Ալեքսանդր Պաստեռնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պաստեռնակ
ռուս.՝ Александр Леонидович Пастерна́к
Ծնվել է1893[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել է1982[1][2][3][…]
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ոճ(եր)Կոնստրուկտիվիզմ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
ԱշխատավայրՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
 Alexander Pasternak Վիքիպահեստում

Ալեքսանդր Լեոնիդովիչ Պաստեռնակ (ռուս.՝ Александр Леонидович Пастернак, 1893, Մոսկվա, Ռուսական կայսրություն – 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ինժեներ, ճարտարապետ, քաղաքաշինարար և ուսուցիչ, հուշավիպագիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր (աջից) և Բորիս Պաստեռնակները, Լեոնիդ Պաստեռնակի նկարը

Ալեքսանդր Պաստեռնակը ծնվել է 1893 թվականին Մոսկվայում, նկարիչ Լեոնիդ Պաստեռնակի ընտանիքում։ Գրող Բորիս Պաստեռնակի կրտսեր եղբայրն է։ Սովորել է Մոսկվայի 5-րդ գիմնազիայում. նրա համադասարանցին է եղել Վլադիմիր Մայակովսկին։ 1917 թվականին Ալեքսանդր Պաստեռնակն ավարտել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը՝ ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում։ 1918-1923 թվականներին աշխատել է Շատուրստրոյում որպես ճարտարապետներ Լեոնիդ Վեսնինի ու Վալենտին Դուբովսկու օգնական Շատորայի պետական շրջանային էլեկտրակայան կառուցման ժամանակ։ 1921 թվականին Ալեքսանդր Պաստեռնակն ավարտել է Մոսկվայի ճարտարագիտական ինստիտուտը։ 1923 թվականին ընտրվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գործող անդամ[4]։ 1924 թվականի հունվարին Կառավարական հանձնաժողովի հանձնարարությամբ ջրաներկով վատմանի վրա նկարել է մահացած Վլադիմիր Լենինին նրա մարմինը զմռսելուց առաջ[5]։

1920-ական թվականներին Ալեքսանդր Պաստեռնակը եղել է կոնստրուկտիվիզմի գաղափարների կողմնակից։ Անդամակցել է Ժամանակակից ճարտարապետների միությանը (ռուս.՝ Объединение современных архитекторов, ОСА), եղել «Современная архитектура» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ[6]։ 1927 թվականին Ալեքսանդր Պաստեռնակի աշխատանքները ցուցադրվել են Ժամանակակից ճարտարապետության առաջին ցուցահանդեսում[7]։

1927 թվականին Ալեքսանդր Պաստեռնակն աշխատել է Ստրոմստրոյում. զբաղվել է սիլիկատային նյութերի արտադրման գործարանների նախագծման ու կառուցման հարցերով[8]։ 1929 թվականին եղել է «Гипрострой» տրեստի տեխնիկական ղեկավար. այնտեղ նրա ղեկավարությամբ աշխատել են Վասիլի Սիմբիրցևը, Իլյա Գոլոսովը և այլ ճարտարապետ-նախագծողներ[9]։

1930 թվականին եղել է Շինարարական նախագծման համամիութենական նորմերի ու տեխնիկական պայմանների մշակման ստանդարտացման համամիութենական կոմիտեի հանձնաժողովի անդամ[10]։ 1930-1933 թվականներին աշխատել է Քաղաքների նախագծման պետական ինստիտուտում (ռուս.՝ Государственный институт проектирования городов, Гипрогор) և ՌՍՖՍՀ պետպլանի շինբաժնում, զբաղվել է բնակավայրերի պլանավորման հարցերով[11]։ 1930-ական թվականներին աշխատել է Մոսկվա-Վոլգա ջրանցքի կառույցների նախագծման վրա[12]։ 1932-1955 թվականներին դասավանդել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում։

