Jump to content

Լավ տրամադրությամբ կանայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավ տրամադրությամբ կանայք
Տեսակբալետ
ԽորեոգրաֆԼեոնիդ Մյասին
ԿոմպոզիտորՎինչենցո Տոմասինի և Դոմենիկո Սկարլատի
 Les Femmes de bonne humeur Վիքիպահեստում

Լավ տրամադրությամբ կանայք (իտալ.՝ Le donne di buon umore, ֆր.՝ Les Femmes de Bonne Humeur, մեկ գործողությամբ բալետ (խորեոգրաֆիկ կատակերգություն), բեմադրությունը ըստ Լ. Ֆ. Մյասինի, երաժշտությունը` Դոմենիկո Սկարլատիի, բալետմաստերի լիբրետոն ըստ Կառլո Գոլդոնիի կատակերգության, բեմանկարչությունը` Լեոն Բակստի։ Առաջին ագամ ցուցադրել է Դյագիլևի ռուսական բալետի խումբը, 1917 թվականի ապրիլի 12-ին, Հռոմի օպերային թատրոնում։

Ս. Գրիգորևը իր հուշերում գրել է, որ Ս. Դյագիլևn իր «Իտալական բալետn» անվանել է «Լավ տրամադրությամբ կանայք»[1]։ Ըստ Լ. Մյասինի ստեղծագործության հետազոտող Ե. Սուրիցի տվյալների, անտրեպրենյոր հասկացողությունը առաջացել է Իտալիայում, 1916 թվականի աշնանը[2]։ «Սա Մյասինի կատակերգական առաջին ներկայացումներից էր, և այս ժանրում նա շուտով ավելի հայտնի է դարձել»[3]։ Եթե Մյասինի առաջին չբեմադրված «Պատարագ» բալետը պատարագային էր, «Մենինի» բալետը առաջինն էր իսպանական թեմատիկայով, ապա «Լավ տրամադրությամբ կանայք» բալետը ներկայացնում էր Վենետիկին բնորոշ կատակերգական մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ տարբերակը` օգտագործելով դիմակներ, սիրային հարաբերություններ, խաբեություներ և զգեստափոխություն[4]։ Կատակերգության սյուժոն Մյասինին առաջարկել է Դյագիլևը[5]։

Ոճավորումը կազմելու ընթացքում Մյասինը դիմում է Դյագիլևի խորհրդին` Ֆրանչեսկո Գվարդիի նկարները օգտագործելու համար։ Բալետմաստերը փոխառել է «Կանանց մութ ժեստերը, ձեռքերի նրբագեղ պլաստիկությունը և աչքերի անասելի տխրությունը» Անտուան Վատտոի «Սիրո տոն» («Վենետիկյան տոն») կտավից, իսկ ընթրիքի և սեղան գցելու տեսարանի մանրամասները` Պետրե Լոնգիի աշխատանքներից [4]։ Բակստը որոշել էր ձևավորման նախագիծը Վենետիկյան կլոր հրապարակով, որը տեսանելի կլիներ ասես ապակե գնդակի միջով, սակայն Դյագիլևի պահանջով վերափոխել է այն «Ֆրանչեսկո Գվարդի փողոցային տոսարանների ձևով»[4]։ Այդ ժամանակ Մյասինը ուսումնասիրում էր ֆրանսիացի խորեոգրաֆների աշխատանքները, Դյագիլևի առաջարկը ընդունել է որպես «փայլուն հնարավորություն Ժան Ֆիլիպ Ռամոի և Ֆյոյեի պարային տեխնիկան գործնականում կիրառելու համար»[4]։ Ժամանակակիցները նշել են, որ բալետմայստերը խնամքով փորձում էր իր նոր բեմադրությունը։ Համաձայն Ելիզավետ Սուրիցի` Լեոնիդ Մյասինի հուշագրություններից մեջբերումների` Օլգա Խոխլովան Պաբլո Պիկասոի հետ հանդիպել է այդ բալեըի փորձերի ժամանակ[6][7]։

Կառլո Գոլդոնին 1758 թվականին Վենետիկում ներկայացրել է Վենետիկի բարբառով չափածո Le morbinose կատակերգեությունը։ Նույն թվականին ստեղծագործությունը թարգմանվել է իտալերեն և պիեսը ցուցադրվել է Հռոմում Le donne di buon umore անվամբ[8]։

