Էլիզաբեթ Մյուռեյ
Էլիզաբեթ Մյուռեյ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1940[1][2][3] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Մահացել է | օգոստոսի 12, 2007[5][6][7][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց և Միլս քոլեջ (1964) |
Երկեր | Force of Circumstance?, Blooming?[8] և Stream?[9] |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, պրոֆեսոր, նկարազարդող, լուսանկարիչ և արվեստագետ |
Աշխատավայր | Բարդ Քոլեջ |
Ամուսին | Don Sunseri? և Bob Holman? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Elizabeth Murray (artist) Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Մյուռեյ (անգլ.՝ Elizabeth Murray, սեպտեմբերի 6, 1940[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - օգոստոսի 12, 2007[5][6][7][…], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի-աբստրակցիոնիստ, գեղանկարչուհի, քանդակագործ, փորագրիչ։ Նրա աշխատանքային ոճը մոտ է պոստմինիմալիզմին կամ «Երկրորդ աբստրակցիոնիզմին»[11]։ Էլիզաբեթ Մյուռեյը թողել է հսկայական ժառանգություն՝ հագեցած վառ գույների աբսուրդ ասամբլյաժներով։ Մյուռեյի ստեղծագործությունները գտնվում են այնպիսի խոշոր հավաքածուներում, ինչպիսիք են՝ Սողոմոն Գուգենհայմի թանգարանը, Հիշհորն թանգարանը և քանդակների այգին, Ժամանակակից արվեստի թանգարանը[12], Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը[13], Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանը[14], Չիկագոյի արվեստի ինստիտուտը, Քարնեգի արվեստի թանգարանը և Ուոդսվորթ Ատենեումը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Մյուռեյը ծնվել է 1940 թվականին Չիկագոյում։ Դժվար մանկություն է ունեցել, ընդհուպ մինչև անօթևանության դեպքեր՝ հոր հիվանդության պատճառով։
Էսթետիկ զգացողությունը նրա մոտ արթնացել է վաղ տարիքում։ Հիշելով դպրոցը՝ էլիզաբեթը նկարագրել է այն դեպքը, երբ զայրացած ուսուցիչը կարմիր մատիտով խիտ գրոտել էր իր դասարանային աշխատանքի թերթիկը։ Այս փորձը նրան բացատրել է, թե ինչ է գույնի մարմնագույն երանգը[15]։
1958 թվականին Էլիզաբեթն ընդունվել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի գեղարվեստական դպրոցը։ Իր հաջողության գրավականը նա տեսնում էր կոմերցիոն նկարչության ոլորտում։ Սակայն մի անգամ տեղական թանգարանում նա զարմանքով հայտնաբերում է Սեզանի խնձորներով նատյուրմորտի տարօրինակ գրավչությունը, որը փոխում է նրա վերաբերմունքը։ Դասի գնալիս աղջիկը բազմիցս այցելում է թանգարան, որպեսզի բացահայտի, թե ինչումն է խորհուրդը։ Ինչպես ինքն է նշում, դա իր մոտ առաջին անգամ էր։ Նայելով նկարին՝ նա նույնիսկ որոշ ժամանակ կորցնում էր տարածության և ժամանակի զգացողությունը։ «Այդ ժամանակ ես հասկացա, որ ինքս էլ կարող էի դառնալ նկարչուհի, եթե համարձակություն ունենայի և վճռականություն»։
It’s the way I discovered when I was quite young of trying to find an equilibrium in the world, a place where I could balance out the different parts of myself. I think of art as a tool. It saved my life. It’s a way to escape. For a few minutes each day I can count on it, I can get out of myself and lose myself in my work. Most people can relate to that, when they’re doing something they really enjoy doing. And it helps you puzzle out the world, and all its contradictions, all the painful parts, all the hilarious parts. It’s soothing to me. And it’s the only time I feel I know what I am doing.«BOMB»'62[16]
Հաջորդ քայլը եղավ այն, որ գեղարվեստի երկամյա կուրսի դրամաշնորհ ձեռք բերելով նա ընդունվեց Միլս քոլեջ, որը մասնավոր բարձրագույն հումանիտար ինստիտուտ էր կանանց համար։ Այն գտնվում է Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում։ 1964 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի վկայագիր։ 60-ական թվականների վերջում եկել է Նյու Յորք, 70-ական թվականներից նրա աշխատանքները կանոնավոր կերպով ցուցադրվել են Փոլի Քուփեր պատկերասրահում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Роберт Сторр(անգլ.); Murray, Elizabeth. Elizabeth Murray. — 1st edition. — New York: The Museum of Modern Art, 2005. — 212 p. — ISBN 0870704931
- Роберт Сторр(անգլ.); Murray, Elizabeth. Elizabeth Murray: Popped Art. — Pop edition. — New York: The Museum of Modern Art, 2005. — 32 p. — ISBN 0870704958
- Барбара Роуз Американская живопись: XX век. — Женева: SKIRA, 1995. — С. 105, 107 (илл.). — 175 с. — ISBN 2877143082
- Graze, Sue; Murray, Elizabeth. Elizabeth Murray: Paintings and Drawings. — 1st edition. — Harry N Abrams, 1987. — 144 p. — ISBN 0810914239
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Yood J. W. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Tinti M. M. Murray, Elizabeth // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T060508
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119066238 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2007/08/13/arts/design/13murray.html?hp
- ↑ 6,0 6,1 6,2 Elizabeth Murray — 2008.
- ↑ 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://new.mta.info/agency/arts-design/collection/blooming
- ↑ https://new.mta.info/agency/arts-design/collection/stream
- ↑ ՄակԱրթուրի կրթաթոշակ — 1981.
- ↑ Можно прочесть, как Элизабет Мюрей помещают в круг нео-экспрессионистов; но это заблуждение См, например такое определение в биографической справке на популярном Интернет-ресурсе Artnet.(անգլ.)
- ↑ The Collection: Elizabeth Murray (American, 1940–2007), moma.org
- ↑ «Whitney Museum of American Art: Elizabeth Murray: Children Meeting». collection.whitney.org. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ Elizabeth Murray - American Abstract Painter, 1940-2007, artcyclopedia.com
- ↑ Smith, Roberta. (2007 թ․ օգոստոսի 13). «Elizabeth Murray, 66, Artist of Vivid Forms, Dies». New York Times. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.(անգլ.)
- ↑ Hagedorn, Jessica. «Elizabeth Murrayby Jessica Hagedorn / BOMB'62 : Winter 1998». BOMB — Artists in Conversation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Artcyclopedia.com (անգլ.)
- MutualArt.com (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Մյուռեյ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 6 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 2007 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի նկարչուհիներ
- Ամերիկացի քանդակագործներ
- Ամերիկացի փորագրիչներ
- Կին քանդակագործներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