Ինստագրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինստագրամ
Изображение логотипа
instagram.com
Տեսակսոցիալական ցանց, կայք, image hosting service?, վիդեոհոսթինգի ծառայություն և առցանց համայնք
Երկիր ԱՄՆ
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Լեզուբազմալեզու
ՍեփականատերMeta Platforms[1]
Մայրական ընկերությունMeta Platforms
ՀեղինակՔևին Սիսթրոմ և Մայք Կրիգեր
Բացվածհոկտեմբերի 6, 2010
Փակվածհոկտեմբերի 6, 2010
 Instagram Վիքիպահեստում

Ինստագրամ (անգլ.՝ Instagram), լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագիր, որի միջոցով օգտվողները կարող են լուսանկարել և տեսագրել, ֆիլտրեր օգտագործել, ինչպես նաև տարածել դրանք իրենց ծառայությունով կամ այլ սոցիալական ցանցերով[2]։ Ինստագրամում լուսանկարները արվում են քառակուսի ձևաչափով, ինչպես Կոդակ Instamatic և Polaroid տեսախցիկներում, նաև 6х6 յուրաքանչյուր միջին ֆորմատի տեսախցիկներում, իսկ բջջային լուսանկարչական ծրագրերի մեծամասնությունում օգտագործվում է կողմերի 3։2 հարաբերությունը։

Ինստագրամը համատեղելի է iPhone, iPad և iPod Touch-ի հետ iOS 4.3-ով և ավելի բարձր, ինչպես նաև OpenGL ES 2-ով Անդրոիդ 2.2 և բարձր հեռախոսների հետ։ Տարածվում է App Store-ի և Google Play-ի միջոցով[3]։

Ինստագրամի հիմնադիրներն են Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը։ 2012 թվականի ապրիլին Ֆեյսբուքը գնել է Ինստագրամը։ Գնումի արժեքը կազմել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2012 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստագրամի մշակումը սկսվել է Սան Ֆրանցիսկոյում, երբ Քևին Սիստոմը և Մայք Կրիգերը որոշեցին իրենց Burbn ծրագիրը ուղղորդել բջջային լուսանկարների համար[5][6]։ Հավելվածը Էփլ 6 ընկերության App Store ծրագրերում հայտնվել է 2010 թվականի հոկտեմբերի 6-ին[7]։

Թողարկումից կարճ ժամանակ անց խմբին միացավ Ջոշ Ռիդելը՝ որպես ընկերության մենեջեր։ 2010 թվականի նոյեմբերին խմբին միացավ նաև Շեյն Սուինին՝ որպես ինժեներ, իսկ 2011 թվականի օգոստոսին՝ Ջեսիկա Զոլմանը` որպես ընկերության ՏՏ տարածող[8][9][10]։

2011 թվականի հունվարին ծրագրում միացվեց հեշթեգ նրա համար, որ հեշտ գտնեն օգտատերերին և լուսանկարները[11]։

2011 թվականի սեպտեմբերին արդեն հասանելի էր ծրագրի 2.0 տարբերակը, որտեղ արդեն հայտնվել էին կենդանի ֆիլտրեր, թեքության ակնթարթային փոփոխում, չորս նոր ֆիլտրեր, մեծ ծավալով լուսանկարների թույլատրում, կամային սահմաններ, մեկ սեղմումով շրջելը և նկարի թարմեցումը[12]։

2012 թվականի ապրիլին ծրագիրը թողարկվել է Android հարթակի համար[13], որը մեկ օրում ներբեռնվեց ավելի քան մեկ միլիոն անգամ[14]։

