Էռեբրու
Բնակավայր | ||
---|---|---|
Էռեբրու | ||
շվեդ.՝ Örebro | ||
Երկիր | Շվեդիա | |
Համայնք | Էրեբրու համայնք[1] | |
Հիմնադրված է | 1200 թ. | |
Մակերես | 5502±0,5 հեկտար | |
ԲԾՄ | 34±1 մետր | |
Բնակչություն | ▲126 009 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 019 | |
Փոստային դասիչ | 701 XX–703 XX | |
Պաշտոնական կայք | orebro.se | |
| ||
Էռեբրու (շվեդ.՝ Örebro [œrəˈbruː]․ |əːr|ə|ˈ|b|r|uː UR-ə-BROO[3],․ Swedish: [œrɛˈbruː] ( )), քաղաք Շվեդիայում՝ պատմական Ներկե մարզում։ Նույնանուն լենի/շրջանի և համայնքի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ներկե դաշտավայրում՝ Ելմարեն լճի արևմտյան ծայրակետի մերձակայքում, Սվարտեն գետի ափին։ Զբաղեցնում է 1․380,11 քառակուսի կիլոմետր տարածք[4]։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի տվյալներով եղել է 126 604[5][6]․ այդ ցուցանիշով Շվեդիայի բնակավայրերի ցանկում զբաղեցնում է վեցերորդ տեղը։ Հիմնադրվել է 1200 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 1404 թվականին։
Երկրի տրանսպորտային և առևտրային խոշոր կենտրոններից է․ ունի օդանավակայան, երկաթուղային կայարան, մի շարք խոշոր հանրախանութներ։ Այստեղ է գտնվում Միջին Շվեդիայի ամենամեծ համալսարանը՝ առընթեր գործող ընդարձակ հիվանդանոցով։ Քաղաքը ճանաչված է նաև միջնադարյան ամրոցով ու Գուստավսվիկ ջրաշխարհով, որ ամենաընդարձակն է Սկանդինավյան երկրներում։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի վրա տարածվել է Սվարտեն գետի կամրջի անվանումը և նշանակում է գլաքարե կամուրջ (Öre- - գլաքար, bro - կամուրջ)[7]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման տարին տարվա վրա տարբերվում է․ օրինակ՝ 2010 թվականի դեկտեմբերը բավականին ցուրտ էր, օդի օրական միջին ջերմաստիճանը՝ -9 C, մինչդեռ 2006 թվականի դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը եղել է 4.3 C[8][9]։ Ըստ կատարված գրանցումների՝ ամենատաք ամիսը եղել է 2018 թվականի հուլիսը՝ 21.8 C միջին ջերմաստիճանով, ամենացուրտը՝ 1987 թվականի հունվարը՝ -12.8 C միջին ջերմաստիճանով[10][11]։ Ընդ որում՝ ձմռան ամիսները հաճախ անցնում են առանց ձնածածկույթի, ինչը բացառիկ է 59-րդ զուգահեռականից հյուսիս ընկած տարածքի համար։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1975 թվականի օգոստոսի 7-ին՝ 36 C[12], որը չափազանց բարձր է հյուսիսային լայնության համար։ 21-րդ դարում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2018 թվականի օգոստոսի 8-ին՝ 33.9 C[13]։ Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1966 թվականի փետրվարին՝ -30 C[14]։ Ըստ Շվեդիայի օդերևութաբանական և ջրագրական ինստիտուտի վիճակագրական տվյալների՝ 2010-ական թվականներին գրանցվել են մի քանի ամիսների՝ մարտի, մայիսի, հուլիսի, հոկտեմբերի ռեկորդային բարձր և դեկտեմբերի ռեկորդային ցածր ջերմաստիճաններ[15]։ Խոնավությունը բարձր է տարվա մեծ մասի ընթացքում, համեմատաբար ցածր՝ ամռան ամիսներին։ Չնայած դրան՝ ամառն ամենատեղումնառատն է[16], որը հետևանք է մայրցամաքային տաք ու սառը հոսանքների բախումների։ 2010 թվականին ձմեռային արևադարձի ընթացքում արձանագրվել է 13.1 C միջին ջերմաստիճան, որը չափազանց բարձր է ներցամաքային տարածքների համար արևի ցածր դիրքի շրջանում[17]։
Էռեբրուի օդանավակայան (2002–2021 averages; precipitation in the ward of Almby; extremes since 1901)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 10.2 (50.4) |
15.4 (59.7) |
18.8 (65.8) |
26.9 (80.4) |
29.0 (84.2) |
34.0 (93.2) |
35.9 (96.6) |
