Jump to content

Լեոնիդ Պաստեռնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Պաստեռնակ
ռուս.՝ Леонид Пастернак
Ի ծնեԱվրում Իցխոկ-Լեյբ Պոստեռնակ
Ծնվել էմարտի 22 (ապրիլի 3), 1862[1]
ԾննդավայրՕդեսա, Q25433208?, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանվել էմայիսի 31, 1945(1945-05-31)[4][5][6][…] (83 տարեկան)
Մահվան վայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան, Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Օդեսայի գեղարվեստական ուսումնարան
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ
ՈճՊոստիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներThe Night before the Exam? և Q17493932?
ՈւսուցիչԼուիջի Իորինի
ԱշակերտներQ85995140?
ԱմուսինRosa Kaufman?
ԶավակներԱլեքսանդր Պաստեռնակ, Բորիս Պաստեռնակ, Josephine Pasternak? և Lydia Pasternak Slater?
 Leonid Pasternak Վիքիպահեստում

Լեոնիդ Օսիպովիչ Պաստեռնակ (ռուս.՝ Леонид Осипович Пастернак, փաստաթղթերի համաձայն՝ Ավրում Իցխոկ-Լեյբ (ռուս.՝ Аврум Ицхок-Лейб) կամ Իսահակ Իոսիֆովիչ, Պաստեռնակ ռուս.՝ Исаак Иосифович, Пастернак, նաև Պոստեռնակ (ռուս.՝ Постернак)[8], մարտի 22 (ապրիլի 3), 1862[1], Օդեսա, Q25433208?, Ռուսական կայսրություն[2][3] - մայիսի 31, 1945(1945-05-31)[4][5][6][…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7]), ռուս գեղանկարիչ և գծանկարիչ, ժանրային կոմպոզիցիաների ու գրքերի նկարազարդումների վարպետ։ Գրող Բորիս Պաստեռնակի ու ճարտարապետ Ալեքսանդր Պաստեռնակի հայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավրում Իցխոկ-Լեյբ Պոստեռնակը ծնվել է 1862 թվականի մարտի 22-ին (նոր տոմարով՝ ապրիլի 3) Օդեսայում, հրեայի ընտանիքում։ Նրանից բացի ընտանիքում եղել են ևս հինգ երեխաներ։ Նրա հայրը՝ Իոսիֆ (Օսիպ) Կիվովիչ Պոստեռնակը, վարձակալել է Սլոբոդկայի Ռոժդեստվենսկի փողոցի № 9 տանը տեղակայված հյուրանոցի ութ համար, ուր տեղափոխվել է ապագա նկարչի ողջ ընտանիքը, երբ նա դեռ երեխա էր[9]։ Պապը՝ Կիվա-Իցխոկ Պոստեռնակը, եղել է Օդեսայի հրեական հուղարկավորումների եղբայրության (խևրա կադիշա) հիմնադիրներից մեկը[10]։

Մանուկ հասակում հետաքրքրություն է ցուցաբերել նկարչության նկատմամբ, սակայն ծնողները հավանության չեն արժանացրել նրա այդ հակումը։ 1879 թվականից մինչև 1881 թվականը Լեոնիդը սովորել է Օդեսայի նկարչական դպրոցում, սակայն նկարչի մասնագիտությունն ընտրել է ոչ միանգամից։ 1881 թվականին նա ընդունվել է Մոսկվայի համալսարան և երկու տարի սովորել բժշկական ֆակուլտետում։ 1883 թվականին տեղափոխվել է Նովոռոսիյսկի համալսարան (Օդեսա), որտեղ երկու տարի սովորել է իրավաբանական ֆակուլտետում մինչև 1885 թվականը (1883-1884 ակադեմիական տարվա ուսանողների և 1885 թվականի շրջանավարտների ցանկում գրանցված է որպես Իցխոկ Պոստեռնակ, ռուս.՝ Ицхок Постернак)[11][12]։

