Թիփի Հեդրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիփի Հեդրեն
անգլ.՝ Tippi Hedren
Ծնվել էհունվարի 19, 1930(1930-01-19)[1][2][3][…] (94 տարեկան)
ԾննդավայրՆյու Ալմ, Մինեսոտա, ԱՄՆ[4]
ԿրթությունHuntington Park High School? և West High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Նոել Մարշալ և Փիթեր Գրիֆիթ
Երեխա(ներ)Մելանի Գրիֆիթ
Պարգևներ և մրցանակներ

Նատալի Քեյ «Թիպի» Հեդրեն (անգլ.՝ Nathalie Kay «Tippi» Hedren, հունվարի 19, 1930(1930-01-19)[1][2][3][…], Նյու Ալմ, Մինեսոտա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի և կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալի Քեյ Հեդրենը ծնվել է 1930 թվականի հունվարի 19-ին Մինեսոտա նահանգի Նյու-Ալմ քաղաքում՝ Դորոտեա Հենրիետայի և Բերնարդ Կարլ Հեդրենի ընտանիքում[5]։ Հայրական պապը Շվեդիայից գաղթել է ԱՄՆ, իսկ մոր նախնիները եղել են գաղթականներ Գերմանիայից և Նորվեգիայից[5]։ «Թիփի» մականունը նա ստացել է դեռ մանկուց՝ հոր կողմից, որը Նատալի անունը համարել է երեխայի համար «շատ մեծահասակ»։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ դեռահաս տարիքում Թիփի Հեդրենը մասնակցել է հագուստի խանութներում նորաձևության ցուցադրություններին։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա, երբ Հեդրենը դեռ սովորում էր միջնակարգ դպրոցում, իսկ 18 տարեկանում նա գնացել է Նյու Յորք, որտեղ էլ սկսվել է մոդելի նրա կարիերան։ 1950 թվականին նա ոչ մեծ դերով առաջնաելույթ է ունեցել կինոյում՝ «Փոքր աղջիկ» երաժշտական կատակերգությունում։ Հաջորդող տարիներին դադարել է ֆիլմերում նկարահանվել և 1950-1960 թվականներին մոդելային բիզնեսում հաջող կարիերա է ստեղծել։

1963 թվականին հեռուստաշոուներից մեկի ժամանակ նրան նկատել է Ալֆրեդ Հիչքոքը և հրավիրել է իր «Թռչուններ» ֆիլմում Մելանի Դենիելս դերը խաղալու, որը դերասանուհուն բերել է Ոսկե գլոբուս մրցանակ «Տարվա լավագույն սկսնակ դերասանուհի»[6] անվանակարգում, իսկ նրա կերպարը՝ Մելանի Դենիելսը, ընդգրկվել Premiere ամսագրի «Բոլոր ժամանակների 100 մեծագույն կերպարներ» ցանկում։ Հետագայում Հեդրենը նկարահանվել է Հիչքոքի ևս մեկ ֆիլմում՝ «Մարնի» (1964) հոգեբանական թրիլլերում, որտեղ նրա խաղընկերն էր Շոն Քոներին։

Հիչքոքը Թիփի Հեդրենի թեկնածությունն էր դիտարկում նաև իր այլ ֆիլմերում, բայց դերասանուհին հրաժարվել է նրա հետ հետագա համագործակցությունից։ Դա հանգեցրել է այն բանին, որ հաջորդող տարիներին դերասանուհին գրեթե դադարել է նկարահանվել։ Հիչքոքը բարկացած էր նրա վրա, իսկ նրա դիրքը կինոմատոգրաֆիայում այդ տարիներին բավականին բարձր էր, և նրա կարծիքը հաշվի էին առնում շատ ռեժիսորներ։ 1960-ական թվականներին նրա մասնակցությամբ սակավաթիվ հայտնի ֆիլմերից է դարձել Չարլի Չապլինի «Կոմսուհին Հոնկոնգից» պատկերը, որտեղ նա կատարել է Մարտայի դերը։

1970-ական թվականներին Հեդրենը գրեթե չի նկարահանվել, իսկ 1980-ական թվականներին հաճախ հայտնվել է հեռուստատեսությունում, որտեղ դերեր է ունեցել «Հոթել», «Մութ կողմի հեքիաթներ», «Նա գրել է սպանություն», «Հանդուգներ և գեղեցիկներ», «4400» և այլ սերիալներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Թիփ Հեդրենը ամուսնացել է դերասան և պրոդյուսեր Պիտեր Գրիֆիտի հետ։ 1957 թվականին նա լույս աշխարհ է բերել աղջկան՝ Մելանի Գրիֆիտին, որը, ինչպես մայրը, դարձել է դերասանուհի։ 1961 թվականին նրա ամուսնությունը Գրիֆիտի հետ ավարտվել է ամուսնալուծությամբ։ 1964 թվականին դերասանուհին ամուսնացել է իր գործակալ Նոել Մարշալի հետ, որը դարձել է նրա մասնակցությամբ երեք ֆիլմերի պրոդյուսեր, սակայն 1982 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Նրա երրորդ ամուսինը եղել է գործարար Լուիս Բարենեչին, որի հետ ապրել է 1985-1995 թվականների ընթացքում։ 2002 թվականին Թիփ Հեդրենը ամուսնացել է անասնաբույժ Մարտին Դինեսի հետ։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1963 ֆ Թռչուններ The Birds Մելանի Դենիելս
1964 ֆ Մարնի Marnie Մարնի Էդգար
1967 ֆ Կոմսուհին Հոնկոնգից A Countess From Hong Kong Մարտա
1988 ս Հոթել Hotel Բարբարա Լայման
1990-1991 ս Հանդուգներ և գեղեցիկներ The Bold and the Beautiful Հելեն Մաքլեյն
1992 հֆ Մարդասպանի աչքերով Through the Eyes of a Killer Միսիս Բելանո
1998 ս Չիկագոյի հույսը Chicago Hope Ալֆրեդա Փարքինգ
2006 ս 4400 The 4400 Լիլի Մուր Թայլեր

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 — Ոսկե գլոբուս մրցանակ՝ լավագույն սկսնակ դերասանուհի անվանակարգում («Թռչուններ»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #132179016 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Tippi Hedren Biography
  6. op cit, page A1 and A6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիփի Հեդրեն» հոդվածին։