36.0 (96.8) |
26.8 (80.2) |
20.2 (68.4) |
18.1 (64.6) |
13.1 (55.6) |
36.0 (96.8) |
Միջին բարձր °C (°F) | 0.7 (33.3) |
1.4 (34.5) |
5.8 (42.4) |
12.2 (54) |
17.4 (63.3) |
21.4 (70.5) |
23.5 (74.3) |
22.0 (71.6) |
17.4 (63.3) |
10.7 (51.3) |
5.6 (42.1) |
2.5 (36.5) |
11.72 (53.09) |
Միջին օրական °C (°F) | −2.2 (28) |
−1.8 (28.8) |
1.6 (34.9) |
6.6 (43.9) |
11.6 (52.9) |
15.7 (60.3) |
17.9 (64.2) |
16.6 (61.9) |
12.6 (54.7) |
7.0 (44.6) |
2.9 (37.2) |
−0.2 (31.6) |
7.36 (45.25) |
Միջին ցածր °C (°F) | −5.0 (23) |
−4.9 (23.2) |
−2.7 (27.1) |
1.0 (33.8) |
5.7 (42.3) |
9.9 (49.8) |
12.3 (54.1) |
11.2 (52.2) |
7.7 (45.9) |
3.3 (37.9) |
0.2 (32.4) |
−2.9 (26.8) |
2.98 (37.37) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −29.6 (−21.3) |
−30.0 (−22) |
−28.0 (−18.4) |
−14.5 (5.9) |
−5.6 (21.9) |
−1.2 (29.8) |
2.5 (36.5) |
0.0 (32) |
−5.7 (21.7) |
−12.8 (9) |
−19.5 (−3.1) |
−26.6 (−15.9) |
−30 (−22) |
Տեղումներ մմ (դյույմ) | 50.8 (2) |
36.8 (1.449) |
33.6 (1.323) |
33.0 (1.299) |
66.0 (2.598) |
60.2 (2.37) |
79.5 (3.13) |
82.1 (3.232) |
56.1 (2.209) |
67.7 (2.665) |
59.2 (2.331) |
52.9 (2.083) |
677.9 (26.689) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 11.1 | 8.6 | 7.7 | 7.0 | 10.2 | 10.4 | 11.6 | 11.7 | 9.1 | 10.7 | 12.7 | 11.8 | 122.6 |
Աղբյուր #1: SMHI Open Data[18] | |||||||||||||
Աղբյուր #2: SMHI average data 2002–2021[19] |
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Բնակչությունը | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1970 | 275 490
| ||||||||
1975 | 273 923
| ||||||||
1980 | 274 356
| ||||||||
1985 | 270 211
| ||||||||
1990 | 272 513
| ||||||||
1995 | 276 417
| ||||||||
2000 | 273 615
| ||||||||
2005 | 274 121
| ||||||||
2010 | 280 230
| ||||||||
2015 | 291 012
| ||||||||
2020 | 305 643
| ||||||||
Աղբյուրը՝ SCB - Folkmängd efter region och år. |
Տարին | Բնակչությունը | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1970 | 117 696
| ||||||||
1975 | 117 837
| ||||||||
1980 | 116 969
| ||||||||
1985 | 118 043
| ||||||||
1990 | 120 944
| ||||||||
1995 | 119 635
| ||||||||
2000 | 124 207
| ||||||||
2005 | 127 733
| ||||||||
2010 | 135 460
| ||||||||
2015 | 144 200
| ||||||||
2020 | 156 381
| ||||||||
Աղբյուրը՝ SCB - Folkmängd efter region och år. |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էռեբրուի հին քաղաքամասում՝ Wadköping-ում, որ ձգվում է Սվարտեն (Սև հոսք) գետի ափերի երկայնքով, պահպանվել են 18-րդ և 19-րդ դարերի փայտաշեն կառույցներ, որոնցից մի քանիսում գործում են թանգարաններ, պատկերասրահներ։
-
Ապստամբության առաջնորդ Էնգելբրեկտի արձանը քաղաքապետարանի առջև
-
Lindhska գրախանութը քաղաքի կենտրոնական մասում
-
Քաղաքի գլխավոր փողոցներից մեկի՝ Centralpalatset-ի անկյունը
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գործում է Շվեդական կամերային նվագախումբը։
- Էռեբրուում են ծնունդ առել փանք ու ռոք մի շարք երաժշտախմբեր՝ Millencolin-ը, Smash Into Pieces-ը, Truckfighters-ը, Blues Pills-ը, Witchcraft-ը, Troubled Horse-ը․․․ ԱԲԲԱ համբավավոր երաժշտախմբի հարվածային գործիքնր նվագող Օլա Բրունկերտը, Graveyard-ի հիմնական երգիչ Յոակիմ Նիլսոնը ծնունդով էռեբրուցի են։
- Լայն ժողավրդականություն վայելող և ազդեցիկ Nasum երաժշտախումբը նույնպես կազմավորվել է Էռեբրուում։
- Քաղաքում գործում են տեղական հեռուստատեսային և ռադիոկայաններ։