2012 թվականի ապրիլի 9-ին Ֆեյսբուքը հայտարարեց Ինստագրամի բջջային ֆոտոծրագրի $1 մլրդով գնման մասին։ Ֆեյսբուքի ֆոտոսպասարկամ սեփականատիրոջը փոխանցվեց 300 մլն դոլլար և բաժնետոմսերի մոտ 23 մլն։ Բացի այդ՝ սոցիալական ցանցը Ինստագրամին պարտադրեց գործարքը չկատարելու դեպքում 200 մլն դոլլար տուգանք նշանակել[15]։ Գնման հետ կապված՝ հունիսի 5-ին դուրս եկավ 2.5.0 տարբերակը, ինչը հանգեցրեց Ինստագրամի և Ֆեյսբուքի միջև ավելի միավորմանը։

2012 թվականի օգոստոսին ամեն վայրկյան Ինստագրամում լինում էր 576 հավանում և ավելացվում էր 81 մեկնաբանություն։ Ինստագրամի օգտատերերը մեկ ամսվա ընթացքում կայքում ծախսում էին միջինը 257 րոպե, ինչը կես ժամ ավել էր Թվիթերից[16]։

2012 թվականի վերջին Ինստագրամը հայտարարեց համաձայնագրի կանոնների փոփոխության մասին։ Նորությունների շարքում պետք է լինի այն կետը, որ Ինստագրամը իրավունք է ստանում օգտվել իր օգտատերերի բեռնած լուսանկարներ, այդ թվում գովազդային նպատակներով[17]։ Այն հրահրեց հասարակության կտրուկ քննադատությունը, ինչպես Ինստագրամի մասնակիցների, այնպես էլ հեղինակային իրավունքների իրավաշատպանների։ Մասնակիցներից շատերը հեռացրին իրենց Ինստագրամի հաշիվները։ Ըստ AppData վերլուծական ծառայության տվյալների՝ Ինստագրամը հավանաբար կորցրել է օգտատերերի 25 %, իսկ ամենօրյա հաճախումները նվազել են 16 մլնից մինչև 12 մլն[18]։ Հանդիպելով բողոքների՝ ծառայությունը վերաձևակերպեց համաձայնագրի վիճաբանական կետը՝ հայտարարելով, որ մտադրությունները ճիշտ չեն հասկացվել[19]։

2013-2015 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլին Ինստագրամը հայտարարեց նոր արմատական մշակում սկսելու մասին, ինչը թույլ կտար օգտատերերին նշել իրենց, ընկերներին լուսանկարներում, տեսարժան վայրերում, ինչպես նաև հայտնի ապրանքանիշեր։ Նաև հնարավորություն էր տրվում կարգավորել նշումներ անելու նոր համակարգը և այդ թվում դարձնել այն անձնական[20]։

2013 թվականի հունիսին Ինստագրամը հայտարարեց 15 վայրկյան տևողությամբ տեսանյութերի տեղադրման հնարավորության մասին։

2013 թվականի օգոստոսի 8-ին կապեր հաստատվեցին ՎԿոնտակատ սոցիալական ցանցի հետ[21]։

2013 թվականի նոյեմբերի 21-ին թողարկվեց Ինստագրամի տարբերակը Windows Phone 8-ի համար։

2015 թվականի մարտին Ինստագրամը հայտարարեց բրենդների՝ լուսանկարների ալբոմներ ստեղծելու և օգտատերերին իրենց կայքն ուղարկելու հնարավորության մասին՝ օգտագործելով «Իմանալ ավելին» կոճակը[22]։ Ներկայումս ընկերությունը բրենդների համար ցուցադրել է նոր ֆունկցիաներ՝ «Գնել հիմա» և «Տեղադրել հիմա» կոճակները[23]։

2015 թվականի հուլիսին Ինստագրամում բեռնված լուսանկարներիի չափերը դարձավ ավելի լավ որակի՝ 1080x1080 փիքսել (640x640 փիքսելի փոխարեն)[24]։

2015 թվականի օգոստոսին Ինստագրամը ավելացրեց լուսանկերների ավանդական քառակուսային ձևաչափ և ալբոմային ու դիմանկարային տեսանյութերի ալբոմներ[25]։

