Զալցբուրգի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զալցբուրգի համալսարան
Universität Salzburg
University of Salzburg logo.jpg
BuildingUniversitySalzburg1.jpg
Զալցբուրգի համալսարանի գլխավոր մասնաշենքը
Տեսակ միջազգային համալսարան
Հիմնադրված է 1622 թվական
Ռեկտոր Պրոֆ․ դոկտոր Հենրիխ Շմիդինգեր
Ուսանողներ 18,000 (2014)[1]
Երկիր Flag of Austria.svg Ավստրիա
Տեղագրություն Զալցբուրգ, Ավստրիա
Կայք uni-salzburg.at
Կոորդինատներ: 47°47′50.000000099189″ հս․ լ. 13°2′53.000000101597″ ավ. ե. / 47.79722222224977202° հս․. լ. 13.04805555558377606° ավ. ե. / 47.79722222224977202; 13.04805555558377606
Universität Salzburg Վիքիպահեստում

Զալցբուրգի համալսարան (գերմ.՝ Universität Salzburg), հայտնի է նաև որպես Զալցբուրգի Փարիզ Լոդրոնի համալսարան (ՊԼՈւՍ), բարձրագույն ուսումնական հաստատություն Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում[2][3]։

Բաժանված է չորս ֆակուլտետների՝ կաթոլիկ աստվածաբանություն, իրավագիտություն, մշակույթ և հասարակական գիտություններ, ինչպես նաև բնական գիտություններ[4][5]։ Հիմնադրվել է 1622 թվականին, սակայն ինչ ինչ պատճառներով 1810 թվականին փակվել է և վերստին բացվել միայն 1962 թվականին։ Ներկայումս Զալցբուրգի համալսարանն ունի շուրջ 18 000 ուսանող և 2800 աշխատակից։

Այս ցուցանիշով այն Զալցբուրգի խոշորագույն կրթական հաստատությունն է[6]։

Բենեդիկտյան համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1622 թվականի հուլիսի 23-ին Փարիզ Լոդրոնի արքեպիսկոպոս Ալբերտ Քյոսլին Բենեդիկտը նշանակվեց համալսարանի առաջին ռեկտոր։ Դիլինգենի համալսարանի շրջանավարտ հոգևորականը 1617 թվականին ներկայիս համալսարանի տեղում հիմնադրել էր ակադեմիական գիմնազիա, որը ծառայում էր որպես միջնակարգ ուսումնական հաստատություն։ Հոկտեմբերի 8-ին կայսր Ֆերդինանդ II-ն ընդունում է որոշում, համաձայն որի գիմնազիային տրվում է համալսարանի կարգավիճակ։ Կարճ ժամանակ անց Ավստրիան դառնում է Երեսնամյա պատերազմի ռազմական գործողությունների թատերաբեմ, որի պատճառով էլ Զալցբուրգի եպիսկոպոսությունը դադարում է գոյություն ունենալ։ Այս իսկ պատճառով համալսարանի կառուցման և պահպանման գործը հանձն են առնում Շվեյցարիայի, Բավարիայի և Ավստրիայի բենեդիկտականները։ Սկզբնական շրջանում համալսարանում դասավանդվում էր միայն աստվածաբանություն և փիլիսոփայություն, իսկ որոշ ժամանակ անց նաև օրենք։

1803 թվականին Ֆերդինանդ III-ը մտցնում է նաև բժշկագիտության ֆակուլտետ։ 1810 թվականին Ավստրիայի տարածքը միացվում է Բավարիայի թագավորությանը, իսկ դեկտեմբերի 24-ին համալսարանը փակվում է։ Շատ չանցած այն վերաբացվում է և շարունակում է ծառայել որպես փիլիսոփայական լիցեյ։ Իմաստասիրությունից բացի այստեղ դասավանդվում է նաև բժշկություն և վիրաբուժություն։ Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո Զալցբուրգը նորից դառնում է Ավստրիական կայսրության մի մաս։

1850 թվականին աստվածաբանության բաժինը վերափոխվեց ֆակուլտետի։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նախատեսվում էր Ֆրանց Յոզեֆի համալսարանը տեղափոխել Չեռնովիցից մինչև Զալցբուրգ, թեև այդ ծրագիրը երբեք չիրականացվեցին։

Զալցբուրգի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ական թվականներից ի վեր հետո Զալցբուրգի համալսարանում դադարում է կաթոլիկ աստվածաբանության և փիլիսոփայության ֆակուլտետների գործունեությունը։ Դասընթացները վերսկսվել են 1964 թվականին, իսկ հաջորդ տարի պաշտոնապես ավելացվում են ֆակուլտետները։ 1975 թվականին ընդունվեց նոր դաշնային օրենք, որը սկսեց կարգավորել Ավստրիայի բոլոր համալսարանների գործունեության կազմավորումը։ Զալցբուրգի համալսարանում ստեղծվեց չորս ակադեմիական ֆակուլտետներ՝

  • կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետ
  • իրավաբանական գիտությունների ֆակուլտետ
  • հումանիտար գիտությունների ֆակուլտետ
  • բնական գիտությունների ֆակուլտետ

Բժշկական գիտությունների ֆակուլտետը, որպես առանձին բաժանմունք, չմտցվեց։ 1995 թվականին մտցվեցին նոր ֆակուլտետներ։ Ժամանակի ընթացքում համալսարանն աստիճանաբար ներգրավեց նոր ուսումնական ծրագրեր։ 2004 թվականին տարանջատվեցին 32 առանձին բաժիններ, սակայն այնուամենայնիվ բժշկության ֆակուլտետը չմտցվեց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bilanzdaten der Universität» (PDF; 18 kB)։ Universität Salzburg։ Վերցված է 28. Dezember 2008 
  2. «Daten der Paris-Lodron Universität Salzburg»։ Universität Salzburg։ Վերցված է 13. Oktober 2012 
  3. «Studierendenstatistik der Paris-Lodron Universität Salzburg»։ Universität Salzburg։ Վերցված է 13. Oktober 2012 
  4. EURAXESS Researchers in Motion
  5. Auszeichnung für vier Institutionen in Österreich derstandard.at
  6. «Geschichte der Universität Salzburg»։ Վերցված է 12. Dezember 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]