Էդիթ Ուորթոն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուորթոն
Էդիթ Ուորթոն Edith Wharton | |
---|---|
Ծննդյան անուն | Edith Newbold Jones |
Ծնվել է | հունվարի 24, 1862 (162 տարեկան) |
Ծննդավայր | Նյու-Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 11, 1937[1][2][3][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Սեն-Բրիս-սու- Ֆորե, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն |
Գերեզման | Գոնարդների գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, վիպասան, բանաստեղծուհի, թարգմանչուհի, արձակագիր և արվեստագետ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ժանրեր | սիրավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Լեռ, Անմեղության դարաշրջան, The Touchstone?, The House of Mirth?, The Reef?, The Custom of the Country?, Summer?, Roman Fever?, The Decoration of Houses?, The Greater Inclination?, Crucial Instances? և Old New York? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Էդվարդ Ռոբինս Ուորթոն |
Ազգականներ | Mary Mason Jones?[6] |
Ներշնչվել է
| |
Edith Wharton Վիքիպահեստում |
Էդիթ Ուորթոն (անգլ.՝ Edith Wharton), ծննդյան անունը` Էդիթ Նյուբոլդ Ջոնս (անգլ.՝ Edith Newbold Jones), հունվարի 24, 1862[2][3][8][…], Նյու Յորք, Նյու Յորք[9] - օգոստոսի 11, 1937[1][2][3][…], Սեն Բրիս-Սու-Լես), գրող և ոճաբան, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուորթոնը ծնվել է 1862 թվականին, Նյու-Յորքում, արիստոկրատական ընտանիքում։ Ստացել է տնային կրթություն` ի թիվս այլ գրքերի օգտագործելով իր հոր գրադարանի գրականությունը։ Կյանքի հետագա տարիներին, այնուամենայնիվ, նա պայքարել է նման տեսակի կրթության և սոցիալական հարկադրանքի դեմ։ Իր մանկությունն ու պատանեկությունը Ուորթոնն անցկացրել է Եվրոպայում, որտեղ մտերմացել է բազմաթիվ հայտնի գրողների հետ։ Նրա ստեղծագործության վրա հատուկ ազդեցություն է ունեցել Հենրի Ջեյմսը։ Էդիթի դիմանկարը ութ տարեկան հասակում ստեղծել է Փարիզում ապրող ամերիկացի նկարիչ Էդվարդ Հարիստոն Մեյը։
1885 թվականին, 23 տարեկանում Ուորթոնն ամուսնանում է Էդվարդ Ռոբինս Ուորթոնի` Բոստոնի ազնվական ընտանիքի բանկիրի հետ։ Սակայն նա երջանիկ չէր։ Շուտով Ուորթոնը հայտնաբերում է, որ ամուսինը գումար է ծախսում սիրուհիների վրա։ Նրանց ամուսնությունը կազմալուծվում է, և 1908 թվականին նա փախչում է Ֆրանսիա` Փարիզ, որտեղ սիրավեպ է սկսում «The Times»-ի լրագրող Մորտոն Ֆուլերտոնի հետ։ Երկար ժամանակ Ուորթոնի և Ֆուլերտոնի հարաբերությունները գաղտնի էին պահվում, նրանց մասին գիտեին միայն գրողի աղախինը և Հենրի Ջեյմսը։
Իր օրագրում Ուորթոնը խոստովանում է, որ Ֆուլերտոնի հետ հարաբերություններում ձեռք է բերել այն, ինչ իրեն չի հաջողվել ամուսնության մեջ[10]։ Վերջապես, 1913 թվականին նա պաշտոնապես ամուսնալուծվում է Ռոբինս Ուորթոնի հետ։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ուորթոնն աշխատում է որպես լրագրող` ճամփորդելով ճակատի գծերով։ Նա իր ռազմական ուղևորություններն արտացոլել է բազմաթիվ հոդվածներում։ 1916 թվականին Ֆրանսիայի կառավարության կողմից փախստականներին ցուցաբերած ակտիվ օգնության համար նրան շնորհվում է Պատվավոր Լեգեոնի շքանշան։ Մնացած ամբողջ կյանքը Ուորթոնն անցկացնում է Ֆրանսիայում։ Միայն մեկ անգամ` 1923 թվականին, նա լինում է ԱՄՆ-ում` Եյլի համալսարանի պատվավոր դոկտորական աստիճան ստանալու համար[10]։
