Լեոնիդ Մարտինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտինով (այլ կիրառումներ)
Լեոնիդ Մարտինով
Л. Мартынов на реке Яснушке в Абрамцево. Фото В.Уткова.jpg
Ծնվել էմայիսի 9 (22), 1905
ԾննդավայրՕմսկ, Aqmola Oblast, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհունիսի 21, 1980(1980-06-21)[2] (75 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ և թարգմանիչ
Լեզուֆրանսերեն և ռուսերեն[3]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Leonid Martynov Վիքիպահեստում

Լեոնիդ Նիկոլաևիչ Մարտինով (1905, Օմսկ-1980, Մոսկվա), ռուս խորհրդային բանաստեղծ։

Սիբիրի անցյալին են նվիրված Մարտինովի 1930-ական թվականներին գրած պոեմ-վիպակները («Տոբոլյան տարեգիր», «Դրախտ որոնողը», «Տնահյուս Վեներան»), որոնք աչքի են ընկնում ինքնատիպ ֆաբուլայով։ Մարտինովի ռոմանտիկ քնարերգությունը կապված է առասպելական ֆանտաստիկ կերպարի հետ («Ծովածոց», «Էրցինյան անտառը», ժողովածուներ, երկուսն էլ՝ 1945 թ.)։ Հասուն շրջանի քնարական գործերից են «Բանաստեղծություններ» (1955 թ.), «Առաջնեկություն» (1965 թ., ՌՍՖՍՀ Մ․ Գորկու անվան պետական մրցանակ, 1966 թ.), «Բնության ձայնը» (1966 թ.) ժողովածուները։ 1950-ական թվականներին Մարտինովը հանդես է եկել նաև որպես թարգմանիչ («Տարբեր երկրների բանաստեղծներ», 1964 թ.)։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1974 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Роднянская И. Б. Мартынов Леонид Николаевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 426.
  2. SNAC — 2010.
  3. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 346 CC-BY-SA-icon-80x15.png