2015 թվականի սեպտեմբերի 30-ին Ինսագրամում հայտնվեցին գովազդային գրառումներ, որոնք պարունակում էին մինչև 30 վայրկյանանոց տեսանյութեր[26]։ Միևնույն ժամանակ գովազդային վաճառքն սկիզբ առավ նաև Ռուսաստանում[27]։

2016 թվականից մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարների մշակման 16 տարբերակներ Ինստագրամում

2016 թվականի փետրվարի 8-ից սկսած՝ Ինստագրամի տարբեր էջերի սեփականատերերը կարող էին գտնվել այնտեղ միաժամանակ։ IOS (7.15) սարքերի և Android-ի սեփականատերերը հնարավորություն ստացան միաժամանակ օգտագործել բազմակի հաշիվներ՝ առանց որևէ մեկից դուրս գալու։ Որպեսզի այս տարբերակն սկսեր աշխատել, անհրաժեշտ էր պրոֆիլի կարգավորումներում ավելացնել լրացուցիչ հաշիվ և սեղմել օգտագործողի անունին[28]։

2016 թվականի մարտի 16-ին Ինստագրամը իր բաժանորդներին տեղեկացրեց լրահոսում ծանուցումների բանաձևի փոփոխությամն մասին։ Այժմ այն չի ձևավորվելու ժամանակագրական հիմունքներում և հիմնվում էր օգտագործողի հետաքրքությունների վրա։ Ինչպես տեղեկացնում էին խմբի պաշտոնական կայքի օրագրում, սկզբում նախատեսվում էր թողնել օգտատիրոջ բոլոր հրապարակումները, փոփոխվելու էր միայն դրանց հերթականությունը։ Նորամուծությունները կատարվելու էին ոչ անմիջապես, այլ աստիճանաբար, մի քանի ամսվա ընթացքում[29]։

2016 թվականի մարտին հայտարարվեց ևս մեկ նորամուծության մասին՝ բեռնված տեսանյութի տևողության փոփոխության մասին։ Տեսանյութի տևողությունը արդեն ավելանում էր չորս անգամ՝ 15-ից դառնալով մինչև 60 վայրկյան։ Այդ որոշումը հիմնավորվում էր ձևաչափի նկատմամբ օգտատերերի հետաքրքրասիրության կտրուկ աճով և վերջին շրջանում հրապարակված տեսանյութերի քանակով[30]։

2016 թվականի մայիսին Ինստագրամը տեղեկացրեց դիզայնի փոփոխությունների մասին, որը դարձել էր ավելի միագույն և հակիրճ։ Այլ տեսք ունեին պատկերը և մակագրությունները. սև գույնի դիզայնը փոխվել էր կապույտի։ Լոգոն ձեռք էր բերել գրադիենտ տեսք[31]։

2016 թվականի օգոստոսին դուրս եկավ ծրագրի վերափոխված տարբերակը՝ Instagram Stories անվամբ, որտեղ թույլատրվում էր ստեղծել լուսանկար և 10 վայրկյանանոց տեսանյութ, որի վրա կարելի էր գրել տեքստ, էմոջի ու այլ ձեռագրային նշաններ։ Այս գրառումների առանձնահատկությունն այն էր, որ ի տարբերություն ժապավենում սովորական հրապարակումների՝ դրանք ուղիղ 24 ժամ հետո ջնջվում էին։

2018թվականին ինստագրամի stories բաժնում, արդեն թույլատրվում էր ստեղծել 15 վայրկյան ժամանակով ժապավեն, որը պահպանվում էր 24 ժամ։ Ինստագրամ հավելվածը ունի նաև архив բաժին որտեղ 2020ի դրությամբ կարող եք արխիվացնել լուսանկար,տեսանյութ,live, story: Արխիվի story բաժնում կարող եք 48 ժամվա ընթացքում տեսնել թե քանի դիտում ունի այն և օվքեր են։ Story բաժնում 24 ժամվա ընթացքում նույն պես կարող ես տեսնել քանի դիտում ունի և օվքեր են։

Չափագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերին Ինստագրամում կային մեկը միլիոն գրանցված օգտատերեր[32]։ 2011 թվականի հունիսին նրանք արդեն հինգ միլիոն էին[33]։ Սեպտեմբերին այդ ցուցանիշը կրկնապատկվեց[34], իսկ 2012 թվականի մարտին օգտատերերի ցուցանիշը հասել էր գրեթե 30 միլիոնի[35]։ 2013 թվականի փետրվարի վերջին Ինստագրամը տեղեկացրեց 100 միլիոն ակտիվ օգտատերերի մասին[36]։ Իսկ 2014 թվականի մարտի վերջին Մարկ Ցուկերբերգը հայտարարեց 200 միլիոն օգտատերերի գրանցման մասին[37]։

2011 թվականի հուլիսին Ինստագրամը հայտարարեց 100 միլիոն բեռնված լուսանկարների մասին։ Նույն թվականի օգոստոսին ցուցանիշը հասավ 150 միլիոնի[38]։ 2013 թվականի նոյեմբերին օգտատերերը վերբեռնել էին արդեն 16 միլիոն նկարներ[39]։ 2016 թվականին ամենահայտնի օգտատերը եղել է երգչուհի Սելենա Գոմեսն է՝ ունենալով 113 միլիոն բաժանորդ[40]։ 2020թ.-ին ինստագրամից օտվում էին 1մլրդ ից ավել մարդ մարտ ամսին օգտատերերի թիվը կրկնապատկվեց կարանտինի պատճառով այժմ ամենա ակտուալ կայքերից է։

Ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտի 5-ին Burbn ծրագրի վրա աշխատելիս Սիսթրոմը փակեց փուլը Baseline Ventures-ի և Andreessen Horowitz-ից 500 000 դոլար ֆինանսավորմամբ[41]։

2011 թվականի փետրվարի 2-ին տեղեկացվեց, որ Ինստագրամը ձեռք է բերել 7 միլիոն դոլար զանազան ներդրողներից, այդ թվում Benchmark Capital-ից, Ջեկա Դորսիից, Քրիսա Սակայից (LOWERCASE Capital ֆոնդի միջոցով) և Ադամա Դ’Անջելոյից[42].:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականի հունվարին Ինստագրամը զբաղեցրեց երկրորդ տեղ 2010 TechCrunch Crunchies-ի մրցույթի «Լավագույն հեռախոսային ծրագիր» անվանակարգում[43]։
  • 2011 թվականի մայիսին Fast Company ամսագրում CEO Քևին Սիստրոմը զբաղեցրեց 66-րդ տեղը գրավեց «2011 թվականի 100 ամենաստեղծագործ գործարար մարդիկ» ցուցակում[44]։
  • 2011 թվականի հունիսին Inc. ամսագիրը ներառեց համահիմնադիրներ Սիսթրոմին և Քրիգերին «Այն 30-յակը, որոնք չկան 30»[45]։
  • 2011 թվականի սեպտեմբերին Ինստագրամը հաղթեց SF Weekly Web Awards մրցույթի «Լավագույն տեղական ծրագիր» անվանակարգում[46]։
  • 2011 թվականին Սիսթրոմը և Քրիգերը հայտնվեցին 7x7 ամսագրի սեպտեմբերի թողարկման շապիկին[47]։
  • 2011 թվականի դեկտեմբերին Apple-ում Ինստագրամը դարձավ «iPhone-ի տարվա ծրագիր» անվանակարգի հաղթող[38]։

Ինստագրամի կազմակերպում և ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրերի հայտնիությունը ի հայտ բերեց բազմաթիվ մշակումներ, որոնք հետ այս կամ այն կերպ կապված էին Ինստագրամի հետ։ Նման մշակումների տարբեր ուղղություններից կարելի է առանձնացնել տարբեր սարքերի նախագծերը, որոնք նախատեսված էին Ինստագրամի աշխատանքի համար։