Համալսարանական կրթությանը զուգահեռ Լեոնիդ Պաստեռնակը շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ։ 1882 թվականին նա պարապել է Մոսկվայում՝ Ե. Սորոկինի դպրոց-ստուդիայում։ 1880-ական թվականների կեսերին սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ աշակերտել է Գերտերիխին ու Լիցեն-Մեյերին, ինչպես նաև օֆորտի դասեր է առել Իվան Շիշկինից։

Այն բանից հետո, երբ նրա «Նամակ տնից» (ռուս.՝ «Письмо из дому») նկարը Տրետյակովյան պատկերասրահի համար գնում է Պավել Տրետյակովը, նա որոշում է տեղափոխվել Մոսկվա, որտեղ 1889 թվականին ամուսնանում է դաշնակահարուհի Ռոզալիա Իսիդորովնա (Ռայցա կամ Ռոզա Սրուլևնա) Կաուֆմանի հետ, ով մինչ այդ դասավանդում էր Ռուսական երաժշտական միության Օդեսայի երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում (առաջին որդու՝ Բորիսի ծննդյան մասին սինագոգային գրությունում հիշատակվում է որպես Իսահակ Իոսիև Պոստեռնակ)[13]։

Լեոնիդ Պաստեռնակը մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ամենամյա ցուցահանդեսներին։ Անդամակցել է «Արվեստի աշխարհ» միությանը։ 1880-ական թվականների վերջին ու 1890-ական թվականների սկզբին դասավանդել է նկարիչ-ճարտարապետ Անատոլի Գունստի Գեղեցիկ արվեստների ուսումնարանում։ 1894 թվականին Լեոնիդ Պաստեռնակը հրավիրվում է դասավանդելու Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում և համաձայնում՝ նախապես պայմանավորվելով, որ չի կնքվելու։

1921 թվականին Լեոնիդ Պաստեռնակը կնոջ ու դուստրերի հետ մեկնել է Գերմանիա բուժվելու նպատակով, սակայն ապաքինվելուց հետո նրանք չեն վերադարձել ԽՍՀՄ։ Տարագրության ընթացքում Լեոնիդ Պաստեռնակն ստեղծել է Ալբերտ Այնշտայնի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Դ. Օսբորնի դիմանկարները։ 1924 թվականին մասնակցել է դեպի Պաղեստին կատարված պատմաազգագրական գիտարշավի, որ կազմակերպել էր Ա. Է. Կոգանը։ Գրել է եբրայերեն ու ռուսերեն լույս տեսած «Ռեմբրանդտն ու հրեականությունը նրա արվեստում» (ռուս.՝ «Рембрандт и еврейство в его творчестве», 1923) գիրքը[14][15]։

1938 թվականին հեռացել է Գերմանիայից ու բնակություն հաստատել Անգլիայում։

Լեոնիդ Պաստեռնակը մահացել է 1945 թվականի մայիսի 31-ին Օքսֆորդում։ Ռոզալյա Պաստեռնակը մահացել էր նրանից առաջ՝ 1939 թվականին։

Լեոնիդ Պաստեռնակի անունով կոչվել է փողոց Թել Ավիվում։

Նկարչի ծննդյան 150-ամյակի առթիվ Օդեսայում տեղի է ունեցել նրա աշխատանքների ցուցահանդեսը, ինչպես նաև բացվել է հուշատախտակ, ինչին ներկա են եղել նրա ժառանգները[16]։