Գործողությունները կատարվում են Վենետիկում, դիմակահանդեսի ընթացքում։ Բալետմայստերը տեսարանը բաժանել է երկու մասի. առաջինն առանձնացրել է փողոցային դիմակահանդեսի համար, երկրորդը` սրճարանի համար։ Կատակերգությանը բնորոշ սյուժեն ներկայացնում է խճճված սիրավեպ, որը ստեղծվել է Ռինալդոյի և չորս կանանց, Կոնստանցիայի և նրա ընկերուհիների` Ֆելիչիտայի, Դորոթեայի և Պասկինիի միջև եղած խաղի վրա[9]։ Կոնստանցիան որոշում է ստուգել իր փեսացուի` կոմս Ռինալդոի հավատարմությունը և նրան գրություն է ուղարկում խորհրդավոր անծանոթուհու կողմից` նրան հրավիրելով ժամադրության։

  • 1917 թվականի ապրիլի 12-ին մեկ գործողությամբ «Լավ տրամադրությամբ կանայք» խորեոգրաֆիկ կատակերգությունը, ըստ Դոմենիկո Սկարլատի երաժշտության, որը գործիքավորել և վերադաշնակել է Վ. Տոմազինը, բեմադրվել է Հռոմի օպերային թատրոնում[10][11][12][13][14]։ Լիբրետոն ըստ Կ. Գոլդոնի, խորեոգրաֆիան` Լ. Մյասինի, ձևավորումը և զգեստները ըստ Լ. Բակստի, դիրիժոր` Է. Անսերմե[12]։ Որոշ աղբյուրներում որպես լիբրետոյի հեղինակ է նշվում Վինչենցո Տոմազինին[12]։

Գործող անձինք և կատարողներ[10][11][12][4]

  • Մարկիզ դի Լուկա (Luca, ծեր գիրուկ, որն Մարիուչիի երկրպագուն էր)` Էնրիկո Չեկետի
  • Մարկիզա Սիլվեստրա (Silvestra, Լուկիի քույրը)` Ձուզեպինա Չեկետի[10][11][12][4]
  • Կոնստանցիա (Costanza, Լուկայի և Սիլվեստրի զարմուհին)` Լյուբով Չեռնիշյովա[15]
  • Ֆելիչիտա (Felicita, Կոնստանցիայի ընկերուհին)` Օլգա Խոխլովա[12]
  • Դորոթեա (Կոնստանցիայի ընկերուհին)` Մարիա Շաբելսկայա[16]
  • Պասկինա (Կոնստանցիայի ընկերուհին)` Անտոնովա[16]
  • Կոմս Ռինալդո (Կոնստանցիի սիրեցյալը)` Մ. Նովակ[16]
  • Մարիուչա (Mariuccia, Կոնստանցիայի աղախինը)` Լիդիա Լապուխովա
  • Բատիստա (Battista, Պասկինայի ասպետը, Մարիուչիի երկրպագուն)` Ստանիսլավ Իձիկովսկի
  • Լեոնարդո (Leonardo, Ֆելիչիտայի ամուսինը, Մարիուչիի երկրպագուն)` Լեոնիդ Մյասին
  • Նիկոլո (Nicolò, «Արծիվ» սրճարանի մատուցող)` Լեոնիդ Վոյցիխովսկիյ[12][15]

Հռոմում բալետը կրկին կատարվել է ապրիլի 15-ին և 16-ին։ Առաջին ցուցադրությունը Փարիզում կայացել է 1917 թվականի Շատլե թատրոնում (կրկին անգամ` մայիսի 21-ին, 23-ին, 25-ին և 26-ին)[17]։ Այնուհետև Դյագիլևի խումբը բալետը ներկայացրել է Մադրիդում և Բարսելոնայում, իսկ նույն թվականի ամռանը և աշնանը հյուրախաղերի ընթացքում Հարավային Ամերիկայում` Ուրուգվայի թատրոններում, Բրազիլիայում և Արգենտինայում[17]։ Լոնդոնյան պրեմիերան կայացել է Կոլիզեումում, 1918 թվականի սեպտեմբերի 5-ին[18]։ «Լավ տրամադրությամբ կանայք» բալետը ընդգրկվել է Դյագիլևի ռուսական բալետ խմբի խաղաացանկում և 1917-ից 1927 թվականներին` հյուրախաղերի ծրագրում, որոնք տեղի են ունեցել Եվրոպական երկրներում (Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Շվեյցարիա, Բելգիա, Նիդերլանդներ, Գերմանիա) և ավելի շատ ցուցադրվել է Մոնակոյի Մոնտե-Կառլո օպերային թատրոնում[19]։ Վերջին անգամ Դյագիլևի խումբը ներկայացումը ցուցադրել է 1927 թվականի մայիսի 20-ին, Բարսելոնայում։ Բալետը ներկայացվել է նաև Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հյուրախաղերի ժամանակ, որը ներկայացրել են գնդապետ Վասիլ դե Բազիլի «Կովենտ Գարդենի ռուսական բալետ» (1938/39) և «Օրիգինալ ռուսական բալետ» (1939/40) խմբերը։