Առաջին կարգավորումներից էր Instagram Socialmatic Camera-ը՝ տեսախցիկ, որի դիզայնը լրացված է Ինստագրամի պատկերի ոճով։ Տեսախցիկը թույլ է տալիս միանգամից մշակել լուսանկարը և բեռնել Ինստագրամ, ինչպես և ցանկացած պահի վայրկենապես տպագրել լուսանկարը։ Դրանով մշակողները ցանկանում են Ինստագրամը տեղափոխել իրական աշխարհ՝ առաջարկելով օգտատերերին լուսանկարներ անել ոչ միայն սոցիալական ցանցի համար, այլև կյանքի[48]։ ADR ստուդիայի և Polaroid-ի առաջին մոդելները պետք է ունենային երկու օբյեկտիվ, սենսորային էկրան, 4 քատրիջանոց փոքր պրինտեր, օպտիկական խոշորացում, 3G մոդուլ, ինչպես նաև WiFi և Bluetooth սարքավորում[49]։

Երկրորդ սարքը Instacube միայն թվային լուսանկարային շրջանակն է, որը նույնպես լրացված է Ինստագրամի ոճով և կարող է իր էկրանին ցույց տալ Ինստագրամի հաշվից ընտրված լրահոսի ընտրված լուսանկարներ։

2014 թվականի ապրիլին Մոսկվայում տեղադրվեց Boft ապրանքանիշի առաջին վաճառքային ավտոմատը, որը թույլ էր տալիս տպել Ինստագրամի լուսանկարները[50]։ 2014 թվականի հունիսի 23-ին այն ստացավ արտոնագիր։

