Էլիզաբեթ Մյուռեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Մյուռեյ
Lexington 59 Artwork vc.jpg
Ծնվել էսեպտեմբերի 6, 1940(1940-09-06)[1][2]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3]
Մահացել էօգոստոսի 12, 2007(2007-08-12)[4][5][6][1][2] (66 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԱրվեստի դպրոց Չիկագոյի ինստիտուտ և Միլս քոլեջ
ԵրկերForce of Circumstance?
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ և պրոֆեսոր
ԱշխատավայրԲարդ Քոլեջ
ԱմուսինBob Holman?
Պարգևներ և
մրցանակներ
Հռոմի մրցանակ Women's Caucus for Art Lifetime Achievement Award? ՄակԱրթուրի կրթաթոշակ[7] և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա

Էլիզաբեթ Մյուռեյ (անգլ.՝ Elizabeth Murray, սեպտեմբերի 6, 1940(1940-09-06)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3] - օգոստոսի 12, 2007(2007-08-12)[4][5][6][1][2], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի-աբստրակցիոնիստ, գեղանկարչուհի, քանդակագործ, փորագրիչ։ Նրա աշխատանքային ոճը մոտ է պոստմինիմալիզմին կամ «Երկրորդ աբստրակցիոնիզմին»[8]։ Էլիզաբեթ Մյուռեյը թողել է հսկայական ժառանգություն՝ հագեցած վառ գույների աբսուրդ ասամբլյաժներով։ Մյուռեյի ստեղծագործությունները գտնվում են այնպիսի խոշոր հավաքածուներում, ինչպիսիք են՝ Սողոմոն Գուգենհայմի թանգարանը, Հիշհորն թանգարանը և քանդակների այգին, Ժամանակակից արվեստի թանգարանը[9], Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը[10], Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանը[11], Չիկագոյի արվեստի ինստիտուտը, Քարնեգի արվեստի թանգարանը և Ուոդսվորթ Ատենեումը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Մյուռեյը ծնվել է 1940 թվականին Չիկագոյում։ Դժվար մանկություն է ունեցել, ընդհուպ մինչև անօթևանության դեպքեր՝ հոր հիվանդության պատճառով։

Էսթետիկ զգացողությունը նրա մոտ արթնացել է վաղ տարիքում։ Հիշելով դպրոցը՝ էլիզաբեթը նկարագրել է այն դեպքը, երբ զայրացած ուսուցիչը կարմիր մատիտով խիտ գրոտել էր իր դասարանային աշխատանքի թերթիկը։ Այս փորձը նրան բացատրել է, թե ինչ է գույնի մարմնագույն երանգը[12]։

1958 թվականին Էլիզաբեթն ընդունվել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի գեղարվեստական դպրոցը։ Իր հաջողության գրավականը նա տեսնում էր կոմերցիոն նկարչության ոլորտում։ Սակայն մի անգամ տեղական թանգարանում նա զարմանքով հայտնաբերում է Սեզանի խնձորներով նատյուրմորտի տարօրինակ գրավչությունը, որը փոխում է նրա վերաբերմունքը։ Դասի գնալիս աղջիկը բազմիցս այցելում է թանգարան, որպեսզի բացահայտի, թե ինչումն է խորհուրդը։ Ինչպես ինքն է նշում, դա իր մոտ առաջին անգամ էր։ Նայելով նկարին՝ նա նույնիսկ որոշ ժամանակ կորցնում էր տարածության և ժամանակի զգացողությունը։ «Այդ ժամանակ ես հասկացա, որ ինքս էլ կարող էի դառնալ նկարչուհի, եթե համարձակություն ունենայի և վճռականություն»։

Aquote1.png Ես հայտնաբերեցի, երբ դեռ երիտասարդ էի և փորձում էի հավասարակշռություն գտնել աշխարհում, ինչպես նաև այն տեղը, ուր ես կարող էի հավասարակշռել իմ տարբեր եսերը։ Բացահայտեցի, որ արվեստը ամենահարմար գործիքն էր դրա համար։ Այն փրկել է իմ կյանքը։ Այն կարող է ապաստան տալ։ Օրվա մեջ մի քանի րոպե կարող եմ ես նրա վրա հիմնվել, ես կարող եմ դուրս գալ իմ ափերից և խորասուզվել աշխատանքում, ինչն օգնում է ինձ հասկանալ աշխարհն ու նրա հակասությունները։ Aquote2.png

Հաջորդ քայլը եղավ այն, որ գեղարվեստի երկամյա կուրսի դրամաշնորհ ձեռք բերելով նա ընդունվեց Միլս քոլեջ, որը մասնավոր բարձրագույն հումանիտար ինստիտուտ էր կանանց համար։ Այն գտնվում է Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում։ 1964 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի վկայագիր։ 60-ական թվականների վերջում եկել է Նյու Յորք, 70-ական թվականներից նրա աշխատանքները կանոնավոր կերպով ցուցադրվել են Փոլի Քուփեր պատկերասրահում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119066238 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2007/08/13/arts/design/13murray.html?hp
  5. 5,0 5,1 5,2 Elizabeth Murray — 2008.
  6. 6,0 6,1 6,2 RKDartists
  7. https://www.macfound.org/fellows/620/
  8. Можно прочесть, как Элизабет Мюрей помещают в круг нео-экспрессионистов; но это заблуждение См, например такое определение в биографической справке на популярном Интернет-ресурсе Artnet.(անգլ.)
  9. The Collection: Elizabeth Murray (American, 1940–2007), moma.org
  10. «Whitney Museum of American Art: Elizabeth Murray: Children Meeting»։ collection.whitney.org։ Վերցված է 2016-03-05 
  11. Elizabeth Murray - American Abstract Painter, 1940-2007, artcyclopedia.com
  12. Smith Roberta.։ «Elizabeth Murray, 66, Artist of Vivid Forms, Dies»։ New York Times։ Վերցված է 2015-04-16  (անգլ.)
  13. Hagedorn Jessica.։ «Elizabeth Murrayby Jessica Hagedorn / BOMB'62 : Winter 1998»։ BOMB — Artists in Conversation։ Վերցված է 2015-04-17 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]