Լապենրանտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Լապենրանտա
ֆին.՝ Lappeenrannan kaupunki
ռուս.՝ Лаппеэнранта
Զինանշան
Lappeenranta.vaakuna.svg

Lappeenranta Stadt und See.jpg
Կոորդինատներ: 61°3′30″ հս․ լ. 28°11′10″ ավ. ե. / 61.05833° հս․. լ. 28.18611° ավ. ե. / 61.05833; 28.18611
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Հիմնադրված է1649 թ.
Մակերես1,72376 կմ²
Պաշտոնական լեզուֆիններեն[1]
Բնակչություն72 875 մարդ (դեկտեմբերի 31, 2015)[2][3]
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Փոստային ինդեքսներ53810
Պաշտոնական կայքlappeenranta.fi
##Լապենրանտա (Ֆինլանդիա)
Red pog.png

Լապենրանտա[4][5][6][7] [8]) (ֆին.՝ Lappeenranta) կամ Վիլմանստրանդ (շվեդ.՝ Villmanstrand), քաղաք և մունիցիպալիտետ Ֆինլանդիայում, Արևելյան Ֆինլանդիա նահանգում, Հարավային Կարելիա մարզի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնը: Գտնվում է Կարելիա պատմական շրջանի արևմտյան մասում, Սայմա լճի հարավային ափին, ռուս-ֆիննական սահմանի մոտ: Քաղաքային մունիցիպալիտետի բնակչությունը կազմում է 72 հազար մարդ: Քաղաքն ըստ բնակչության թվի Ֆինլանդիայում 13-րդ է:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ֆիններեն և շվեդերեն անվանումը, ինչպես և մի շարք այլ Ֆինլանդիայի քաղաքների, տարբեր է։ Ֆիններեն անունը կազմված է երկու բառից՝ «lappeen» (բառի սեռական հոլով՝ lape՝ ծայրամաս) և «ranta» (ափ)։ Շվեդերեն անունը նույնպես կազմված է երկու բառից՝ «vildman» (վայրենի) և «strand» (ափ), ինչը կարելի է թարգմանել որպես «վայրենի ցամաք» կամ «վայրենու ափ»[9]։

Անվանումը պատկերված է քաղաքային զինանշանի վրա, որտեղ պատկերված է վայրենի։ Քաղաքի շվեդերեն անվանումը հիմնականում պատմական է, քանի որ Ֆինլանդիայի հարավ-արևելքում գտնվող շվեդների գրեթե բացակայության պատճառով առօրյայում չի օգտագործվում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ սառցե դարաշրջանի վերջում Լապենրատայի բնակիչների նախնիները բնակություն են հաստատել Մորենու գոտում, որից ձևավորվել է այժմյան Սայմա լճի ափը։ Այն աչքի է ընկնում որսամիս տվող կենդանիներով և ձկներով։ Լապենրանտա շրջանում արդեն երկաթի դարի սկզբում որոշ ժամանակակից գյուղերի տեղում գոյություն ունեին մշտական բնակավայրեր։ Գտնվել է հին կարելական և միջնադարյան գերեզմաններ։ 16-րդ դարում բնակավայրը եղել է սոճու խեժի և կուպրի առևտրի կենտրոններից մեկը։

Քաղաքը հիմնադրվել է 1649 թվականին, երբ Քրիստինա թագուհին գեներալ Պետր Բրախի առաջարկով Վիլմանստրանդին շնորհել է քաղաքային կարգավիճակ և հաստատել քաղաքի զինանշանը։ 17-րդ դարում Վիլմանստրանդը դարձել է Շվեդիայի և Ռուսաստանի միջև ռազմական վեճերի առարկա: Ամրացված քաղաքը պահպանում էր մե՛կ Շվեդիայի Թագավորության, մե՛կ Ռուսաստանի սահմանները: 1743 թվականից Ռուսաստանի կազմում էր, որպես Վիբորգ նահանգի գավառային քաղաք։ 1811 թվականին այս նահանգի հետ միասին փոխանցվել է Ֆինլանդիայի Մեծ իշխանությանը: 19րդ դարում քաղաքում բացվել է առողջարան և Սայմայի ջրանցք, որը սկսել է զարգացնել զբոսաշրջությունը: 1885 թվականին Ռուսական կայսերական ընտանիքը այցելել է Լապենրանտա:

20-րդ դարում պատերազմները երեք անգամ ավերել են փոքր քաղաքի իդիլան․ 1918 թվականի քաղաքացիական պատերազմի, խորհրդա-ֆիննական 1939-1940 թվականների «ձմեռային պատերազմի» և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Հետագա տարիներին Լապտենրանտան դարձել է աշխույժ արդյունաբերական, առևտրային և համալսարանական քաղաք, յուրօրինակ «լոկոմոտիվ» տարածաշրջանի զարգացման համար։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լապենրանտան ունի մոտավորապես նույն կլիման, ինչ Վիբորգը, սակայն քանի որ քաղաքը գտնվում է Ֆինլանդիայի ծոցի հյուսիսում, ապա ցամաքային կլիման մի փոքր ավելի խիստ է։ Ամռանը զով է և անձրևոտ, ձմեռը չափավոր ցուրտ է՝ ձյունոտ և երկարատև։ Գարուն գալիս է միայն ապրիլին, իսկ սեպտեմբերին արդեն սկսվում է աշունը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանված է 48 կենտրոնական և 3 առանձին շրջանների՝ Nuijamaa, Joutseno, Ylämaa[10], ինչպես նաև մի քանի բնակավայրերի։ Քաղաքի ընդհանուր տարածքը կազմում է 1723.5 կմ², որից 290.14 կմ-ը բաժին է ընկնում է ջրային մակերեսին[11]:

Շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական քաղաքների ցանկ
Համար Անվանում
01 Linnoitus (Ամրոց)
02 Keskus (Կենտրոն)
03 Kylpylä
04 Pallo-Tyysterniemi
05 Leiri
06 Taikinamäki
07 Kimpinen
08 Lepola
09 Peltola
10 Alakylä
11 Tykki-Kiviharju
12 Kesämäki
13 Kuusela
14 Reijola
15 Harapainen
16 Mattila
17 Mäntylä
18 Ihalainen
20 Voisalmi
21 Suolahti
22 Kivisalmi
23 Kariniemi
24 Kuusimäki
25 Lentokenttä (Օդանավակայան)
31 Parkkarila
32 Kaukas
33 Lauritsala
34 Tirilä
35 Lapvesi
36 Hakali
37 Mustola
38 Mälkiä
39 Hartikkala
40 Kanavansuu
41 Laihia
53 Pajarila
54 Karhuvuori
55 Hyrymäki
56 Myllymäki
57 Hiessilta
61 Lavola
62 Uus-Lavola
63 Kourula
64 Skinnarila
65 Sammonlahti
67 Selkäharju
68 Rutola
69 Ruoholampi

Գյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վայնիկալա
  • Կանսոլա
  • Կոնտու
  • Լոուկո (Ֆինլանդիայի կազմի մեջ մնացել է մի փոքր մասը)
  • Մոյսիո
  • Ռաուխա
  • Ռուոկոլա
  • Սիմոլա
  • Հանհիարվի
  • Հիվանիեմի

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն
1999 57 583 մարդ [3]
2000 58 041 մարդ [3]
2001 58 401 մարդ [3]
2002 58 707 մարդ [3]
2003 58 897 մարդ [3]
Տարի Բնակչություն
2004 58 982 մարդ [3]
2005 59 073 մարդ [3]
2006 59 118 մարդ [3]
2007 59 286 մարդ [3]
2008 70 313 մարդ [3]
Տարի Բնակչություն
2009 71 814 մարդ [3]
2010 71 982 մարդ [3]
2011 72 133 մարդ [3]
2012 72 424 մարդ [3]
2013 72 658 մարդ [3]
Տարի Բնակչություն
2014 72 615 մարդ [12]
2014 72 794 մարդ [3]
2015 72 875 մարդ [2][3]
2016 72 872 մարդ [3]
2017 72 909 մարդ [3]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  2. 2,0 2,1 Population structure — ISSN 1797-5379; 1797-5387; 1797-5395
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedot(untranslated).
  4. Написание Лаппеэнранта — согласно изданию «Финляндия, общегеографическая карта». М.: ФСГиКР, 1994. © Роскартография. В средствах массовой информации довольно часто используется написание Лаппеенранта.
  5. Топокарты Генштаба, издание 1991 г.
  6. Большой словарь русского языка
  7. БСЭ (2-е издание)
  8. Топокарты Генштаба, издание 1998 г.
  9. My town Lappeenranta
  10. Lappeenrannan kaupunginosat(ֆին.)
  11. Площадь коммун Финляндии по состоянию на 1.1.2011 (ֆին.)(շվեդ.)
  12. http://vrk.fi/default.aspx?docid=8517&site=3&id=0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]