Էլսա Բյորկման-Գոլդշմիդտ
Էլսա Բյորկման-Գոլդշմիդտ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1888[1][2][3] |
Ծննդավայր | Linköping Cathedral Congregation, Շվեդիա[1][2] |
Վախճանվել է | ապրիլի 6, 1982[1][2] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Էնգելբրեքտ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[4][5] |
Մասնագիտություն | գրող և օֆորտանկարիչ |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Անդամակցություն | Իննի ընկերություն[2] և Nya Idun? |
Ամուսին | Waldemar Goldschmidt? |
Elsa Björkman-Goldschmidt Վիքիպահեստում |
Էլսա Անդրեա Էլիսաբետ Բյորկման-Գոլդշմիդտ (շվեդ.՝ Elsa Andrea Elisabeth Björkman-Goldschmidt, ապրիլի 16, 1888[1][2][3], Linköping Cathedral Congregation, Շվեդիա[1][2] - ապրիլի 6, 1982[1][2], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2]), շվեդ գրող, լրագրող և նկարիչ։
Երեխաների իրավունքների պաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլսա Բյորկմանը ծնվել է 1888 թվականին, Լինչոպինգում։ Նրա մանկության ընկերներն են եղել Էլզա Բրենդստրյոմը, Հոնորին Հերմելինը և Հարրիետ Լյովենհելմը։ Էլսան Ստոկհոլմում հաճախել է Աննա Սանդրստրյոմի ուսուցչական դասընթացներին, որից հետո սովորել է Ակսել Տալբերգի փորագրության դպրոցում և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1910-ականների սկզբին նա սովորել է արտերկրում, այդ թվում` Բրյուգգեում, Իտալիայում և Գերմանիայում։ Նա հիմնականում զբաղվում էր փայտափորագրությամբ և վիմագրությամբ` իր գործերը ցուցադրելով ինչպես Շվեդիայում, այնպես էլ արտասահմանում՝ Օսլոյում, Լայպցիգում, Վիեննայում, Փարիզում, Հռոմում, Սան Ֆրանցիսկոյում։ Ներկայումս դրանք ընդգրկված են Շվեդիայի և արտասահմանյան մի շարք թանգարանների հավաքածուներում, այդ թվում Շվեդիայի ազգային թանգարանում, Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանում, Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանում, Մալմյոյի արվեստի թանգարանում և Վիեննայի Ալբերտինա պատկերասրահում[6]։
Հետպատերազմյան տարիներին Էլզա Բյորկմանը դադարել է արվեստով զբաղվել հանուն միջազգային կամավորների, գրականության և լրագրության։ Շատ առումներով նրա վրա ազդեցություն է թողել Էլսա Բրենդստրյոմի հետ վաղեմի բարեկամությունը։ 1916 թվականին Բյորկմանը մեկնել է Ռուսաստան` Սիբիրյան ռազմական ճամբարներում որպես բուժքույր աշխատելու։ Հետագայում նա բազմիցս գրել է իր տեսածի և վերապրածի մասին։ Այնուհետև Էլսան մի քանի անգամ այցելել է Ռուսաստան՝ որպես Կարմիր խաչի Շվեդիայի ներկայացուցիչ։ Մոսկվայի հոսպիտալում նա հանդիպել է ավստրիացի վիրաբույժ և ռազմագերի Վալդեմար Գոլդշմիդտին։ Պատերազմն ավարտվելուց հետո նրանք նորից հանդիպել և 1921 թվականին ամուսնացել են Վիեննայում, որտեղ նրանք հետագայում բնակվել են մինչև 1938 թվականը։ Այդ տարիների ընթացքում Էլսա Բյորկման-Գոլդշմիդտը հոդվածներ է գրել Dagens Nyheter–ի համար «Mélange» կեղծանունով, ինչպես նաև զբաղվել է Ավստրիայում հիվանդ և սովահար երեխաների խնամքի կազմակերպման հարցերով[6]։
1938 թվականին, նացիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի գրավումից հետո, Էլսան և նրա ամուսինը ստիպված էին փախչել Ստոկհոլմ։ Այնտեղ Էլսան դարձել է շվեդական Rädda Barnen կազմակերպության (Save the Children) անդամ, որը մարդասիրական օգնություն է ցուցաբերել ավստրիացի երեխաներին։ 1940 թվականին նա միացել է նաև հականացիստական «Երեքշաբթի ակումբին» (Tisdagsklubben), որը ղեկավարում էր Ամելիա Պոսսեն։ Հետագայում նա վերադարձել է Վիեննա, որտեղ շարունակել է իր հումանիտար գործունեությունը «Rädda Barnen»-ի շրջանակներում, ինչպես նաև մասնակցել է մի շարք վավերագրական ֆիլմերի ստեղծմանը։ 1940-ականներին նա նաև շատ է գրել, այդ թվում մասամբ ինքնակենսագրական գրքեր (օրինակ՝ «Det var i Wien») և կենսագրություններ (Էլսա Բրենդստրյոմ և Հարրիետ Լյովենհելմ)[6]։
1950-1978 թվականներին Էլզա Բյորկման-Գոլդշմիդտը «Ինյակի ընկերություն» Nine (De Nio) գրական ընկերության անդամ էր։ 1957-1960 թվականներին եղել է Svensk litteraturtidskrift ամսագրի խմբագիրը։ 1960-ականներին նա սկսեց գրել հուշեր, որոնք այնուհետև հրատարակվեցին չորս հատորներով՝ 1962 թվականից մինչև 1976 թվականներին[6]։
Էլսա Բյորկման-Գոլդշմիդտը մահացել է 1982 թվականին Ստոկհոլմում և թաղված է Սոլնայի Հյուսիսային գերեզմանատանը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 lsa Andrea Elisabeth Björkman-Goldschmidt 1888-04-16 — 1982-04-06 Författare, journalist, hjälparbetare
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ http://norrabegravningsplatsen.se/kandisarna/ — norrabegravningsplatsen.se.
- ↑ Björk, ELSA — Svenskagravar.se.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Svenskt kvinnobiografiskt lexikon
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլսա Բյորկման-Գոլդշմիդտ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Ապրիլի 6 մահեր
- 1982 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Շվեդ կին արվեստագետներ
- Շվեդ կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Շվեդ լրագրողներ
- Շվեդ նկարիչներ
- Շվեդ վիմագիրներ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