Էռեբրուում Բաց արվեստ խորագրով 2008, 2009, 2011 և 2013 թվականներին կազմակերպվել են գեղարվեստական ցուցահանդեսներ։ 2013 թվականին ցուցադրվել են շվեդ և արտասահմանյան 90 արվեստագետների աշխատանքներ[20]։ 2015 թվականի ամռանը կայացել է Բաց արվեստի հինգերորդ ցուցահանդեսը[21]։
Էռեբրուի համալսարանը Շվեդիայի ամենաերիտասարդ բարձրագույն ուսումնական հաստատություններից է, բացվել է 1999 թվականին, högskola-ի՝ համալսարանական քոլեջի հիմքի վրա։ Ներկայումս ունի շուրջ 16․000 ուսանող, 1․100 աշխատող։ Իր վարկանիշով տեղ է զբաղեցնում աշխարհի լավագույն բուհերի ցանկում՝ 351–400 միջակայքում[22], իսկ աշխարհի լավագույն երիտասարդ բուհերի հարյուրյակում 2018 թվականին գրավել է 62-րդ տեղը[23]։
Գուստավսվիկ ջրաշխարհը, որ ամենաընդարձակն է հյուսիսային երկրներում, ընկած է քաղաքի կենտրոնից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա, տարեկան ունենում է 700․000-ից ավելի այցելու, զբոսաշրջային և ժամանցային ամենասիրված վայրերից է Շվեդիայում․ ժողովրդականության տեսակետից զիջում է միայն Լիզեբերգին, Գրյոնա Լունդին և Սկանսենին։ Ամռանը բազմաթիվ այցելուներ է ունենում նաև Կառլսլունդ դաստակերտը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Համալսարանի մասնաշենքերից մեկը
-
Ռուդբեկի անվան դպրոցի գլխավոր մասնաշենքը
-
Կառլսլունդի դաստակերտը
-
Միջնադարյան ամրոցը
-
Olaus Petri եկեղեցին
-
Տեղական Nerikes Allehanda լրագրի խմբագրության նախկին գրասենյակը
-
Svampen ջրաբաշխիչ աշտարակի տեսքը Կիլսբերգեն լեռնաշղթայի խորապատկերին
-
Allehandaborgen-ը՝ դիտված Սվարտեն գետի ափից
-
Formula 1-ի ավտոմրցարշավորդ Ռոնի Պետերսոնի հուշարձանը
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ենս Բերգենստեն (ծնվ. 1979) — ծրագրավորող, Մայնկրաֆտի և այլ խաղերի ստեղծող
- Յալմար Բերգման (1883—1931) — արձակագիր և թատերագիր
- Ստիգ Բլոմկվիստ (ծնվ. 1946) — ավտոմրցարշավորդ, 1984 թ․ աշխարհի չեմպիոն
- Ենս Բյուգմարկ (ծնվ. 1985) — լեռնադահուկորդ, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն
- Տորստեն Կումֆելդտ (1886—1966) — ջրագնդորդ և լողորդ, օլիմպիական խաղերի մրցանակակիր
- Բերտիլ Լինդբլադ (1895—1965) — աստղագետ, Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի նախագահ
- Լաուրենտիուս Պետրի (1499—1573) — Ռեֆորմացիայի գործիչ, Շվեդիայում ավետարանական-լյութերական առաջին արքեպիսկոպոսը
- Օլաուս Պետրի (1493—1552) — Ռեֆորմացիայի գործիչ, գրող
- Ռոնի Պետերսոն (1944—1978) — ավտոմրցարշավորդ, որ հանդես է եկել Ֆորմուլա-1 դասում, 1971 և 1978 թվականներին նվաճել աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը
- Յուհան Ռյոյլեր (ծնվ. 1981) — չմշկավազորդ, աշխարհի պատանիների չեմպիոն
- Կարլ Մաննե Գեորգ Սիգբան (1886—1978) — ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Եսպեր Ֆլորեն (ծնվ. 1990) — ֆուտբոլիստ
- Ստեֆան Բերգ (ծնվ․ 1957), կոմպոզիտոր և երգերի հեղինակ, Եվրատեսիլի 1991 թվականի մրցույթում հաղթած երգի հեղինակ
- Ենս Բոգրեն (ծնվ․ 1979), ձայնագրման ֆիրմայի ղեկավար
- Օլա Բրունկերտ (1946–2008), ABBA-ի թմբկահար
- Յոզեֆ Ֆարես (ծնվ․ 1977), լիբանանա-շվեդական կինոռեժիսոր
- Յասմինա Կարա (ծնվ․ 1988), երգչուհի
- Ռոբ Մարչելլո (ծնվ․ 1977), կիթառահար
- Նինա Պերսոն (ծնվ․ 1974), երգչուհի
- Մաթս Ռոնանդեր (ծնվ․ 1954), երգիչ, կիթառահար, կոմպոզիտոր
- Մարի Ստևին (ծնվ․ 1957), Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից երկուսում նրա սիրուհու կերպարի մարմնավորող, Միսս աշխարհ - 1977 մրցույթի հաղթող
