Առաջին անգամ հանդես է եկել 1940 թվականին, Մարսելում Շ․ Տրենեի և Մ․ Շևալիեի երգերի կատարումով։ Մոնտանը իր երգերը ներկայացնում էր որպես երաժշտական-դրամատիկական տեսարաններ։ Երգացանկում էին Ֆ․ Լեմարկի, Ժ․ Կոսմայի և այլոց երգերը։ Առաջին անգամ 1954 թվականին, Սառա Բեռնարի թատրոնում հանդես է եկել Ջոն Պրոկյորի դերով (Միլլերի «Սալեմի վհուկները»)։ 1945 թվականից նկարահանվել է կինոնկարներում («Մեծ երկնագույն ճանապարհ» (1957, Իտալիա), «Պատերազմն ավարտված է» (1966), «Մեծ մրցանակ» (1966), «Ապրել՝ ապրելու համար» (1967) և այլն։ Մոնտանը 1957 թվականին հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ-ում, որի մասին է պատմում «Երգում է Իվ Մոնտանը» (1957, ռեժ՝․ Յուտկևիչ, Մ․ Սլուցկի) կինոնկարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 15)։