Աննա Սանդրստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Սանդրստրյոմ
Anna Sandström.jpg
Ծնվել էսեպտեմբերի 3, 1854(1854-09-03)[1]
ԾննդավայրKungsholmen, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1]
Մահացել էմայիսի 26, 1931(1931-05-26)[1] (76 տարեկանում)
Մահվան վայրKungsholmen, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունմանկավարժ
Anna Sandström Վիքիպահեստում

Աննա Սանդստրյոմ (շվեդ.՝ Anna Sandström, լրիվ անունը՝ Anna Maria Carolina Sandström, սեպտեմբերի 3, 1854(1854-09-03)[1], Kungsholmen, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[1] - մայիսի 26, 1931(1931-05-26)[1], Kungsholmen, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ ֆեմինիստուհի, մանկավարժ-բարեփոխիչ, Շվեդիայի կրթության համակարգի ռահվիրա:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1854 թվականի սեպտեմբերի 3-ին Ստոկհոլմում, Գեոդեզիական խորհրդի քարտուղար Կարլ-Էրիկ Սանդստրյոմի (Carl Erik Sandström'') և նրա կնոջ Աննա Հալլստրյոմի (Anna Hallström) ընտանիքում: Ծնողների վաղաժամ մահից հետո, աղջիկը որպես որդեգրված երեխա դաստիարակվել է գնդապետ Հյալմար Հագբերգի (Hjalmar Hagberg) ընտանիքում: Նա կրթություն է ստացել Ստոկհոլմում աղջիկների Թագավորական նորմալ դպրոցում (Statens normalskola för flickor) և Թագավորական ճեմարանում (Högre lärarinneseminariet) և սկսեց աշխատել որպես ուսուցիչ: Այդ պահին Շվեդիայի կանայք իրավունք ստացան սովորելու երկրի համալսարաններում, բայց Աննան չշարունակեց ուսումը: 1874 թվականից մինչև 1882 թվականը նա աշխատել է Ստոկհոլմում՝ որպես ուսուցիչ Åhlinska skolan կանանց դպրոցում, այնուհետև 1881 թվականից մինչև 1883 թվականը՝ Södermalms högre läroanstalt för flickor-ում:

Նա քննադատության ենթարկեց ժամանակակից դպրոցական կրթությունը և շարունակեց զբաղվել ինքնակրթությամբ, ուսումնասիրելով պատմություն, լատիներեն, շվեդական և ֆրանսիական գրականություն: Նա կարդում էր մանկավարժական գործունեության բարեփոխումների վերաբերյալ հրապարակումները: Աննա Սանդստրյոմը հրապարակեց մի շարք աշխատանքներ կրթության թեմայով: Նրա ստեղծագործությունները մեծ ուշադրություն գրավեցին և քննարկվում էին երկրի մանկավարժական հասարակայնության կողմից : Սանդստրյոմը մասնակցել է Flickskolemöte-ի չորս հանձնաժողովների, 1886, 1893, 1897 և 1901 թվականներին, որտեղ ներկայացնում էր իր գաղափարները կրթական բարեփոխումների վերաբերյալ: Նրան հաճախ էին հրավիրում բանավեճերի և հավաքների, որպես հեղինակավոր մանկավարժ-բարեփոխիչ:

1883 թվականին Աննա Սանդստրյոմը իր գործընկեր Ֆրեդերիկ Ռանկվիստի հետ համատեղ Ստոկհոլմում կազմակերպեցին Nya skolan դպրոցը (1886 թվականից այն կոչվում էր Anna Sandströms skola): 1883 թվականից մինչև 1926 թվականը նա եղել է այդ դպրոցի տնօրենը: 1900 թվականին նա Ստոկհոլմում կին ուսուցիչների համար կազմակերպեց կանանց ճեմարան (Anna Sandströms högre lärarinneseminarium), որը ղեկավարեց 1900-1926 թվականներին: Նրա ճեմարանը այլընտրանք դարձավ Թագավորական ուսուցչական ճեմարանին (Kungliga Högre Lärarinneseminariet): Երիտասարդ կանանց դաստիարակության աշխատանքները հաջող կազմակերպելու համար 1904 թվականին շվեդ մանկավարժ - բարեփոխիչը ստացավ Իլլիս Կվորում մեդալ:

Մարմնամարզության դասեր Աննա Սանդրստրյոմի դպրոցում

1883 թվականին Ֆրեդերիկ Լարս Հոկերբերգի (Fredrik Lars Hökerberg, 1851-1924)[2] հետ միասին Աննա Սանդստրյոմը դարձավ Verdandi արմատական թերթի համահիմնադիր, որը նա խմբագրեց 1883-1929 թվականներին: Թերթը, որ ղեկավարում էր Աննան Uffe կեղծանունով, եղել է Շվեդիայի առաջատար կրթական թերթը մինչև 1920-ական թվականները:

Աննա Սանդրստրյոմը մահացել է 1931 թվականի մայիսի 26-ին, Ստոկհոլմում: Թաղված է Հյուսիսային գերեզմանատանը (Նորրա Բեգրավինգսպլատսեն )[3]: Ստոկհոլմի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով:

Աննա Սանդստրյոմը շվեդ բժիշկ և գիտնական Իվար Սանդստրյոմի քույրն էր, որը հանդիսանում էր վահանաձև գեղձի առաջին հայտնագործողը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Erik Wellander. Anna Sandström som pedagogisk nydanare. Nordisk tidskrift 1933.
  • Gunhild Kyle. Svensk flickskola under 1800-talet. Göteborg: Kvinnohistoriskt arkiv.