Մահացել է 1937 թվականի օգոստոսի 11-ին։ Թաղված է Վերսալի Գոնար գերեզմանատանը։ Նրա պատվին անվանվել է Վեներայի Ուորթոն խառնարանը։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1902 թվականին Մասաչուսեթսում Ուորթոնը կառուցում է սեփական կալվածքը` հանդես գալով տաղանդավոր դիզայներներով[11]։ Այստեղ նա գրում է իր մի քանի վեպերը, այդ թվում` «ՈՒրախության բնակավայրը» (անգլ.՝ The House of Mirth, 1905):
Նրա ամենահայտնի վեպը` «Անմեղության դարաշրջանը» ("The Age of Innocence"), գրվել է Ֆրանսիայում և հրատարակվել 1920 թվականին։ Գրքում պատմվում է փաստաբան Նյուլանդ Արչերի մասին, ով բարեկիրթ Մեյ Ուելլանդի հետ հարսանիքի նախօրեին սիրահարվում է նրա զարմիկին` գրաֆինա Էլեն Օլենսկայային, որի դժվարին և տխուր ճակատագիրը շատ առումներով նման էր Ուորթոնի ճակատագրին։ Այդ զգացումը «կարմիր թելի» նման անցնում է Արչերի հետագա ողջ կյանքի միջով` կանխորոշելով թե' նրա հարաբերությունները Մեյի հետ, թե' նրա ամուսնության ողջ պատմությունը։ Այս վեպի համար 1921 թվականին Ուորթոնը պարգևատրվում է Պուլիցերյան մրցանակով` դառնալով այդ մրցանակին արժանացած առաջին կինը։
Ընտրված մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1897 — The Decoration of Houses
- 1899 — The Greater Inclination / Մեծ հմայք
- 1900 — The Touchstone
- 1902 — The Valley of Decision / Լուծման հովիտ
- 1905 — The House of Mirth / Ուրախության բնակավայր
- 1907 — The Fruit of the Tree / Ծառի պտուղը
- 1911 — Ethan Frome /Էթան Ֆրոմ։ Ֆիլմ
- 1912 — The Reef
- 1913 — The Custom of the Country
- 1917 — Summer / Ամառ
- 1920 — The Age of Innocence / Անմեղության դարաշրջան (վեպ)։ Ֆիլմ` «Անմեղության դարաշրջան»
- 1922 — The Glimpses of the Moon
- 1934 — A Backward Glance
- 1938 — The Buccaneers / Ծովահեններ (Գեղեցկուհիներ)։ Այս վեպի հիման վրա 1994 թվականին Մեծ Բրիտանիայում նկարահանվել է սերիալ (թողարկման տարին` 1995),
ռեժիսոր Ֆիլիպ Սավիլ, դերերում` Կարլա Գուջինո, Միրա Սորվինո, Էլիսոն Էլիոթ, Ռիա Կիլսթեդ, Մարկ Թենդի, Ռոնան Վիբերտ,Դինսդեյլ Լենդեն, Սոֆի Դիկս, Ռոզմարի Լիչ, Չերի Լունջի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ Edith Wharton — National Women's Hall of Fame.
- ↑ http://www.pulitzer.org/awards/1921
- ↑ https://www.nytimes.com/2012/07/08/realestate/streetscapes-a-woman-with-an-architectural-appetite.html
- ↑ 7,0 7,1 Holcomb A. M. Women as interpreters of the visual arts, 1820- 1979 // Womans Art Journal — 1980. — P. 41. — ISBN 978-0-313-22056-2 — ISSN 0270-7993; 2158-8457
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 9,0 9,1 http://www.nytimes.com/2004/10/01/books/01WHAR.html?fta=y
- ↑ 10,0 10,1 «Edith Wharton's World, Portrait of People and Places, US National Portrait Gallery Web site» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Charles McGrath (03.04.2008). «Leader Quits at the Mount, Former Home of Wharton». The New York Times.
{{cite news}}
: Unknown parameter|lamg=
ignored (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hermione Lee. Edith Wharton. — New York, 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edith Wharton Society(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Ուորթոն» հոդվածին։ |
|
- Հունվարի 24 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Օգոստոսի 11 մահեր
- 1937 մահեր
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի թարգմանիչներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի սարսափ ժանրի գրողներ
- Ամերիկացի վիպասաններ
- Կաթվածից մահացածներ
- Կին ինքնակենսագիրներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