Էստոնիայի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնիայի ազգային գրադարան
Երկիր Էստոնիա
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1918
ՀասցեHarju maakond, Tallinn, Kesklinna linnaosa, Endla tn 3 // Tõnismägi 2
Հասանելիություն և օգտագործում
Այլ տվյալներ
Անձնակազմ282 մարդ (2017)[1]
Կայքnlib.ee

Էստոնիայի ազգային գրադարան (էստ․՝ Eesti Rahvusraamatukogu), Էստոնիայի ամենամեծ գիտական գրադարանը։ Գտնվում է Տալլինի կենտրոնում։ Հիմնադրվել է 1918 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի դեկտեմբերի 21-ին Էստոնիայի ժամանակավոր կառավարությունը որոշում է ստեղծել հանրապետական գրադարան։ Նախապես գրադարանն ուներ ընդամենը 2000 հատոր գիրք, որոնցից կարող էին օգտվել միայն Էստոնիայի խորհրդարանի պատգամավորները։ 1919 թվականից Էստոնիայում հրատարակվող յուրաքանչյուր գրքից մեկ օրինակ պիտի հանձնվեր գրադարանին։ 1935 թվականից Էստոնիայի ազգային գրադարանն սկսեց հավաքել էստոնական հին ձեռագրերի օրինակներ։ 1930-ական թթ. ընթացքում գրքերի քանակը հասավ 50000-ի։ Այդ ժամանակ այն հասանելի դարձավ բոլորին։

Խորհրդային իշխանության տարիներին գրադարանը վերանվանվեց Էստոնական ԽՍՀ հանրապետական գրադարան (էստ․՝ Eesti NSV Riiklik Raamatukogu)։ Գրադարանը համալրվում էր Խորհրդային Միության տարբեր ծայրերում հրատարակվող գրքերով, միաժամանակ միջխորհրդային գրքերի մի մասը հանվեց գրաքննության պատճառով։

1953 թվականին գրադարանը կոչվեց Ֆրիդրիխ Կրեյցվալդի անունով։ 1988 թ. գրադարանն ստացավ ներկայիս անվանումը։

Գրադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1985-1993 թվականներին էստոնացի ճարտարապետ Ռայնե Կառպի նախագծով։ Գրադարանի ընթերցասրահը նախատեսված է 600 ընթերցողի համար։

2007 թվականի տվյալներով՝ գրադարանն ունի 3.4 միլիոն նմուշ[2], որոնցից 2 միլիոնը գրքեր են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20190530183400/https://www.nlib.ee/raamatukogu-arvudes
  2. «Պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի ազգային գրադարան» հոդվածին։