Լեոնիդ Մարտինով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտինով (այլ կիրառումներ)
Լեոնիդ Մարտինով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9 (22), 1905[1][2] |
Ծննդավայր | Օմսկ, Akmolinsk Oblast (Russian Empire), Ռուսական կայսրություն[3][1] |
Վախճանվել է | հունիսի 21, 1980[4][5][1][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վոստրյակովոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ և թարգմանիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ժանրեր | պոեզիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Leonid Martynov Վիքիպահեստում |
Լեոնիդ Նիկոլաևիչ Մարտինով (ռուս.՝ Леони́д Никола́евич Марты́нов, մայիսի 9 (22), 1905[1][2], Օմսկ, Akmolinsk Oblast (Russian Empire), Ռուսական կայսրություն[3][1] - հունիսի 21, 1980[4][5][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային բանաստեղծ, ժուռնալիստ, պոեզիայի թարգմանիչ[6]։ Թեև 1939-ից 1945 թվականների միջակայքում արդեն լույս էր ընծայել բանաստեղծությունների երեք ժողովածու, սակայն լայն ճանաչման է արժանացել Ստալինի մահից հետո։ 1955 թվականից նրա բանաստեղծությունները հաճախակի տպագրվել են թերթերում ու ամսագրերում, լույս ընծայվել առանձին գրքերով[7]։
Պահպանել ու զարգացրել է 1920-ական թվականների բանաստեղծական դպրոցի, մասնավորապես՝ Վլադիմիր Մայակովսկու, Ալեքսանդր Բլոկի բանաստեղծական ավանդույթները՝ մեծ տեղ հատկացնելով սիբիրյան կյանքի արտացոլմանը[8][9]։
Սիբիրի անցյալին են նվիրված Մարտինովի 1930-ական թվականներին գրած պոեմ-վիպակները («Տոբոլյան տարեգիր», «Դրախտ որոնողը», «Տնահյուս Վեներան»), որոնք աչքի են ընկնում ինքնատիպ ֆաբուլայով։ Մարտինովի ռոմանտիկ քնարերգությունը կապված է առասպելական ֆանտաստիկ կերպարի հետ («Ծովածոց», «Էրցինյան անտառը», ժողովածուներ, երկուսն էլ՝ 1945 թ.)։ Հասուն շրջանի քնարական գործերից են «Բանաստեղծություններ» (1955 թ.), «Առաջնեկություն» (1965 թ., ՌՍՖՍՀ Մ․ Գորկու անվան պետական մրցանակ, 1966 թ.), «Բնության ձայնը» (1966 թ.) ժողովածուները։ 1950-ական թվականներին Մարտինովը հանդես է եկել նաև որպես թարգմանիչ («Տարբեր երկրների բանաստեղծներ», 1964 թ.)։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1974 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է արևմտասիբիրյան Օմսկ քաղաքում, երկաթուղու ծառայողի և ուսուցչուհու ընտանիքում[10]։ Ստացել է թերի միջնակարգ կրթություն։ Վլադիմիր Մայակովսկու և Ալեքսանդր Բլոկի չափածո ստեղծագործությունները դեռ պատանեկան հասակից խոր տպավորություն են գործել նրա վրա և սուր հետաքրքրություն առաջացրել պոեզիայի նկատմամբ[11]։
1920 թվականից թղթակցել է Օմսկում լույս տեսնող «Сигнал», «Гудок», «Рабочий путь» թերթերին։ 1924 թվականին դարձել է Նովոնիկոլաևսկում տպագրվող «Советская Сибирь» թերթի շրջիկ թղթակիցը, այցելել Արևմտյան Սիբիրի ու Ղազախստանի բազմաթիվ վայրեր, մասնակցել երկրաբանական արշավների, ռեպորտաժներ, ակնարկներ պատրաստել։ 1930 թվականին Մոսկվայում լույս է ընծայվել նրա առաջին գիրքը՝ «Грубый корм, или Осеннее путешествие по Иртышу» խորագրով ակնարկների ժողովածուն։ 1932 թվականին «Մոլոդայա գվարդիա» հրատարակչությանն է հանձնել «սոցիալիստական վերակառուցման սկզբնական տարիների սիրո և ատելության մասին նովելների ժողովածու», որն այդպես էլ չի հրատարակվել և համարվում է կորած[12][13]։
