Jump to content

Իրանի բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրանի ընդհանուր բնակչության թիվը 78 408 412 մարդ (2015 հունիս)[1]։ Բնակչության մոտ կեսը պարսիկներ են, ճնշող մեծամասնութունը շիա-մուսուլմաններ։ Բնակչության խտությունը՝ 46 մարդ/կմ²[2]։ Քաղաքներում ապրում է Իրանի բնակչության ավելի քան 70 %-ը (2011)[2]։

Դեմոգրաֆիկ քարտեզ

Իրանցիների մեկ քառորդը 15 տարեկանից փոքր է, որը դարձնում է Իրանը աշխարհի ամենաերիտասարդ երկրներից մեկը։ Սակայն, չնայած այս փաստին Իրանի բնակչության աճը կազմում է 1,29 %[2], վերջին ժամանակներս գիտնականները երկրում գրանցում են ծնելիության նվազում, որի հետ կապված Իրանի իշխանությունները վերանայում են ընտանեկան քաղաքականությունը հօգուտ ծնելիության աճի[3]։ Նախկինում երկրում անցկացվում էր ժողովրդագրական քաղաքականություն ՝«Մեկ երեխան լավ է, երկուսը՝ բավական»[4]։

2011 թվականի բնակչության գրանցումների տվյալներով[5] գրագիտության ընդհանուր մակարդակը կազմում է 84,75 % և 92,4 % 10-ից 49 տարեկան մարդկանց շրջանում ։

Էթնիկական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանը ունի բավականին բազմազան էթնիկական կազմ։ Իրանի բնակչության մեծամասնությունը էթնիկ պարսիկներ են։ Պարսիկներն ապրում են ամբողջ Իրանի տարածքում, խոսում են պետական լեզու հանդիսացող պարսկերենով։

Երկրորդ խոշոր էթնիկ խումբը ազարիներն են (տարբեր գնահատականներով 16 %-ից 40 % ), որոնք ապրում են գլխավորապես երկրի հյուսիս-արևմուտքում, այսպես կոչված Իրանական Ադրբեջանում (Արևմտյան Ադրբեջան, Արևելյան Ադրբեջան, Զենջան, Ղազվին, Համադան, Արդեբիլ)։ Ազարիները հանդիսանում են ամենամեծ ազգային փոքրամասնությունը, որոնք չեն պատկանում իրանական լեզվաընտանիքին, խոսում են ադրբեջաներեն. նրանք կորցրել են մայրենի ազարերեն լեզուն։ Մի շարք ժողովրդագիրներ[6] (օրինակ Ֆ. Ու. Ալեկպերլի) հակված են բաժանելու ադրբեջանական էթնոսը հյուսիսային և հարավային մասերի, քանի որ ազարիներն ավելի շատ ենթարկվել են իրանալեզու ժողովուրդների ազդեցությանը, իսկ ավելի քիչ՝ Ադրբեջանական Հանրապետության։

Քրդերը կազմում են Իրանի բնակչության 5-10 %-ը[7]։ Նրանք ապրում են երկրի արևմուտքում Քուրդիստան, Արևմտյան Ադրբեջան[8] , Քերմանշահ նահանգներում։

Իրանի հյուսիսում՝ Կասպից ծովի ափին ապրում են թալիշներ, գիլանցիներ, մազանդարանցիներ (մոտ 7 %)[9]։ Հյուսիս-արևելքում ապրում են թուրքմեններ (մեծամասնությունը Գոլեսթան նահանգում ), ոչ մեծ խմբերով ապրում են թուրքական ցեղեր (կարայի, կարագօզլու, թայմուրտաշ) և չարամայկաների էթնիկ խումբը։

Բելուջները զբաղեցնում են երկրի հարավ-արևելյան մասը (Սիստան և Բելուջիստան նահանգ)։ Նրանց առանձին խմբեր ապրում են Խորասանում, Քերմանում և Մեքրանի արևմուտքում։ Հարավ-արևմուտքում ապրում են լոռեր և բախտիարներ։ Արաբները զբաղեցնում են երկրի հարավ-արևմտյան հատվածը, հիմնականում Խուժիստան նահանգում, ինչպես նաև տարածված են Պարսից ծոցի ափին։ Այլ ազգային փոքրամասնությունների թվին են պատկանում լաքերը, թաթերը մի շարք թուրքական ցեղեր, այդ թվում քաշքայցիների, խամսերի ցեղային միությունները, ինչպես նաև հայեր[10], ասորիներ, վրացի-ֆերեյդաններ։

Կրոնական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանցիների մեծամասնությունը մուսուլմաններ են։ 89 % շիաներ[9], 9 % սունիներ[9]։ Մնացած 2 %-ը կազմում են քրիստոնյաներ, զրադաշտականներ, բախայներ[9], հինդուիստներ։