1962 թվականին Լ. Մյասինը վերաբեմադրել է սեփական բալետը Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետի խմբի հետ[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Григорьев, 1993, Глава 9. 1917, էջ 106
  2. Мясин, 1997, Суриц Е. Я. «Женщины в хорошем настроении», էջ 287
  3. Суриц, 2009, էջ 47
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Мясин, 1997, Глава 6, էջ 78
  5. Мясин, 1997, Глава 6, էջ 77
  6. Мясин, 1997, Глава 6, էջ 130
  7. Суриц, 2009, էջ 208
  8. Goldoni C. Le donne di buon umore // Commedie : [итал.] : in 10 vol.. — Venezia : Zatta, Antonio & Figli, 1789. — Vol. 6. — 340 p.
  9. Мясин, 1997, Суриц Е. Я. «Женщины в хорошем настроении», էջ 289
  10. 10,0 10,1 10,2 10,3 Суриц, 1981
  11. 11,0 11,1 11,2 Григорьев, 1993, Список балетов, осуществлённых Русским балетом С. П. Дягилева, էջ 328
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Performance
  13. Мясин, 1997, Ф. Хартнолл. Список постановок Леонида Мясина, էջ 348
  14. Суриц, 2009, էջ 408
  15. 15,0 15,1 Мясин, 1997, Суриц Е. Я. «Женщины в хорошем настроении», էջ 291
  16. 16,0 16,1 16,2 Bailes rusos
  17. 17,0 17,1 Les ballets russes, 2009, էջ 269
  18. Les ballets russes, 2009, էջ 271
  19. Les ballets russes, 2009, էջ 288

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Григорьев С. Л. Балет Дягилева, 1909—1929 = The Diaghilev Ballet. 1909—1929 / Пер. с англ. Чистяковой Н. А.; предисл. и ком. В. В. Чистяковой. — М. : Aртист. Pежиссёр. Tеатр, 1993. — 383 с. — (Ballets Russes). — 5 000 экз. — ISBN 5-87334-002-1.
  • Мясин Л. Ф. Моя жизнь в балете = My Life in Ballet / Пер. с англ. М. М. Сингал / предисл. и фрагменты из монографии «Леонид Фёдорович Мясин» Суриц Е. Я. / ком. Е. Яковлевой. — М. : Aртист. Pежиссёр. Tеатр, 1997. — 366 с. — (Ballets Russes). — 3 000 экз. — ISBN 5-87334-012-9.
  • Суриц Е. Я. История «Русского балета», реальная и фантастическая в рисунках, мемуарах и фотографиях из архива Михаила Ларионова / Научн. ред. Елизавета Суриц, Глеб Поспелов. — М.: Издательская программа «Интерроса», 2009. — 432 с. — («Первая публикация»). — ISBN 978-5-91491-013-3
  • Les ballets russes :

[фр.] : Catalog d’exposition [Paris, Bibliothèque-musée de l'Opéra, 24 novembre 2009 – 23 mai 2010] / Direction de Mathias Auclair et Pierre Vidal ; assistés de Jean-Michel Vinciguerra ; préface de Bruno Racine. — Montreuil : Gourcuff Gradenigo, 2009. — 299 p. — ISBN 978-2-35340-067-6.

  • «Bailes rusos, Gran teatro del Liceo : [programa, martes 26 junio 1917]» (ֆրանսերեն). Bibliothèque nationale de France. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավ տրամադրությամբ կանայք» հոդվածին։