1932 թվականի մարտի 17-ին Մարտինովը ձերբակալվել է սիբիրցի բանաստեղծների «Պամիր» գրական խմբակի գործով՝ մեղադրվելով հակահեղափոխական և հակախորհրդային քարոզչության մեջ, և երեք տարով աքսորվել «Հյուսիսային երկրամաս» («Պամիր»-ը հայտարարվել է ապօրինի կազմակերպություն, անդամներից երկուսը մահապատժի են ենթարկվել)[14][15]։
1939 թվականին Մարտինովին հաջողվել է հրատարակել իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Մինչև 1945 թվականը լույս է ընծայել պոեզիայի ևս երկու գիրք, որոնք սուր քննադատության են ենթարկվել, հեղինակը մեղադրվել է ժամանակից ու քաղաքականությունից հեռու գտնվելու մեջ։ 1946 թվականից նրա բանաստեղծությունների հրատարակումը դադարեցրել են[16]։ Ստալինի մահից հետո վերաբերմունքը կտրուկ փոխվել է. 1954 թվականին լույս է տեսել բանաստեղծ Իլյա Սերվինսկու դրվատալի հոդվածը Լեոնիդ Մարտինովի ստեղծագործությունների մասին։
Բանաստեղծություններից ու պոեմներից զատ՝ Մարտինովը գրել է էսսեներ, գրական-քննադատական հոդվածներ, դիմանկարներ, ինքնակենսագրական վեպ։ Զգալի ավանդ է ներդրել պոեզիայի թարգմանության ասպարեզում. ռուսերեն է թարգմանել Պաբլո Ներուդայի, Ադամ Միցկևիչի, Արթյուր Ռեմբոյի, հունգար բանաստեղծներ Յանոշ Արանիի, Էնդրե Ադիի, Աթիլլա Յոժեֆի, Անթալ Հիդաշի և այլոց չափածո ստեղծագործություններ[17]։ .
Գրականագետներից շատերի կարծիքով՝ Լեոնիդ Մարտինովի ստեղծագործությունն աչքի է ընկնում ճոխ բառապաշարով, պատկերավորությամբ, արտահայտչականությամբ, տպավորիչ կերպարներով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական մրցանակ (1974) — «Հիպերբոլներ» («Гиперболы») բանաստեղծական ժողովածուի (1972) համար[18]
- ՌԽՖՍՀ Մաքսիմ Գորկու անվան պետական մրցանակ (1966) — «Առաջնեկություն» («Первородство») բանաստեղծական ժողովածուի համար[19]
- 3 Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (07.07.1965[20]; 1970, 21.05.1975[21])
- Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության «Վաստակի համար» ոսկե շքանշան (1949)
- Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության Աշխատանքի արծաթե և ոսկե շքանշաններ (համապատասխանաբար 1964 и 1970 թթ.)
- Կյուրեղի և Մեթոդիոսի 1-ին աստիճանի շքանշան (Բուլղարիա, 1976)
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններ, պոեմներ, արձակ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Город в степи // Советская Сибирь. № 98 (1637) 30 апреля 1925 года. Ново-Николаевск.
- Маёвка // Советская Сибирь. № 99 (1638) 1 мая 1925 года. Ново-Николаевск.
- Грубый корм, или Осеннее путешествие по Иртышу: [Очерки]. — М.: Федерация, 1930. — 166 с.
- Стихи и поэмы. — Омск: Областное издательство, 1939. — 128 с.
- Крепость на Оми: [Исторический очерк]. — Омск: Омгиз, 1939 (на обложке: 1940). — 108 с. — 7000 экз.
- Поэмы. — Омск: Омгиз, 1940. — 108 с.
- Поэмы. — М.: Советский писатель, 1940. — 72 с.
- За Родину: Стихи. — Омск: Омгиз, 1941. — 36 с.
- Мы придём: Книга стихов. — Омск: Областное государственное издательство, 1942. — 52 с.
- Вперёд, за наше Лукоморье! — Омск, Омгиз, 1942[22]. — 32 с.
- Жар-цвет: Книга стихов. — Омск: Областное государственное издательство, 1943 (на обложке: 1944). — 68 с. — 9000 экз.