Իրանի բնակչությունը (ըստ կրոնական կազմի) 1956-2011 թվականների մարդահամարի տվյալներով[2][11]
Հավատք 1956 թվական 1966 թվական 1976 թվական 2006 թվական 2011 թվական
Թիվ % Թիվ % Թիվ % Թիվ % Թիվ %
Մուսուլմաններ 18,654,127 98.4 24,771,922 98.8 33,396,908 99.1 70,097,741 99.4 74,682,938 99.4
Քրիստոնյաններ 114,528 0.6 149,427 0.6 168,593 0.5 109,415 0.2 117,704 0.2
Զրադաշտականություն 15,723 0.1 19,816 0.1 21,400 0.1 19,823 0.0 25,271 0.0
Հինդուիստներ 65,232 0.3 60,683 0.2 62,258 0.2 9,252 0.0 8,756 0.0
Այլ 59,256 0.3 77,075 0.3 54,234 0.1 49,101 0.1
Նշված չէ 45,838 0.2 59,583 0.2 205,317 0.3 265,899 0.4

Ժողովրդագրական ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական տարբեր ժամանակահատվածներում Իրանը ունեցել է հսկայական մարդկային ռեսուրսներ։ Իրանական բանակը Հին և Անտիկ աշխարհում ամենաբազմամարդ բանակների թվին է դասվել. մ.թ.ա. II դարում, երբ համաճարակները խլեցին բազմաթիվ մարդկանց կյանքեր, հռոմեական լեգեոնները (անտիկ շրջանի ամենահզոր բանակը ) նույնիսկ այդ ժամանակ չկարողացան թվական գերակշռություն ապահովել պատերազմող պարսիկների նկատմամբ։ Ավելի ուշ, երբ Եվրոպան հայտնվեց Օսմանյան կայսրության ռազմական հեգեմոնիայի հաստատման վտանգի առաջ, Պարսկաստանը իր մեջ ուժ գտավ պարտության մատնել և Չինաստանին և Միջին Ասիայի թուրքական խաներին և Թուրքիային։ Միջին դարերում Իրանի բնակչությունը գերազանցում էր յուրաքանչյուր եվրոպական թագավորության և նույնիսկ Սրբազան Հռոմեական կայսրության բնակչության թվին։

Բնակչության թիվ[2][11] (1000) Ծնվածների թիվ Մահացածների թիվ Բնական աճ Ընդհանուր ծնելիության թիվ (1000) Ընդհանուր մահացության թիվ ( 1000) Բնակչության բնական աճ (1000) Ընդհանուր ծնելիություն
1999 62,738 1,177,557 374,838 802,719 18.8 6.0 12.8
2000 63,658 1,095,165 382,674 712,491 17.2 6.0 11.2
2001 64,592 1,110,836 421,525 689,311 17.2 6.5 10.7
2002 65,540 1,122,104 337,237 784,867 17.1 5.1 12.0
2003 66,480 1,171,573 368,518 803,055 17.6 5.5 12.1
2004 67,477 1,154,368 355,213 799,155 17.1 5.3 11.8
2005 68,467 1,239,408 363,723 875,685 18.1 5.3 12.8
2006 70,496 1,253,912 408,566 845,346 17.8 5.8 12.0 1.60[12]
2007 71,532 1,286,716 412,736 873,980 18.0 5.8 12.2
2008 72,584 1,300,166 417,798 882,368 17.9 5.8 12.2
2009 73,651 1,348,546 393,514 955,032 18.3 5.3 13.0
2010 74,733 1,363,542 441,042 922,500 18.3 5.9 12.4
2011 75,149 1,382 229 422,133 960,096 18.3 5.6 12.7 1.30[12]

Տարիքային կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի տվյալներով[2].

  • 0—14 տարեկան։ 23,4 %
  • 15—64 տարեկան՝ 70,9 %
  • 65 և բարձր տարիք՝ 5,7 %

Իրանի Օստան նահանգը ամենաերիտասարդ բնակչություն ունեցողն է- Սիստանն ու Բելուջիստանը, որտեղ բնակչության 37,6 % 14 տարեկանից փոքր է ։ Տարեց բնակչության ամենամեծ հատվածը 65 տարեկանն է Գիլանում ՝ 8,1 %: Միջին տարիքը տղամարդկանց և կանանց համար 27 տարեկանն է[13] : Կյանքի միջին տևողությունը կանանց համար -72,1, իսկ տղամարդկանց համար 74,6 տարեկան[13]։

Ամուսնության միջին տարիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեռ[2] 1976 1986 1996 2006 2011
Արական 24,1 23,8 25,6 26,2 26,7
Իգական 19,7 19,9 22,4 23,3 23,4

1950-1990-ական թվականներին պետությունը ապրեց ժողովրդագրական պայթյուն։ 1979 թվականին բնակչությունը կրկնապատկվեց, իսկ 2006 թվականին հասավ 70,495782 միլիոնի։ Սակայն1990 ականներին ծնելիության մակարդակը նկատելիորեն իջավ և այժմ իջել է սերունդների պարզ վերարտադրությունից։ Ընդհանուր ծնելիության մակարդակը -1,87 (սերունդների վերարտադրության համար անհրաժեշտ է 2,15)[14]։ Բնակչության ավելի քան 60 %-ը չի հասնում 30 տարեկանին։ Գրագիտության մակարդակը կազմում է 84 %, ուրբանիզացման մակարդակը՝ 71 %:

2011 թվականին Իրանում ապրում էր բարձրագույն կրթությամբ 10,498, 675, որոնցից 5,474,683 տղամարդ և 5,023,992 կին, ընդհանուր հաշվարկով բնակչության մոտ 18,3 %-ը։ Ուղղություններով[2].