- Դան Սվանյո (ծնվ․ 1973), երգիչ և բազմաթիվ գործիքներ նվագող
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էռեբրուի քույր քաղաքներն են[24]՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tätorter 2015 som delas av kommungräns — Statistics Sweden, 2016.
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2021.
- ↑ "Örebro" (US) and «Örebro». Oxford Dictionaries UK English Dictionary. Oxford University Press.(չաշխատող հղում — պատմություն)
- ↑ «Localities 2010, area, population and density in localities 2005 and 2010 and change in area and population». Statistics Sweden. 2012 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Folkmängd och landareal i tätorter, per tätort. Vart femte år 1960 - 2019». Statistikdatabasen.
- ↑ «Population in localities increased ba Centralbyrån» (անգլերեն).
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Wahlberg, Mats, ed. (2003). Svenskt ortnamnslexikon (PDF) (շվեդերեն) (1st ed.). Uppsala: Swedish Institute for Dialectology, Onomastics and Folklore Research. էջեր 388–389. ISBN 91-7229-020-X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «December – air temperature and wind (2010)» (PDF) (շվեդերեն). SMHI. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «December – air temperature and clouds (2006)» (PDF) (շվեդերեն). SMHI. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «July – air temperature and wind (July 2018 – all-time record section)» (PDF) (շվեդերեն). SMHI. Վերցված է 2022 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «January – air temperature and wind (2022 – all-time record section)» (PDF) (շվեդերեն). SMHI. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «August 2014 – Air Temperature and Wind» (PDF). Swedish Meteorological and Hydrological Institute (SMHI). Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «August 2018 – Air Temperature and Wind» (PDF). Swedish Meteorological and Hydrological Institute (SMHI). Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «February 2014 – Air Temperature and Wind» (PDF). Swedish Meteorological and Hydrological Institute (SMHI). Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «December 2010 -Air Temperature and Wind» (PDF). SMHI. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Average Precipitation for Stations (Swedish)». SM15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «13,1 – nytt värmerekord för Örebro» (շվեդերեն). Nerikes Allehanda. 2015 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Meteorological observations». Swedish Meteorological and Hydrological Institute. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Annual and Monthly Statistics». Swedish Meteorological and Hydrological Institute. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «OpenART 2015: Artists». openart.se. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ johan. «OpenART 2015: About». openart.se. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ "Rankings: Örebro University". Times Higher Education. Retrieved 20 July 2018.
- ↑ ”Young University Rankings 2018”. Times Higher Education. Retrieved 20 July 2018.
- ↑ «Vänorter» [Sister cities]. Örebro kommun (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռեբրու» հոդվածին։ |
|