Կանադայի օրհներգ
| Կանադայի օրհներգ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | օրհներգ |
| Բառերի հեղինակ | Adolphe-Basile Routhier և Robert Stanley Weir |
| Երգահան | Calixa Lavallée |
| Երկիր |
|
| O Canada Վիքիպահեստում | |
«Օ Կանադա» (անգլ.՝ O Canada կամ ֆր.՝ «Ô Canada»),Կանադայի հիմնը: Քանի որ երկիրը ունի երկու պետական լեզու (անգլերեն և ֆրանսերեն), գոյություն ունի կանադական հիմնի երկու պաշտանական տարբերակ:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադական հիմնը առաջին անգամ կատարել է Ժոզեֆ Վեզինի գլխավորած նվագախումբը, 1880 թվականի հունիսի 24-ին, Քվեբեկում: Այդ ժամանակ այն ֆրանսերեն երգ էր, որը կոչվում էր «Ազգի երգ» (ֆր.՝ Chant National): Երգի օրիգինալ տարբերակը գրել են քվեբեկի 2 բնակիիչներ՝ Կ. Լավալլեն (երաժշտություն) և Ա-Բ. Ռուտ (բառեր): 1908 թվականին մոնրեալցի ուսուցիչ և իրավաբան Ռ. Ուիրը գրեց երգի անգլերեն օրիգինալ տեքստը, որը ֆրանսերեն տարբերակի թարգմանությունը չէր:
Այդ ժամանակից ի վեր անգլերեն տարբերակի տեքստը բազմիցս փոփոխության է ենթարկվել, այն դեպքում, երբ ֆրանսիական տարբերակը շարունակում են կատարել առանց փոփոխման:
Պաշտոնական մթնոլորտում երգը առաջին անգամ կատարել են 1927 թվականի հուլիսի 1-ին, կանադական միացյալ նահանգների 60-ամյա հոբելյանի առթիվ: Փաստացի երգը երկրի հիմնն է դարձել 1939 թվականին, սակայն պաշտոնապես հիմնի կարգավիճակ է ստացել 1980 թվականի հուլիսի 1-ին, Կանադայի ազգային տոնի ժամանակ: Մինչև այդ պաշտոնական հիմն էր համարվում բրիտանական հիմնը՝ «God Save the Queen»:
Որոշները նշում են, որ հիմնի սկզբնական թեման հնչողությամբ հիշեցնում էր 1791 թվականին Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի «Քրմերի երթը»: 2018 թվականի հունվարի 31-ին հիմնի տեքստը փոխվել է:
Պաշտոնական անգլերեն տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Պաշտոնական ֆրանսերեն տեքստը, պաշտոնական անգլերեն թարգմանությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Արտաքին հղումենր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Anthems of Canada(անգլ.)
- Национальный гимн Канады: два несхожих текста, два различных географических восприятия страны
- Национальный гимн Канады
- Неофициальный русский текст
| ||||||