Ուղղություն Երեխաների քանակ Տոկոս
Հասարակական գիտություններ Ձեռնարկատիրություն Իրավագիտություն 3,003,229 28,6 %
Ճարտարագիտություն Արտադրություն Արդյունաբերություն 2,941,464 28 %
Հումանիտար առարկաներ և Մշակույթ 1,472,760 14 %
Հիմնարար գիտություններ Մաթեմատիկա Ինֆորմատիկա 946,725 9 %
Մանկավարժություն 584,413 5,6 %
Բժշկություն 531,848 5,1 %
Գյուղատնտեսություն Անասնաբուժություն 373,398 3,6 %
Նշված չէ 353,564 3.4 %
Սպասարկան բաժին 291,283 2.8 %
Ընդամենը 10,498,675 100 %

Համեմատության համար նշենք, որ 1976 թվականին բարձրագույն կրթություն ուներ Իրանի բնակչության միայն 3 %-ը (310,638 տղամարդ և 122,753 կին)։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Իրանում ապրում էին քաղաքացիներ .

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Statistical Centre of Iran на 9 июня 2015
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.amar.org.ir/Portals/1/Iran/census-2.pdf Официальная перепись населения 2011 года
  3. ↑ Иранских врачей могут сажать в тюрьму за процедуры по контрацепции
  4. Общая характеристика населения Исламской Республики Иран
  5. Официальные данные переписи населения Ирана за 2011 год
  6. Алекперли Ф. У. Исторические причины формирования общих черт и различий в национальном характере азербайджанцев Азербайджанской Республики и Ирана
  7. Federation of American Scientists:…Population: 70.5 million (2007 est.)Persians, who constitute 51 % of Iran’s population, dominate the central government of Iran.Roughly one out of every four Iranians is Azeri, making it Iran’s largest ethnic minority at over 18 million (some Azeris put the number higher). The Turkic-speaking Azeri community is predominantly Shiite and resides mainly in northwest Iran along the border with Azerbaijan (whose inhabitants are more secular than their Azeri cousins in Iran) and in Tehran. Although they have grievances with the current regime in Tehran, most Azeris say they are not treated as second-class citizens and are more integrated into Iranian society, business, and politics (the Supreme Leader is an ethnic Azeri) than other minorities. Predominantly Sunni Muslim, the Kurds reside mainly in the northwest part of the country (so-called Iranian Kurdistan) and comprise around 7 % of Iran’s population. There are roughly 4 million Kurds living in Iran, compared to 12 million in Turkey and 6 million in Iraq. Unlike Iran’s other minorities, many of its Kurds harbor separatist tendencies. Along the Iranian-Iraqi border in southwest Iran is a population of some three million Arabs, predominantly Shiite. Arabs, whose presence in Iran stretches back 12 centuries, co-mingle freely with the local populations of Turks and Persians. Iran has roughly 1.4 million Baluchis, comprising 2 % of its population. Predominantly Sunni, they reside in the Iranian section of an area known as Baluchistan, a region divided between Pakistan and Iran.
  8. Ethnologue report for language code: kmr
  9. 9,0 9,1 9,2 9,3 Central Intelligence Agency (CIA)-The World Factbook: Iran population:…Ethnic groups:Persian 61 %, Azeri 16 %, Kurd 10 %, Lur 6 %, Baloch 2 %, Arab 2 %, Turkmen and Turkic tribes 2 %, other 1 % (2008 est.)…Population:78,868,711 (July 2012 est.)…Languages:Persian (official) 53 %, Azeri Turkic and Turkic dialects 18 %, Kurdish 10 %, Gilaki and Mazandarani 7 %, Luri 6 %, Balochi 2 %, Arabic 2 %, other 2 % (2008 est.)…Religions:Muslim (official) 98 % (Shia 89 %, Sunni 9 %), other (includes Zoroastrian, Jewish, Christian, and Baha’i) 2 %.
  10. ↑ Ethnologue report for language code: hye
  11. 11,0 11,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. 12,0 12,1 Weeks Population: Iranian Government Responds to Census Results
  13. 13,0 13,1 ↑ Показывать компактно ↑ Statistical Centre of Iran на 9 июня 2015 ↑ Перейти к: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 http://www.amar.org.ir/Portals/1/Iran/census-2.pdf Официальная перепись населения 2011 года
  14. ↑ Iranian People (англ.). NationMaster.com. Проверено 17 августа 2013. Архивировано 18 августа 2013 года.