Լասսի (ըմպելիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լասսի
Տեսակկերակուր
Ենթատեսակմածնային խմիչք
ԲաղադրամասերՅոգուրտ և Դահի
Ծագման երկիր Հնդկաստան[1]
 Lassi Վիքիպահեստում

Լասսի, հայտնի ավանդական յոգուրտային խմիչք, որը ծագել է Հնդկաստանում[2][3]։ Լասսին յոգուրտի, ջրի, համեմունքների և երբեմն մրգերի խառնուրդ է։ Նամկին (աղի) լասսին նման է թանի, մինչդեռ քաղցր և մանգոյի լասսիները նման են կաթնային կոկտեյլների։ Բհանգ լասսիի մեջ լցնում են կանեփի հատիկներ, բհանգի տեսքով։ Չաասն ավելի նոսր բաղադրությամբ նմանաատիպ ըմպելիք է։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական նամկին (աղի) լասսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական նամկին (կամ աղի) լասսին ավելի տարածված է Հնդակաստանում։ Այն պատրաստվում է դահիով (յոգուրտ), որին ավելացվում էջուր և աղ։ Արդյոււնքում ստացված խմիչքը հայտնի է որպես աղի լասսի։ Սա նման է թանի։

Քաղցր լասսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցր լասսին լասսիի մի տեսակ է, որը պատրաստվում է շաքարով, վարդաջրով կամ կիտրոնով, ելակով կամ այլ մրգահյութերով։ Զաֆրանով լասսիները, որոնք շատ խիտ են, բնորոշ են Ռաջաստանին և Հնդկաստանի Գուջարաթ նահանգին և Սինդին։ Մակխանիա լասսին պարզապես ըմպելիք է, որի մեջ պարունակում է կարագի գունդ (մակխանը գուջարատի, ուրդու, հինդի, սինդի և փանջաբի կարագն է)։ Այն սովորաբար յուղալի է, ինչպես թանը։

Մանգո լասսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգո լասսին պատրաստվում է յոգուրտով, կաթով և մանգոյի միջուկով։ Այն կարող է պատրաստվել շաքարով կամ առանց շաքարի։ Կանադայի տարբեր մասերում մանգոյի լասսին համարվում է սառը խմիչք, որը բաղկացած է քաղցրացրած մանգոյի միջուկից՝ խառնած յոգուրտի, սերուցքի կամ պաղպաղակի հետ։ Այն մատուցվում է բարձր բաժակում՝ ծղոտով, հաճախ գագաթին ցողված ցամաքային պիստակի ընկույզներով[4]։

Բհանգ լասսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաջաստանի Ջայսալմեր քաղաքում գտնվող բհանգ լասսիի (կանեփով պատրաստված խմիչք) խանութ

Բհանգ լասսին կանեփով պատրաստված խմիչք է, որը պարունակում է բհանգ, հեղուկ մարիխուանա, որն ունի այնպիսի ազդեցություն, ինչպիսին ուտելի կանեփի տարբեր ձևերը[5]։ Այն օրինական է Հնդկաստանի շատ վայրերում և հիմնականում վաճառվում է Հոլիի ժամանակ, երբ երբեմն ուտում են բհանգ պարունակող պակորասը։ Ուտար Պարդեշը հայտնի է բհանգի խանութներով և շատ տեղերում կարելի է գնել բհանգ և խմել բհանգ լասսիներ[6]։

Չաաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Չաասը աղի խմիչք է լասսիի նման, բայց կարող է պարունակել ավելի շատ ջուր քան լասսին։ Համի համար կարող են ավելացնել աղ, չաանի սերմեր կամ թարմ գինձ։ Թարմ աղացած կոճապղպեղը և կանաչ չիլի պղպեղները նույնպես կարող են ավելացվել որպես համեմունք։ Չաասը տարածված է Հնկաստանում, որտեղ այն սովորական ըմպելիք է՝ ուտելու ժամանակ կամ դրանից հետո։

Մշակութային ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լասսի խանութ Հնդկաստանի Ուտար Պրադեշում

Էյչ-Էս-Բի-Սիի 2008 թվականի գրատպության[7] և հեռուստատեսություն[8][9] գովազդային արշավում պատմվում է, թե ինչպես լեհական լվացքի մեքենաներ թողարկմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչը ուղարկվում է Հնդկաստան, պարզելու, թե ինչու է նրանց վաճառքն այնտեղ այդքան բարձր։ Ժամանելուն պես ներկայացուցիչն ուսումնասիրում է լասիի սրահը, որտեղ նրան ջերմորեն ողջունում են և նա տեսնում է, որ այնտեղ մի քանի լվացքի մեքենա է օգտագործվում ըմպելիքը խառնելու համար։ Սեփականատերը ասում է, որ ինքը ի վիճակի է «տաս անգամ ավելի շատ լասսի պատրաստել, որքան նախկինում»։

Իր No Reservations հեռուստածրագրում հանրահայտ խոհարար Էնթոնի Բուրդայնը այցելում է Ռաջաստանի Ջեյսալմեր Ֆորտ քաղաքում գտնվող «Կառավարության կողմից թույլատրված» բհանգի խանութ։ Սեփականատերը նրան առաջարկում է երեք տեսակ բհանգ լասսի․ նորմալ թունդ, գերթունդ, և «շատ թունդ, 24 ժամ ոչ զուգարան, ոչ ցնցուղ»։

2013 թվականին Kshitij-ը՝ IIT Kharagpur-ի տեխնո-կառավարման ամենամյա փառատոնում արշավ է նախաձեռնել բջջային օպերացիոն համակարգ Android-ի հաջորդ տարբերակը լասսի անվանելու համար[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.britannica.com/topic/lassi
  2. «Indian Lassi: The Ultimate Summer Refresher». Imbibe. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  3. «Lassi». Encyclopædia Britannica.
  4. Wayne Collins (1970 թ․ հունվարի 1). «Food - Recipes : Mango lassi cocktail». BBC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  5. Staelens, Stefanie. «The Bhang Lassi Is How Hindus Drink Themselves High for Shiva». Vice.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  6. Anthony Bourdain: No Reservations Collection 2, Episode 5; Final Segment.
  7. «Can This Lassi Ad Really Be True?». indiablogs.searchindia.com. 2008 թ․ հոկտեմբերի 4.
  8. «HSBC Bank : Washing Machine and Lassi». Adoholik. 2008 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. «HSBC Lassi/Washing Machines TV Ad». HSBC. 2012 թ․ ապրիլի 30. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. TOI Tech Sep 11, 2013, 06.56PM IST (2013 թ․ սեպտեմբերի 11). «IIT grads plead Google to name Android version Lassi - Times Of India». Articles.timesofindia.indiatimes.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)