- Повесть о Тобольском воеводстве. — Омск: Омгиз, 1945. — 100 с. — 10 000 экз.
- Лукоморье: Книга стихов. — М.: Советский писатель, 1945. — 80 с. — 10 000 экз.
- Эрцинский лес: Книга стихов. — Омск: ОмГИЗ, 1945 (на обложке: 1946). — 132 с.
- Стихи. — М.: Молодая гвардия, 1955. — 104 с. — 10 000 экз. (переиздание: 1957. — 25 000 экз.).
- Лирика: Книга стихов. — М.: Советский писатель, 1958. — 120 с. — 10 000 экз.
- Стихотворения. — М.: Художественная литература, 1961. — 240 с. (Серия «Библиотека советской поэзии»).
- Новая книга. Книга стихов. — М.: Московский рабочий, 1962. — 112 с. — 60 000 экз.
- Поэмы / [Вступительная статья С. Залыгина]. — Новосибирск: Зап.-Сиб. кн. изд-во, 1964. — 162 с.
- Стихи. — М.: Правда, 1964 (Б-ка журнала «Огонёк»). — 32 с.
- Первородство: Книга стихов. — М.: Молодая гвардия, 1965. — 352 с.
- Стихотворения и поэмы в 2-х томах. — М.: Художественная литература, 1965. — 50 000 экз.
- Голос природы. Книга стихов. — М.: Советский писатель, 1966. — 168 с. — 50 000 экз.
- Стихотворения. — М.: Художественная литература, 1967. — 80 с. (серия «Библиотечка русской советской поэзии в 50 книжках»).
- Первородство: Книга стихов. — М.: Советская Россия, 1968. — 352 с.
- Людские имена: Книга стихов. — М.: Молодая гвардия, 1969. — 160 с. — 50 000 экз.
- Повесть о Тобольском воеводстве. — Новосибирск, 1970.
- Во-первых, во-вторых и в-третьих: Стихи разных лет. — М.: Молодая гвардия, 1972. — 304 с. — 50 000 экз.
- Гиперболы: Книга стихов. — М.: Современник, 1972. — 208 с. (переиздание: Стихи. — М.: Современник, 1978).
- Избранная лирика. — М.: Детская литература, 1973. — 192 с. — 50 000 экз.
- Воздушные фрегаты: Книга новелл. — М.: Современник, 1974. — 328 с. — 200 000 экз.
- Пути поэзии. — М.: Советская Россия, 1975 (Писатели о творчестве). — 96 с.
- Земная ноша: Книга стихов. — М.: Современник, 1976. — 240 с. — 50 000 экз.
- Собрание сочинений: В 3 т. — М.: Художественная литература, 1976—1977. — 75 000 экз.
- Узел бурь: Книга стихов. — М.: Современник, 1979. — 160 с.
- A book of poems. — Книга стихов. (Парал. рус.-англ.) — М.: Прогресс, 1979. — 230 с.
- Золотой запас: Книга стихов. — М.: Советский писатель, 1981. — 248 с. — 100 000 экз.
- Черты сходства: Новеллы. — М.: Современник, 1982. — 224 с.
- Река Тишина: Стихотворения и поэмы, 1919—1936. / Предисл. С. Залыгина. — М.: Молодая гвардия, 1983 (серия «В молодые годы»). — 176 с.
- Стихотворения и поэмы. — М.: Современник, 1985. — 336 с. (Библиотека поэзии «Россия»).
- Воздушные фрегаты: Новеллы. — Омск: Омское книжное издательство, 1985.
- Стихотворения и поэмы. — Л.: Советский писатель, 1986. — 768 с. (Библиотека поэта. Большая серия).
- Стихотворения. — М.: Советская Россия, 1987. — 336 с. (серия «Поэтическая Россия»).
- Избранные произведения в двух томах. — М.: Художественная литература, 1990. — 50 000 экз.
- Дух творчества: Стихотворения, поэмы. — М.: Русская книга, 2000.
- У дверей вечности: Стихотворения. — М.: ЭКСМО-Пресс, 2000.
- «Буря календарь листала…» — М.: Молодая гвардия, 2005.
- Избранное. — М.: Мир энциклопедий Аванта +, Астрель, 2008 (серия «Поэтическая библиотека»).
