Կանադայի զինանշան
![]() | |
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Կանադա |
Հաստատված | 1921 նոյեմբեր 21 |
Կանադայի թագավորական զինանշան (անգլ.՝ Royal Coat of Arms of Canada, ֆր.՝ Armoiries du Canada), Կանադայի պետական խորհրդանիշերից մեկը։ Զինանշանի ստեղծման աշխատանքները սկսվել են 1915 թվականին և հաստատվել՝ 1921 թվականի նոյեմբերի 21-ին Գեորգ V-ի կողմից։ 1957 թվականին որոշ չափով այն փոփոխվել է։ Հաջորդ փոփոխությունը տեղի է ունեցել 1994 թվականին, որից հետո զինանշանը ստացել է ներկայիս տեսքը։
Զինանշանի վերին մասում գտնվում է Թյուդորների արքայական թագը[1]։ Ձախ կողմում զետեղված է Մեծ Բրիտանիայի դրոշը՝ «Յունիոն Ջեկը», իսկ աջից՝ ֆրանսիական ռոյալիզմի խորհրդանիշ հանդիսացող Բուրբոնների հարստության զինանշանը՝ «Ֆլեր դը լիսը»։
Զինանշանի էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]
1957 թվականին փոխվում և փոքրացվում է սպիտակ և կարմիր ծաղիկների ձևը, իսկ դրոշները բարձացվում են վերև, փոխվում է նաև ներքևում գտնվող տերևների գույնը՝ կանաչից կարմիր։
1994 թվականի փոփոխությունում կարմիր և սպիտակ տերևները ավելի նմանեցվում են Կանադայի դրոշի թխկու տերևին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կանադայի թագավորական զինանշան՝ համառոտ պատմությունը» (անգլերեն)։ Կանադայի թագավորական հերոսների միություն։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-30-ին։ Վերցված է 2009-07-26