Jump to content

Մանգո (միրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանգոյի պտուղներ
Մանգո՝ ուտելու պտուղներ, բուրավետ մանգո (ձախից) և անուշահոտ մանգո (աջից)

Մանգո մանգո բույսի պտուղը, պատկանում է աղտորազգիների ընտանիքին։

Հնդկական մանգոն ունի գյուղատնտեսական մեծ նշանակություն։ 2009 թվականին ամբողջ աշխարհում աճեցվել է հնդկական մանգոյի ավելի քան 300 տեսակ[1]։ Դեռևս 1969 թվականին հայտնի է եղել միայն 200 տեսակ մանգո[2]։ Մանգոյի այս տեսակի ամենախոշոր արտահանողներից մեկը Հնդկաստանն է[3]։ Հնդկական մանգոն խավոտ է, քաղցր, կեղևը կարմիր, կանաչ կամ դեղին երանգ ունի, միջուկն ունի դեղին, կամ նարնջագույն երանգ։

Մանգոյի ծագման մասին կոնկրետ տեղեկություներ չկան։ Ենթադրաբար հնդկական մանգոն առաջացել է Պակիստանից Ինդոնեզիա ընկած տարածքում[4]։

Հնդկաստանում հնդկական մանգոն համարվում է ազգային բուսատեսակներից մեկը[4]։

Հնդկաստանում տարեկան հավաքում են մոտ 13,5 միլիոն տոննա մանգո (2009 թվականի տվյալներ) և Հնդկաստանը հանդիսանում է «Ալֆոնսո» տեսակի գլխավոր արտադրողը։ Եվրոպայում մանգո մշակվում է Իսպանիայում՝ Կանարյան կղզիներում։

Համաշխարհային մանգո արտադրողներն ըստ տարեթվերիсрТг
ՏարիՀազարավոր տոննա
196511 486
197012 030
197512 768
198014 420
198516 545
199017 051
199522 446
200024 888
200531 203
200633 434
200734 456
200834 994
200935 124
20 գլխավոր մանգո արտադրողները — 2009
ԵրկիրՀազար տոննա մանգո
Հնդկաստան Հնդկաստան13 557
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան4 140
Թաիլանդ Թաիլանդ2 469
Ինդոնեզիա Ինդոնեզիա2 150
Պակիստան Պակիստան1 728
Մեքսիկա Մեքսիկա1 509
Բրազիլիա Բրազլիա1 197
Նիգերիա Նիգերիա831
Բանգլադեշ Բանգլադեշ828
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ771
Վիետնամ Վիետնամ540
Քենիա Քենիա474
Եգիպտոս Եգիպտես450
Եմեն Եմեն404
Կուբա Կուբա354
Տանզանիա Տանզանիա320
Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն257
ՀայիթիՀայիթի244
ՄադագասկարՄադագասկար221
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն210
Աղբյուրը՝
ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO)
Մանգոյի կանաչ պտուղներ
Հնդկական մանգոյի հասած պտուղներ

Հնդկաստանում և ասիական այլ պետություններում մանգոյի պտուղները հաճախ օգտագործվում են տնային բժշկության մեջ։ Օրինակ՝ Հնդկաստանում մանգո օգտագործում են արյունահոսությունը կանգնեցնելու համար, սրտամկանի ամրացման համար և ուղեղի լավ աշխատանքի համար։

Կանաչ չհասած պտուղները իրենց մեջ մեծ քանակությամբ օսլա են պարունակում, որը պտղի հասնելուն զուգահեռ վեր է ածվում հասարակ ածխաջրի՝ բուսաշաքարի, գլյուկոզի և գարեշաքարի։ Բացի այդ չհասած մանգոն պեկտինների հարուստ աղբյուր է, սակայն պտղի մեջ կորիզի ձևավորումից հետո դրա քանակը կտրուկ նվազում է։ Նրա պարունակության մեջ եղած կիտրոնաթթվի, թրթնջկաթթվի, սաթաթթվի և խնձորաթթվի շնորհիվ չհասած պտուղը շատ թթու համ է ունենում։ Կանաչ մանգոն հարուստ է նաև վիտամին С-ով (15 մգ պարունակում է այնքան С վիտամին, որքան 30 մգ լայմի մեջ), կան նաև այլ վիտամիններ։

Հասուն պտուղը իր համով քաղցր է և ունի շատ հաճելի համ։ Նրա մեջ կան շատ վիտամիններ և ածխաջրեր և քիչ թթուներ։

Սննդային արժեք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգոյի 100 գրամ միջուկը պարունակում է մոտ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. RuDom TV
  2. Вульф Е. В., Малеева О. Ф. Мировые ресурсы полезных растений. Л. : Наука, 1969. — 568 с.
  3. Հնդկական Индийский լրաբեր, 2009
  4. 1 2 Հնդկական լրաբեր, 2009
  5. USDA Nutrient database Արխիվացված 2015-03-03 Wayback MachineНа этом сайте много различных отчётов по составу плодов манго}}}}

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Манго // Ломбард — Мезитол. М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 15).
  • Елена Волошина. — Русскоязычный телеканал в Доминиканской республике«Манго – король фруктов». Телеканал «RuDom TV». Արխիվացված է օրիգինալից 2019-12-12-ին. Վերցված է 2019-12-15-ին.
  • Манго — национальный фрукт Индии // Индийский вестник : Бюллетень посольства Индии в России. — 2009. — Սեպտեմբեր.
  • «Mangos,raw». National Nutrient Database for Standard Reference Legacy Release (անգլերեն). United States Department of Agriculture, Agricultural Research Service — Содержание нутриентов в сырых плодах манго. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանգո (միրգ)» հոդվածին։