությունների թվում եղել են մեսսաներ, կանտատներ, օրատորիաներ, գործիքային երաժշտություն, բազմաթիվ պիեսներ կլավեսինի և երգեհոնի համար, սիմֆոնիաներ և այլն։ Նրան է վերագրվում նաև «Խաղալիքների սիմֆոնիան»։
Մոցարտների ազգը սերում էր հարավգերմանական Աուգսբուրգ քաղաքից։ Լեոպոլդի նախնիները եղել են շինարարներ, սակայն Լեոպոլդը ցանկացել է երաժիշտ լինել և տեղափոխվել է Զալցբուրգ, որտեղ ծառայության է անցել տեղի արքեպիսկոպոսի մոտ։ Եղել է պալատական երաժիշտ և ստացել է նպաստ՝ տարեկան 250 ֆլորին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1747 թվականին ամուսնացել է Աննա Մարիա Վալբուրգա Մոցարտի հետ։ Հետագայում ունեցել են յոթ երեխա, որոնցից միայն երկուսն են կենդանի մնացել` Մարիա Աննա Վալբուրգա Իգնատիան և Վոլֆգանգ Ամադեուսը։ Կինն ընդունում էր ամուսնու հեղինակությունը։ Երեխաների համար Լեոպոլդն իդեալ էր։ Փոքրիկ Ամադեուսը մանկության ժամանակ ասել է. «Աստծուց հետո միայն հայրիկը»։ Լեոպոլդը նվագում էր ջութակ, երգեհոն, ղեկավարում էր եկեղեցական երգչախումբը, գրում էր երաժշտություն, կոչումով մանկավարժ էր։ Կատարողներից մեկը, ում արվեստը Լեոպոլդը բարձր է գնահատել, եղել է թավջութակահար Էմանուել Սիպրուտինին։
Նկարազարդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լեոպոլդ Մոզարտ
-
Լեոպոլդ Մոցարտ
Կերպարը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ամադեուս», 1984
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Grove Dictionary of Music and Musicians, «(Johann Georg) Leopold Mozart», which is part of the major article «Mozart». The section about Leopold is written by Cliff Eisen. Oxford University Press.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://data.matricula-online.eu/de/deutschland/augsburg/augsburg-st-georg/5-THS+S/?pg=57
- ↑ 6,0 6,1 6,2 Wurzbach D. C. v. Mozart, Leopold (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 19. — S. 287.
- ↑ https://data.matricula-online.eu/de/oesterreich/salzburg/salzburg-dompfarre/TRBVII/?pg=119
- ↑ 8,0 8,1 Риман Г. Моцарт (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 877—882.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Մոցարտ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1719 ծնունդներ
- Աուգսբուրգ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 28 մահեր
- 1787 մահեր
- Զալցբուրգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի կոմպոզիտորներ
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ավստրիացի մանկավարժներ
- Ավստրիացի ջութակահարներ
- Երգեհոնահարներ
- Ավստրիացի երգեհոնահարներ
- Ավստրիացի երաժիշտներ
- Երաժշտական մանկավարժներ
- Ավստրիացի դասական երաժիշտներ
- Ավստրիացի դիրիժորներ
- Ավստրիացի երաժշտագետներ