Ալեքսանդր Պաստեռնակը մահացել է 1982 թվականին Մոսկվայում։

Նախագծեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվայում ռուս-գերմանական առևտրաարդյունաբերական միության (ռուս.՝ Русско-германское торгово-промышленное общество, Русгерторг) տան մրցութային նախագիծ, համահեղինակներ՝ ճարտարապետներ Վ. Վլադիմիրով, Մոիսեյ Գինզբուրգ (1926)[13],
  • Աշխատավորների համար նոր տիպի բնակարանի նախագիծ (1927),
  • Մեծ Ուֆայի (Ուֆայի արդյունաբերական շրջան) շրջանային պլանավորման կոմպլեքս նախագիծ, Մ. Գինզբուրգի ղեկավարությամբ[13],
  • Ուրալի ժողովրդական տնտեսության մարզային խորհրդի բնակելի տուն, համահեղինակներ՝ ճարտարապետ Մ. Գինզբուրգ, ինժեներ Ս. Պրոխորով (1929-1931, Սվերդլովսկ)[14],
  • Աշխատավորական բնակարանային շինարարական կորպորատիվ ընկերության բնակելի տուն «Ցուցադրական շինարարություն», համահեղինակներ՝ ճարտարապետներ Միխայիլ Բերշչ, Իվան Լեոնիդով, Վ. Վլադիմիրով, Իգնատի Միլինիս, Լ. Սլավինա, ինժեներ Ս. Օռլովսկի (1929-1931, Մոսկվա, Գոգոլի բուլվար, 8, կառ. 1, 2, 3)[14].
  • Թուրքիայում մասնակցել է տեքստիլ կոմբինատի նախագծմանը (1933, Կեսարիա)[15],
  • Մոսկվա-Վոլգա ջրանցքի կառույցներ. ջրարգելակ № 4, վերին մասի ղեկավարման աշտարակ, պոմպային կայան (1930-ական թվականներ)[12]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пастернак А. Урбанизм // Современная архитектура. — 1926. — № 1.
  • Пастернак А. Пути к стандарту // Современная архитектура. — 1927. — № 2.
  • Пастернак А. Новые формы современного жилья // Современная архитектура. — 1929. — № 5.
  • Пастернак А. Споры о будущем города // Современная архитектура. — 1930. — № 1—2.
  • Пастернак А. Л. Воспоминания. — М.: Прогресс-Традиция, 2002. — 432 с. — 5000 экз. — ISBN 5-89826-081-1
  • Пастернак А. Л. Общественные центры городов античного мира, средних веков и классицизма. — М.: Строительство и Бизнес, 2007. — 392 с. — ISBN 5-94312-004-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 Faceted Application of Subject Terminology
  4. Казусь, 2009, էջ 82
  5. В. Рябцев Эксперимент длиной в семьдесят три года // Техника—молодёжи. — 1997. — № 10. — С. 26.
  6. Хан-Магомедов, 1996, էջ 404
  7. Хан-Магомедов, 1996, էջ 415
  8. Казусь, 2009, էջ 295
  9. Казусь, 2009, էջ 223
  10. Казусь, 2009, էջ 218
  11. Казусь, 2009, էջ 154, 447
  12. 12,0 12,1 Михайлов А. И. Архитектура канала Москва—Волга. — М.: Издательство Всесоюзной Академии архитектуры, 1939. — С. 33—37.
  13. 13,0 13,1 Хан-Магомедов С. О. Моисей Гинзбург. — М.: Архитектура-С, 2007. — С. 128—130. — 136 с. — (Творцы авангарда).
  14. 14,0 14,1 Казусь, 2009, էջ 142
  15. Казусь, 2009, էջ 300

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Казусь И. А. Советская архитектура 1920-х годов: организация проектирования. — Прогресс-Традиция, 2009. — 488 с. — ISBN 5-89826-291-1
  • Хан-Магомедов С. О. Архитектура советского авангарда: Книга 1: Проблемы формообразования. Мастера и течения. — М.: Стройиздат, 1996. — 709 с. — ISBN 5-274-02045-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պաստեռնակ» հոդվածին։