- Дар будущему: Стихи и воспоминания / Сост. Г. А. Сухова-Мартынова, Л. В. Сухова. — М.: Вече, 2008.
Թարգմանությունների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Такташ Х. Стихи / Пер. с татар. Л. Мартынова. Казань, 1948.
- Мадач Имре. Трагедия человека: Пьеса / Пер. с венг. Леонида Мартынова. М., 1964.
- Поэты разных стран: Стихи зарубежных поэтов в переводе Леонида Мартынова. М.: Прогресс, 1964. (Серия «Мастера поэтического перевода», вып.2).
- Такташ Х. Письма в грядущее: Стихотворения и поэмы / Пер. с татар. Л. Мартынова. Казань, 1971.
- Ади Э. Стихи / Пер. с венг. Леонида Мартынова. М., Худож. лит., 1975. — 192 с.
- Межелайтис Э. Голос / Стихи в пер. Л. Мартынова. Вильнюс, 1977.
- Вёрёшмарти М. Чонгор и Тюнде: Пьеса-сказка / Пер. с венг. Л. Мартынова. М., Худож. лит., 1984. — 212 с.
Գրականություն Լեոնիդ Մարտինովի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Никульков А. Леонид Мартынов. Новосибирск: Зап.-Сиб. кн.изд-во, 1969.
- Дементьев В. В. Леонид Мартынов. Поэт и время. М.: Советский писатель, 1971 (1986 — издание второе, дополненное).
- Михайлов А.А. Поэзия в меняющемся мире: (о Леониде Мартынове) / Ал. Михайлов // Поэты и поэзия / Александр Алексеевич Михайлов.- Москва: Просвещение, 1978.- с. 7 - 43, портр.
- Лавлинский Л. Беседы с Леонидом Мартыновым // Поэт и критик. М.: Художественная литература, 1979. С. 3—56.
- Лавлинский Л. Мастерская вулкана (Беседы с Леонидом Мартыновым) // Мета времени, мера вечности: Статьи о современной литературе. М.: Художественная литература, 1986.
- Урбан А. Эпох соприкасатель (Леонид Мартынов) // В настоящем времени: Монография. Л.: Советский писатель, 1984. С. 210—253.
- Павловский А. Мирознание Леонида Мартынова // Советская философская поэзия. (Очерки). Л.: Наука, 1984. С. 83—127.
- Поварцов С. Над рекой Тишиной. Омск: Омское книжное издательство, 1988.
- Капитан воздушных фрегатов: К 90-летию со дня рождения Л. Н. Мартынова / Сост. И. Девятьярова. Омск: Департамент культуры и спорта администрации г. Омска, 1995.
- Сын Гипербореи: Книга о поэте. Омск: Инкомбанк, 1997.
- Воспоминания о Леониде Мартынове. Сборник. / Составители Г. А. Сухова-Мартынова и В. Г. Утков. М.: Советский писатель, 1989.
- Красников Г. Время собирать камни мироздания (Вступительная статья) // Л. Мартынов. Буря календарь листала. М.: Молодая Гвардия, 2005. С. 5—48. (չաշխատող հղում — պատմություն)
- Шайтанов И. Леонид Мартынов / Художественные поиски и традиции в современной поэзии //Русская литература XX века. Под ред. В. В. Агеносова. 11 кл. Ч.2. М.: Дрофа, 2007.[23]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 3,0 3,1 3,2 Роднянская И. Б. Мартынов Леонид Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 426.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Леонид Мартынов, Leonid Martynov. Peoples.Ru. Página visualizada em 06/09/2014.
- ↑ The new Russian poets, 1953-1968: an anthology George Reavey - 1968 -"LEONID MARTYNOV Another poet of an older generation, Leonid Martynov only began to come into his own after the demise of Stalin. His poetic career seems to fall into two very distinct parts: as from 1939 to 1945, when he published three books; and as from 1955 when he becomes increasingly prominent, publishing widely in magazines and in book form."
- ↑ Johannes Holthusen, Twentieth-century Russian literature: a critical 1972 "Leonid Martynov - During the last ten years Leonid Martynov (born 1905 in Omsk) has secured long overdue recognition as one of the typical representatives of the still fruitful tradition of the 1920s. Martynov, whose home Siberia plays a ..."
