Թյուդորների վարդ
Թյուդորների վարդ (անգլիական վարդ, Միության վարդ; անգլ.՝ Tudor rose, English rose, Union rose)՝ Անգլիայի և Հեմփշիրի ավանդական հերալդիկ զինանշանը (ի սկզբանե՝ Անգլիայի թագավոր Հենրի VII-ի զինանշանի վրա էր՝ որպես Լանքասթերների և Յորքերի թշնամական թագավորական դինաստիաների միավորման խորհրդանիշ)։ Պատկերված է կրկնակի վարդի տեսքով[1], «բնական» (անգլ.՝ proper) գույներով՝ կարմիրի վրա սպիակ ծաղիկ, ինչպես նաև բաժանված չորսական կարմիր և սպիտակ հատվածների («քառորդների») կամ երկու մասի կարմիր և սպիտակ ծաղիկների՝ մեջտեղում ուղղահայաց շերտով[2]։ Խորհրդանշանի անվանումը և ծագումը կապված են անգլիական Թյուդորների թագավորական տոհմի առաջացման հանգամանքների հետ։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Թյուդորի գահակալությունը, ով խլեց անգլիական թագը Ռիչարդ III-ից Բոսվորտի ճակատամարտում (1485), վերջ դրեց Լանքասթերի թագավորական դինաստիայի (որի զինանշանը կարմիր վարդն էր) և Յորքի թագավորական դինաստիայի (որի զինանշանը Սպիտակ վարդն էր) միջև երեսնամյա պատերազմին։ Հենրիի հայրը՝ Էդմունդ Թյուդորը, կրում էր Ռիչմոնդի կոմսի տիտղոսը, մայրը՝ լեդի Մարգարեթ Բոֆորթը, սերում էր Լանքասթերների տնից։ Ձգտելով միավորել անգլիական բոլոր թագավորական տոհմերը՝ Հենրի Թյուդորն ամուսնացավ Յորքի ժառանգորդուհու՝ Էդուարդ IV-ի դստեր՝ Էլիզաբեթի հետ։ Ամուսնությունից հետո Հենրին ընդունեց նոր զինանշանը, որը միացրեց Լանքասթերների կարմիր վարդը և Յորքերի սպիտակ վարդը։
Իր օրոք Հենրի VIII-ը հրամայեց նորից ներկել Վինչեստերի ամրոցում պահվող հին կլոր սեղանը, որը համարվում էր Արթուր թագավորի իսկական կլոր սեղանը [3]։ Նորացված սեղանի կենտրոնում պատկերված էր Թյուդորների վարդը։
Պատմական օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի են Թյուդորների վարդի «ցողունով և պսակով» պատկերները (անգլ.՝ slipped and crowned)՝ մի քանի տերևներով կտրված ցողունի վրա ծաղկի տեսքով, պսակով պսակված (Նիկոլաս Հիլիարդի հեղինակած Էլիզաբեթ I-ի դիմանկարով), ինչպես նաև «կես ձևով» (անգլ.՝ dimidiated)` կապակցված մյուս զինանշանի կեսի հետ։ Վեստմինստերի Մրցաշարային աղյուսակը (անգլ.՝ The Westminster Tournament Roll) պարունակում է Հենրի VIII-ի և նրա առաջին կնոջ՝ Եկատերինա Արագոնացու զինանշանը. ցողունով Թյուդորի վարդի կիսատ պատկերը՝ զուգորդված Եկատերինայի անձնական զինանշանի՝ նռան հետ[4] (նույն կազմածո զինանշանը ժառանգել է նրանց դուստրը՝ Մարիա Թյուդորը[5])։ Հակոբ I Անգլիացին և VI Շոտլանդացին որպես անձնական խորհրդանիշ օգտագործել է Թյուդորի կես վարդը, որը միացված է տատասկափուշին և պսակված թագավորական թագով[6]։
-
Հենրի VIII-ի և Եկատերինա Արագոնացու թագադրումը, որը կնքվում է նրանց հերալդիկ խորհրդանիշներով՝ Թյուդորների վարդով և նռան պտուղով՝ իսպանացիների կողմից նվաճված Գրանադայի խորհրդանիշով: 16-րդ դարի փորագրություն։
-
Թուդորների վարդ. Թոմաս Մորի դիմանկարի հատված՝ Հանս Հոլբայն կրտսերի կողմից: 1527 թվական
-
Թյուդորների երկու վարդերը 1859 թվականի «գոթական» ֆլորինի դարձերեսին (mdccclix): Մեծ Բրիտանիա, Վիկտորիա թագուհի: 925 հարգի արծաթ։
Ժամանակակից օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ Թյուդորների վարդը Անգլիայի ավանդական ազգային խորհրդանիշն է (ինչպես տատասկափուշը՝ Շոտլանդիայի համար, երեքնուկը՝ Իռլանդիայի և պրասը՝ Ուելսի)։ Վարդը Թաուերի պահապան-յոմենների և անգլիական թագավորական լեյբ-գվարդիականների տարբերակիչ նշանն է, Մեծ Բրիտանիայի հետախուզական զորքերի զինծառայողների գլխարկների վրայի նշանը, Անգլիական զբոսաշրջության վարչության[en] լոգոտիպի դետալը[7] և բրիտանական Գերագույն դատարանի խորհրդանշանը (վերջին երկու դեպքերում՝ ոճավորված «պարզեցված» տարբերակը)։ Այն նաև պատկերված է 1982-2008 թվականներին օգտագործված անգլիական քսանպենսանոց մետաղադրամի վրա, Մեծ Բրիտանիայի թագավորական զինանշանի և Կանադայի պետական զինանշանի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fox-Davies, 1904, էջ 187
- ↑ Wise, 1980, էջ 22
- ↑ Starkey, 2008, էջ 41
- ↑ Fox-Davies, 1904, էջ 336
- ↑ Boutell, 1914
- ↑ Fox-Davies, 1907, էջ 117
- ↑ Կաղապար:Lng «EnjoyEngland: The official website for breaks and days out in England». Visit England. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бэкон, Фрэнсис. История правления короля Генриха VII = History of the Reign of King Henry VII : [пер. с
անգլ.]. — М. : Наука, 1990. — (Памятники исторической мысли). — ISBN 5-02-008973-7.
- Гриффитс, Ральф А. Становление династии Тюдоров / Ральф А. Гриффитс, Роджер Томас ; пер. с англ. Н. А. Константиновой. — Ростов-на-Дону : Феникс, 1997. — 320 с. — (Исторические силуэты). — ISBN 5-222-00062-1.
- Похлёбкин В. В. [www.gumer.info/bibliotek_Buks/Culture/pohl/16.php 180. Роза] // Словарь международной символики и эмблематики. — М. : Международные отношения, 2001. — ISBN 5-7133-0869-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кривушин, Иван. «Тюдоры». Кругосвет. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուդորների վարդ» հոդվածին։ |
|