Ժան Անույ
Ժան Անույ ֆր.՝ Jean Anouilh | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Բորդո[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 3, 1987[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Լոզան, Շվեյցարիա[5] |
Գերեզման | Pully cemetery[6] |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ, գրող և ռեժիսոր |
Լեզու | ֆրանսերեն |
Ազգություն | Բասկեր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Շապտալ |
Անդամակցություն | Association des amis de Robert Brasillach? |
Պարգևներ | |
Ամուսին | Մոնել Վալենտին[8] և Nicole Anouilh? |
Համատեղ ապրող | Մոնել Վալենտին և Nicole Anouilh? |
Զավակներ | Colombe Anouilh?, Caroline Anouilh? և Catherine Anouilh? |
Jean Anouilh Վիքիպահեստում |
Ժան Անույ (ֆր.՝ Jean Anouilh, հունիսի 23, 1910[1][2][3][…], Բորդո[4][5] - հոկտեմբերի 3, 1987[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա[5]), ֆրանսիացի թատերագիր, սցենարիստ, 20-րդ դարի ֆրանսիական գրականության ականավոր գործիչ[9], որի գրական կարիերան ձգվել է հինգ տասնամյակ։ Չնայած նրա պիեսների ժանրերը բազմազան են (տեղավորվում են ողբերգությունից մինչև աբսուրդային ֆարսի միջակայքում), սակայն նրա ամենաճանաչված երկը Սոփոկլեսի «Անտիգոնե» ողբերգության վերամշակումն է, որը գրվել ու Փարիզում բեմադրվել է 1943 թվականին և ընկալվել է որպես բռնությանը չենթարկվելու, մարշալ Պետենի գլխավորած կոլաբորացիոնիստական կառավարությանն ընդդիմանալու կոչ։
Անույը հետպատերազմական ժամանակների ֆրանսիացի ամենաբեղմնավոր գրողներից մեկն է։ Նրա երկերի մեծ մասում արծարծվում է բարոյական կոմպրոմիսների աշխարհում սեփական դիրքորոշումը պահպանելու և առաջ տանելու գաղափարը։ Անույի պիեսները նվազ փորձարարական են, քան իր ժամանակակից թատերագիրներից շատերինը, ունեն հստակ դիպաշար (սյուժե), փայլուն երկխոսություններ[10]։ Նրա թատերգություններից «Արտույտը» թարգմանվել է հայերեն։
Ժան Անույը հեղինակել է նաև կինոսցենարներ, որոնց հիման վրա նկարահանված ֆիլմերից հիշարժան են հատկապես «Մսյե Վինսենտը» (1947), «Մանուկ Մոլիերը» (1959), «Թանկագին Կարոլինան», «Գիշերվա ասպետը» (1964)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1961 — «Թոնի» մրցանակ լավագույն թատերգության համար
- 1970 — Չինո դել Դուկայի մրցանակ
- 1971 — «Prix du Brigadier» մրցանակ
- 1980 — Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ (Գրան պրի)
Երկերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- L'Hermine (1932)
- Mandarine (1933)
- Y avait un prisonnier (1935)
- Le voyageur sans bagage (1937)
- La sauvage (1938)
- Le Bal des Voleurs (1938)
- Léocadia (1940)
- Eurydice (1941)
- Le rendez-vous de Senlis (1941)
- Antigone (1942)
- Roméo et Jeannette (1946)
- Medee (1946)
- L'Invitation au Château (1947)
- Ardèle ou la Marguerite (1948)
- La répétition ou l'amour puni (1950)
- Colombe (1951)
- La valse des toréadors (1952)
- L'Alouette (1952)
- Ornifle ou le courant d'air (1955)
- Pauvre Bitos ou le dîner de têtes (1956)
- L'hurluberlu ou le réactionnaire amoureux (1959)
- La petite Molière (1959)
- Becket ou l'honneur de Dieu (1959)
- La Grotte (1961)
- Fables (1962)
- Le boulanger, la boulangère et le petit mitron (1968)
- Cher Antoine; ou l'amour raté (1969)
- Les poissons rouges; ou Mon père, ce héros (1970)
- Tu étais si gentil quand tu étais petit (1972)
- Monsieur Barnett (1974)
- L'Arrestation (1975)
- Chers zoizeaux (1976)
- Vive Henri IV (1978)
- La Culotte (1978)
- La Foire d'empoigne (1979)
- Le Nombril (1981)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Ануй Жан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.pullypatrimoine.ch/cimetiere-de-pully
- ↑ http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Ануй / А. П. Скуратовская // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 93—94. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
- ↑ Norwich, John Julius (1990). Oxford Illustrated Encyclopedia Of The Arts. USA: Oxford University Press. էջեր 18. ISBN 978-0198691372.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jean Anouilh Internet Movie Database կայքում
- Jean Anouilh manuscripts General Collection, Beinecke Rare Book and Manuscript Library, Yale University.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Անույ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 461)։ |
- Հունիսի 23 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Բորդո քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 3 մահեր
- 1987 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դրամատուրգներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