Նաև ի հայտ եկան ծառայություններ, որոնք թույլ էին տալիս օգտատիրոջը տպել տարբեր առարկաների լուսանկարներ Ինստագրամից՝ մագնիսներ, բարձիկներ, սպորտային համազգեստներ, կտավներ և այլն։ Քանի որ Ինստագրամը չունի վիճակագրական տվյալներ հաշիվների վերաբերյալ, 2015 թվականի վերջին սկսեցին հայտնվել ծառայություններ[51]՝ ընձեռնելով այդպիսի հնարավորություններ։ Դրանց օգնությամբ կարելի է համեմատել և վերլուծել հաշիվների հիմնական ցուցանիշները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://help.instagram.com/581066165581870/
  2. Frommer, Dan (2010 թ․ հոկտեմբերի 1). «Here's How To Use Instagram». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.(անգլ.)
  3. «Instagram comes to Android, available to download now». 2012 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.(անգլ.)
  4. Protalinski, Emil (23-04-2012). «Facebook buying Instagram for $300 million, 23 million shares». ZDNet. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 08-09-2012-ին.
  5. Systrom, Kevin (2010 թ․ հոկտեմբերի 7). «What is the history of Instagram». Quora. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.(անգլ.)
  6. Успех Instagram. Самый полный материал с комментариями от первых пользователей
  7. «Welcome to Instagram». Instagram. 2010 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.(անգլ.)
  8. Siegler, MG (2010 թ․ նոյեմբերի 17). «Instakarma: Instagram Expands Team And Moves Into Twitter's Original Office». TechCrunch. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.(անգլ.)
  9. Beltrone, Gabriel (2011 թ․ հուլիսի 29). «Instagram Surprises With Fifth Employee Small-staffed photo startup hires an early adopter to evangelize». AdWeek. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.(անգլ.)
  10. «Welcome to the Instagram Team, Oli Ryan». Instagram Blog. 2011 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.(անգլ.)
  11. «Introducing Hashtags on Instagram». 2011 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.(անգլ.)
  12. «Introducing Instagram v2.0». Instagram. 2011 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.(անգլ.)
  13. «Приложение Instagram стало доступно владельцам Android-смартфонов». Вести. 2012 թ․ ապրիլի 4. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  14. «Приложение Instagram для Android менее чем за сутки скачано 1 млн раз». РИА Новости. 2012 թ․ ապրիլի 5. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  15. Facebook раскрыл подробности сделки по покупке Instagram
  16. «Instagram в СоцКаталоге». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
  17. Pepitone, Julianne (2012 թ․ դեկտեմբերի 18). «Instagram can now sell your photos for ads». CNN Money. CNN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  18. Слухи об отказе пользователей от Instagram ударили по акциям Facebook
  19. McCullagh, Declan; Donna Tam (2012 թ․ դեկտեմբերի 18). «Instagram apologizes to users: We won't sell your photos». Cnet. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  20. Instagram предоставил своим пользователям новые возможности(չաշխատող հղում)
  21. «Город в прямом эфире». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  22. «Instagram добавит кнопку «Купить сейчас» для страниц компаний». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  23. Instagram Beefs Up Ads With App Install And Buy Buttons, Interest Targeting, API TechCrunch
  24. «Instagram позволил загружать более качественные снимки». Лента.Ру. 07.07.2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  25. «Instagram предложил альтернативу квадратным фотографиям». Лента.Ру. 28.08.2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  26. «В Instagram появятся 30-секундные рекламные ролики». Бумага. 2015 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  27. «Соцсеть Instagram начинает прямые продажи рекламы в России». ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  28. В Instagram можно будет переключаться между несколькими аккаунтами | РИА Новости
  29. Ъ-Новости — Instagram изменит порядок появления записей в ленте
  30. Instagram увеличил длительность видео — Газета. Ru | Новости
  31. Instagram обновил дизайн — Газета. Ru | Новости
  32. «The Instagram Community - One Million and Counting». Instagram. 2010 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.(անգլ.)
  33. Siegler, MG (2011 թ․ հունիսի 13). «At 5 Million Users, It's Hard Not To View Instagram Through A Rose-Colored Filter». TechCrunch. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.(անգլ.)
  34. «The Instagram Community - Ten Million and Counting». Instagram. 2011 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.(անգլ.)
  35. Светлана Чистякова (2012 թ․ ապրիլի 5). «Почти фотограф. Instagram заработал на Android». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  36. «Instagram начнет показывать рекламу для жителей США». БФМ.РУ. 2013 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  37. «Глобальная аудитория Instagram превысила 200 миллионов пользователей». РИА Новости. 2014 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
  38. 38,0 38,1 Sarah Perez (8 декабря 2011). «Apple Picks Instagram As The "iPhone App Of The Year"». TechCrunch (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.(անգլ.)
  39. Вадим Елистратов (2013 թ․ նոյեմբերի 30). «В День благодарения в Instagram загрузили рекордное количество контента». TJournal. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  40. Назван самый популярный Instagram-аккаунт в мире
  41. Siegler, MG (2010 թ․ մարտի 5). «Burbn's Funding Goes Down Smooth. Baseline, Andreessen Back Stealthy Location Startup». TechCrunch. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.(անգլ.)
  42. Siegler, MG (2011 թ․ փետրվարի 2). «Instagram Filters Through Suitors To Capture $7 Million In Funding Led By Benchmark». TechCrunch. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.(անգլ.)
  43. «Congratulations Crunchies Winners!». TechCrunch: The Crunchies Awards. 2011 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.(անգլ.)
  44. «The 100 Most Creative People in Business in 2011». FastCompany. May 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.(անգլ.)
  45. Lagorio, Christine (2011 թ․ հունիսի 27). «Kevin Systrom and Mike Krieger, Founders of Instagram». INC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.(անգլ.)
  46. Swearingen, Jake (Sept 2, 2011). «SF Weekly Web Awards 2011: We Have Some Winners!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.(անգլ.)
  47. «The Hot 20 2011». 7x7 Magazine. Sept 23, 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  48. «Instagram Socialmatic Camera - новая эра социальной фотографии!». Instagrama.ru. Sept 18, 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  49. Instagram Socialmatic Camera Polaroid | Business-all.com
  50. «Полезная модель №147575». www1.fips.ru. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  51. Как посмотреть статистику Instagram аккаунта

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինստագրամ» հոդվածին։