  • Կինը՝ Ռոզալիա Իսիդորովնա (Ռայցա կամ Ռոզա Սրուլևնա) Կաուֆման,
  • Որդի՝ Բորիս Պաստեռնակ, գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր,
    • Թոռնուհի՝ Ելենա Պաստեռնակ, բանասեր, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր,
    • Թոռ՝ Եվգենի Պաստեռնակ,
  • Որդի՝ Ալեքսանդր Պաստեռնակ, ինժեներ, ճարտարապետ, քաղաքաշինարար ու մանկավարժ,
  • Դուստր՝ Ժոզեֆինա Պաստեռնակ,
  • Դուստր՝ Լիդիա Պաստեռնակ,
  • Զարմուհի (քրոջ՝ Խասի Իոսիֆովնա Պաստեռնակի ու գյուտարար Միխայիլ Ֆիլիպովիչ Ֆրեյդենբերգի դուստրը)՝ Օլգա Միխայլովնա Ֆրենդենբերգ, բանասեր,
  • Լեոնիդ Պաստեռնակի քրոջ՝ Եկատերինա Օսիպովնա Յակոբսոնի թոռն է ֆրանսիացի նկարիչ Ֆիլիպ Գերմանովիչ Գոզիասոնը[17][18]։
  • Աշխատելիս (ռուս.՝ За работой), էտյուդ, յուղաներկ
  • Ա. Ռուբինշտեյնի դիմանկարը (1886)
  • Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի նկարազարդումներ
  • Լև Տոլստոյի «Հարություն» վեպի նկարազարդումներ (1899)
  • Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» պիեսի նկարազարդումներ (1891),
  • Միխայիլ Լերմոնտովի «Մծիրի» պոեմի նկարազարդումներ (1891)
  • «Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսուցիչների խորհրդի նիստ» (1902)
  • Լև Տոլստոյն ընտանիքի հետ Յասնայա Պոլյանայում (1902)
  • «Լուրեր հայրենիքից» (ռուս.՝ Вести с родины)
  • Ս. Ս. Շայկևիչի դիմանկարը
  • Ա. Բ. Վիսոցկայայի դիմանկարը, 1912, գունամատիտ
  • Ա. Բ. Վիսոցկայայի դիմանկարը, 1912, գունամատիտ
  • Մաքսիմ Գորկու դիմանկարը (1906)
  • Ա. Ն. Սկրյաբինի դիմանկարը (1909)
  • Իլ. Մ. Մեչնիկովի դիմանկարը (1911)
  • Վյաչեսլավ Իվանովի դիմանկարը (1915)
  • Երաժշտության դասեր, 1909, գունամատիտ
  • Հարազատների մոտ (1891), յուղաներկ, կտավ

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Л. Пастернак. Рембрандт и еврейство в его творчестве. Берлин։ Издательство С. Д. Зальцмана, 1923 (на русском языке); Берлин։ Явне, 1923 (на иврите).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #11873945X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://www.yivoencyclopedia.org/article.aspx/Pasternak_Leonid
  3. 3,0 3,1 3,2 http://connection.ebscohost.com/c/articles/70051228/les-soci-t-s-secr-tes-de-lart-contemporain
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Leonid Osipovich Pasternak (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Burleigh-Motley M. Pasternak, Leonid // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T065721
  7. 7,0 7,1 7,2 http://www.tretyakovgallerymagazine.com/node/2356
  8. «Переписка Л. О. Пастернака с Х.-Н. Бяликом (см. письмо № 3)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  9. «Аура одесской Пересыпи и Слободки-Романовки. Краеведческие прогулки». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  10. «Аура одесской Пересыпи и Слободки-Романовки». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  11. Список студентов и посторонних слушателей Императорского новороссийского университета за 1883—84 академический год
  12. А. И. Маркевич «Двадцатипятилетие Императорского новороссийского университета» (18-й выпуск 1885 года): «Постернак Ицхок, по юридическому факультету».
  13. Наталья Иванова «Борис Пастернак. Времена жизни» Запись, сделанная 13 февраля 1890 года по старому стилю в метрической книге Московской синагоги, свидетельствует: «Сын, имя дано ему Борис, появился на свет 21 месяца шевата, обрезан по слабости 5 месяца адара. Отец — запасный младший фейерверкер из вольноопределяющихся, действительный студент Исаак Иосиев Постернак, мать — Райца (она же Роза) Срулева Кауфман (по отцу)». Таким образом, в 1890 году фамилия художника записывалась ещё через «о» — Постернак.
  14. «Рембрандт и еврейство в его творчестве». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  15. Леонид Кацис «Начальная пора»
  16. «Встреча с потомками Л.О. Пастернака - Одесский художественный музей». ofam.od.ua. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  17. Сергей Лущук «Обнаружена неизвестная картина Леонида Пастернака»
  18. Гозиасон Филипп Германович (лит. псевд. J. Sabile)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Պաստեռնակ» հոդվածին։