- ↑ Fifty Soviet poets Vladimir Ognev, Dorian Rottenberg 1969 "Leonid Martynov (b. 1905) is a true virtuoso, a skilled master of language with a sensitive understanding of the secret inner associations of words. Martynov's writing ts distinguished for the peculiar harmonizing of sounds he ..."
- ↑ Leonid Martynov. The Free Dictionary. FONTE: RODNIANSKAIA, I. B. The Great Soviet Encyclopedia, 3rd Edition (1970-1979). Página visualizada em 06/09/2014.
- ↑ . Martynov, Leonid. Celebrities. Página visualizada em 06/09/2014.
- ↑ Мартынов Л., 2008, էջ 452—461
- ↑ Povartsov, Sergey. Somos poetas antigos. (Sobre Leonid Martinov e Semyon Kirsanov). FONTE: "Problemas de Literatura", em 2002, №3.
- ↑ Povartsov S. Vakansiya poeta (Vaga de poeta). Syn Giperborei. Kniga o poete. Оmsk, 1997.
- ↑ Kunyayev S. Ogon' pod peplom. Delo «sibirskoy brigady» (Fogo sobre cinzas, sobre o caso das Brigadas siberianas). Nash sovremennik. 1992. № 7.
- ↑ Gorshenin, A. IEGO LUKOMORIE (Poeticheskii Gerkules Leonida Martinova). Página visualizada em 07/09/2014.
- ↑ «Archival Collections Portal. Columbia University Libraries». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Собрание Постановлений Правительств СССР», 1974 год, № 23. — С. 470.
- ↑ «Собрание Постановлений Правительств РСФСР», 1966 год, № 31. — С. 545.
- ↑ «Ведомости Верховного Совета СССР», 1965 год, № 27 (368). — С. 548.
- ↑ «Ведомости Верховного Совета СССР», 1975 год, № 22 (1784). — С. 339.
- ↑ В книгу вошли статья «Лукоморье», опубликованная в газете «Красная звезда» 16 сентября 1942 года, и отклики на неё сибиряков-фронтовиков
- ↑ Подробнее литературу о поэте см.: http://www.lib.omsk.ru/VIII_Resursy/8_4_bibl_prod/liter/avtors/avt13_4ob.htm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мартынов Леонид — Стихотворения stroki.net կայքում
- Мартынов Леонид — Стихи litera.ru կայքում
- Перевод Л. Мартынова пьесы И. Мадача «Трагедия человека» հունգարական էլեկտրոնային գրադարանում
- Поэтические переводы Л. Мартынова (тексты)
- Красников Г. Н. Время собирать камни мироздания (Вступительная статья) // Мартынов Л. Буря календарь листала. — М.: Молодая гвардия, 2005. (չաշխատող հղում — պատմություն)
- Мартынов Л. Стихи и воспоминания // Вступительное слово и публикация Г. А. Суховой-Мартыновой Арион. — 2005. — В. 4.
- Мартынов Л. 9 мая по старому стилю // Публикация Г. А. Суховой-Мартыновой Знамя. — 2005. — В. 5.
- Мартынов Л. Дар будущему: Стихи и воспоминания / Сост. Г. А. Сухова-Мартынова, Л. В. Сухова. — М.: Вече, 2008. — С. 449. — 672 с. — 1000 экз.
- Чуковский К. Перевод — это автопортрет переводчика // Собрание сочинений в 15 т. — Т. 3.
- Синельников М. В снегах Эрцинский лес // День и ночь. — 2006. — В. 7-8.
- Вологодская ссылка Леонида Мартынова // Литературная Россия : еженедельник. — 2005. — В. 35. Архивировано из первоисточника 26 Նոյեմբերի 2009.
- Поварцов С. Мы старые поэты (О Леониде Мартынове и Семёне Кирсанове) // Вопросы литературы. — 2002. — В. 3. Архивировано из первоисточника 7 Սեպտեմբերի 2014.
- Симонов К. Стихи и воспоминания // Литературная газета. — 1939. — В. 38.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Մարտինով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 346)։ |
- Մայիսի 22 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Օմսկ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 21 մահեր
- 1980 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս հուշավիպագիրներ