Մարիա Աննա Մոցարտ
Մարիա Աննա Մոցարտ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Maria Anna Mozart |
Ի ծնե անուն | գերմ.՝ Maria Anna Walburga Ignatia Mozart[1] |
Նաև հայտնի է որպես | Nannerl |
Ծնվել է | հուլիսի 30, 1751[2][3][4][…] Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն[5] |
Երկիր | Զալցբուրգի արքեպիսկոպոսություն |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1829[2][3][6][…] (78 տարեկան) Զալցբուրգ[5] |
Գերեզման | Petersfriedhof |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահարուհի, կոմպոզիտոր և կլավեսինահար |
Գործիքներ | կլավիկորդ և ջութակ |
![]() |
Մարիա Աննա Վալբուրգա Իգնատիա Մոցարտ (Նաննեռլ) (հուլիսի 30, 1751[2][3][4][…], Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն[5] - հոկտեմբերի 29, 1829[2][3][6][…], Զալցբուրգ[5]), Վոլֆգանգ Ամադեուսի ավագ քույր։ Մայրը Աննա Մարիա Մոցարտն է, իսկ հայրը՝ Լեոպոլդ Մոցարտը։ Ընտանեկան և ընկերական շրջանում Մարիա Աննային անվանում էին Նաննեռլ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաննեռլը 7 տարեկանում սովորել է կլավեսին նվագել։ Իր փոքր եղբոր և հոր հետ փոքր տարիքում համերգներով շրջել է Եվրոպայում։ 11 տարեկանից կլավեսինի վրա նվագել է ամենաբարդ սոնատները և կոնցերտները։ Սկզբում նա և Վոլֆգանգը տաղանդի առումով հավասար երաժիշտներ են համարվել․ 1765 թվականին Լոնդոնում Աննային հաջողվել է մեծ վարձավճարներ ստանալ հոր կողմից գրված կոնցերտը կատարելու համար։ Բայց հայրը շուտով նկատել է, որ Նաննեռլը, չնայած գեղեցիկ կատարում էր երաժշտական վարժություններ, իր երաժշտությունը չէր ստեղծում։ Եվ աստիճանաբար Վոլֆգանգն աստղ է դարձել, իսկ Աննա Մարիան՝ միայն նրա նվագակիցը։
Կրտսեր Մոցարտը գովել է իր քրոջ ունակությունները, 1781 թվականի սեպտեմբերին Վիեննայից նա գրել է նրան.
հավատա ինձ, դու կարող ես Վիեննայում լիքը դահլիճներ հավաքել, օրինակ՝ դաշնամուրի մասնավոր դասեր ու համերգներ տալ։ Դու շատ պահանջված կլինես ու լավ կվարձատրվես։
Հրաժարում կարիերայից և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նանեռլն այդպես էլ դուրս չի եկել իր հանճար-եղբոր ստվերից, նա սկսել է դաշնամուրի դասեր տալ Զալցբուրգում։ Ի տարբերություն եղբոր, որն ինքնուրույն կյանք էր վարում, հայրը լիովին վերահսկում էր դստեր կյանքը։ Հոր կողմից իր նշանածին՝ Ֆրանց Արման դ'Իպոլդին, մերժումից հետո իր հոր կամքի համաձայն, 1784 թվականին ամուսնացել է մագիստրատ Յոհան Բապտիստ ֆոն Սոնենբուրգի հետ (գերմ.՝ Johann Baptist Reichsfreiherr von Berchtold zu Sonnenburg) (1736-1801), որն իրենից 15 տարով մեծ էր և երկու կին էր կորցրել․ զույգը տեղափոխվել է Մարիա Աննայի մոր տուն՝ Սենտ Գիլգեն։ Յոհան Բապտիստն իր առաջին երկու ամուսնություններից արդեն ուներ հինգ երեխա, իսկ Նաննեռլը նրան պարգևել է ևս երեք երեխա։
Այսպիսով, Նաննեռլն աստիճանաբար օտարացել է Վոլֆգանգից, հատկապես Կոնստանցիա Մոցարտի հետ վերջինիս ամուսնությունից հետո։ 1801 թվականին ամուսնու մահից հետո Նաննեռլը վերադարձել է Զալցբուրգ և շարունակել դաշնամուր դասավանդել։
Ծերություն և մահ։ Հիշատակ արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
74 տարեկան հասակում Մարիա Աննան կուրացել է։ Նա մահացել է 1829 թվականի հոկտեմբերի 29-ին և իր կամքի համաձայն թաղվել Զալցբուրգի Սուրբ Պետրոսի գերեզմանատանը։
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հետազոտողների ու կենսագիրների համար նրա օրագրերը, նամակները և հուշերը եղել և մնում են անգնահատելի աղբյուրներ։ Իսկ 1829 թվականին, մահվանից մի քանի օր առաջ, Նաննեռլ ֆոն Զոնենբուրգին այցելել են անգլիացի հյուրեր, ամուսնական զույգ՝ Մարիա և Վենսան Նովելլոն (վերջինս Անգլիայի ականավոր գործիչ էր, կոմպոզիտոր և հրատարակիչ)։ Նովելլո զույգի օրագրերը, որոնք հայտնաբերվել և տպագրվել են միայն 20-րդ դարի կեսերին, հայտնի են որպես «Ուխտագնացություն Մոցարտի մոտ»։
2010 թվականին տեղի է ունեցել ֆրանսիական «Նանեռլ, Մոցարտի քույրը» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսը Մարիա Աննան է։
Ծննդյան տոնի նվերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաներլի ծննդյան օրը (31-ամյակին) Վոլֆգանգը գրել է հետևյալ բանաստեղծությունը (տողատակի թարգմանություն)․
«Ցանկանում եմ երջանկություն
Պունշի բաժակով!
Ես այսօր դուրս եկա տնից, դու չգիտես թե ինչու։
Ես այս մասին շատ բան կարող եմ պատմել, քանի որ դա տեղի է ունեցել այն պատճառով,
Որ ես ցանկանում էի ինչ-որ բանով ուրախացնել քեզ,թեկուղ մի փոքր,
Ավելին, ես չէի վախենում ոչ աշխատասիրությունից, ոչ ջանասիրությունից, ոչ դժվարությունից,
Ես հաստատ չգիտեմ․ սիրու՞մ ես դու պունշ։
Օ,Միայն չասես «ՈՉ» — հակառակ դեպքում իմ նվերից վատ հոտ կգա,
Այնպես որ, ես մտածեցի, որ դու սիրում ես անգլիացիներին,
Որովհետև քեզ դուր է գալիս Փարիզը, և ես քեզ կնվիրեմ ժապավեն,
Անուշաբույր ջրեր, նրբաոճ փունջ…
Բայց դու, սիրելի քույր, սիրախաղ չես,
Այսպիսով, ավելի լավ է լավ պունշ վերցնես իմ ձեռքերից
Եվ համտեսիր ինչպես հարկն է, դա է իմ միակ ցանկությունը:
Զալցբուրգ, 1782 թվականի հուլիսի 31»
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Աննա, Վոլֆգանգ Ամադեուս և Լեոպոլդ Մոցարտները ընտանեկան դիմապատկերում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ծնունդների գրանցամատյան
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio database (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Երաժշտություն (ֆր.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Literatur von und über Maria Anna Mozart в каталоге Немецкая национальная библиотека|Немецкой национальной библиотеки
- Die verhinderte Pianistinnen-Karriere von Nannerl Mozart(գերմ.)