Իրֆան Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրֆան Խան
հինդի՝ इरफ़ान ख़ान
Ծնվել էհունվարի 7, 1967(1967-01-07)
ԾննդավայրTonk, Ajmer division, Ռաջասթան, Հնդկաստան[1]
Մահացել էապրիլի 29, 2020(2020-04-29)[2][3][4] (53 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան[5]
ԿրթությունԴրամատիկական ազգային դպրոց
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
ԸնտրանիHindi Medium?[6], Karwaan?[7], Blackmail?[8], Paan Singh Tomar?, Madaari?[9], The Namesake?, The Lunchbox?, Պիի կյանքը, Միլիոնատերը ետնախորշից և Piku?
Երեխա(ներ)Babil Khan?
Պարգևներ և մրցանակներ

Իրֆան Խան (հինդի՝ इरफ़ान ख़ान, անգլ.՝ Irrfan Khan, իրական անունը` Սահաբզադե Իրֆան Ալի Խան, անգլ.՝ Sahabzade Irrfan Ali Khan, հունվարի 7, 1967(1967-01-07), Tonk, Ajmer division, Ռաջասթան, Հնդկաստան[1] - ապրիլի 29, 2020(2020-04-29)[2][3][4], Մումբայ, Հնդկաստան[5], Հնդկաստան), հնդիկ դերասան։ Նկարահանվում է և Բոլիվուդում, և Հոլիվուդում։ 2011 թվականին պարգևատրվել է Հնդկաստանի մեծությամբ չորրորդ կառավարական Պադմա Շրի պարգևով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրֆան Խանը ծնվել է Ջայպուրում՝ մուսուլմանական ընտանիքում։ Նրա հայրը զբաղվում էր ավտոդողերի բիզնեսով։ Իրֆանը ստացել է արվեստների մագիստրոսի կրթություն և 1984 թվականին ուսումը շարունակել է Նյու Դելիի դրամայի ազգային դպրոցում։ Դերասանական կարիերան սկսել է նկարահանվելով մի քանի հնդկական հեռուստասերիալներում, որոնցից մեկում կերտել է հոգեգար-մարդասպանի գլխավոր բացասական կերպարը։

Առաջին լիամետրաժ ֆիլմը Միրա Նաիրի «Սալամ, Բոմբեյ» (1988 թ.) կինոնկարն էր։ Տեսնելով նրան Դելիի թատրոնի բեմում, Միրա Նաիրը համոզել էր տեղափոխվել Մումբայ։ Սկզբնական շրջանում նա ընտրվել էր երեխաներից մեկի դերը կատարելու համար, սակայն բարձրահասակ լինելու պատճառով ստացավ փողոցային գրագրի դերը։

1990-ական թվականներին Իրֆան Խանը նկարահանվել է քննադատների կողմից դրական գնահատական ստացած այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մի դոկտորի մահ» (1990 թ.) և «Այսպիսի երկար ճանապարհորդություն» (1998 թ.) կինոնկարները, որոնք սակայն հանդիսատեսի կողմից մնացին աննկատ։ Մի քանի անհաջող ֆիլմերից հետո, Իրֆան Խանը նկարահանվել է բրիտանա-հնդկական համատեղ արտադրության «Մարտիկը» (2001 թ.) կինոնկարում և ձեռք բերել մեծ ճանաչում։

2018 թվականին Իրֆան Խանի մոտ ախտորոշվել էր նեյրոներզատական համակարգի ուռուցք[11][12][13]։ 2020 թվականի ապրիլի 29-ին 53-ամյա դերասանը մահացել է հաստ աղիքի բորբոքումից, իր մոր մահվանից չորս օր անց[14][15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Իրֆան Խանը ամուսնացել էր գրող և սցենարիստ Սուտապա Սիկդարի հետ և ունի երկու որդի։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1988 Սալամ, Բոմբեյ Salaam Bombay! գրագիր
1991 Մի դոկտորի մահ Ek Doctor Ki Maut -
1998 Այսպիսի երկար ճանապարհորդություն Such a Long Journey Գուստավի հայրը
2001 Մարտիկը The Warrior Լաֆկադիա
2001 Թակարդ փաստաբանի համար Kasoor մեղադրող Մեհտա
2003 Մաքբուլ Maqbool Մաքբուլ
2006 Անվանակիցը The Namesake Աշոկ Գանգուլի
2007 Նրա սիրտը A Mighty Heart Զիշան Կազմի
2007 Կյանքը մեծ քաղաքում Life in a... Metro Մոնտի
2008 Միլիոնատերը ետնախորշերից Slumdog Millionaire ոստիկանության տեսուչ
2008 Նյու-Յորք, ես սիրում եմ քեզ New York, I Love You Մանսուխբհայ
2012 Պիի կյանքը Life of Pi մեծահասակ Պի Պատելը
2012 Նոր Սարդ-մարդը The Amazing Spider-Man Ռաջիտ Ռաթհա
2013 Լանչբոքս The Lunchbox Սաջան Ֆերնանդես
2013 Լեգենդ միայնակ ուրվականի մասին Qissa: The Tale of a Lonely Ghost Ումբեր Սինգհ
2015 Յուրայի դարաշրջանի աշխարհը Jurassic World Սայմոն Մասրանի
2016 Ինֆերնո Inferno Հարի Սիմս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.hindustantimes.com/bollywood/irrfan-khan-dies-at-53/story-Hd8s2xZ6uNeqDjgV0sl7zI.html
  2. 2,0 2,1 2,2 Fallece Irrfan Khan, el actor indio conocido por 'La vida de Pi', a los 53 años (իսպ.)Madrid: 2020.
  3. 3,0 3,1 3,2 Bollywood Mourns Irrfan Khan, Versatile Actor Who Touched MillionsNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2020. — ISSN 0042-2738
  4. 4,0 4,1 4,2 Irrfan Khan dies aged 53 — 2020. — ISSN 1756-3224; 1354-4322
  5. 5,0 5,1 5,2 Muere Irrfan Khan, actor de «Slumdog Millionaire» y «La vida de Pi» (իսպ.) — 2020. — ISSN 1136-0143
  6. https://theworldofmovies.com/hindi-medium-movie-review/
  7. https://theworldofmovies.com/3-reasons-you-must-watch-karwaan-movie/
  8. https://theworldofmovies.com/bollywoods-best-movies-of-2018/
  9. https://theworldofmovies.com/madaari-movie-review/
  10. http://www.asianfilmawards.asia/nominees-and-winners/8th-afa-nominees-and-winners/8th-afa-nominees-and-winners/
  11. «Irrfan Khan has neuroendocrine tumour, is travelling abroad for treatment». hindustantimes.com/ (անգլերեն). 2018 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  12. France, Lisa Respers. «'Life of Pi' star Irrfan Khan reveals he has a rare tumor». CNN. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  13. «Life of Pi actor has rare tumour». BBC News (անգլերեն). 2018 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  14. «Actor Irrfan dies at 53 in Mumbai after two-year battle with cancer». India Today.
  15. «Irrfan Khan, actor extraordinaire and India's face in the West, dies at 53». Hindustan Times (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 29. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրֆան Խան» հոդվածին։