Միրա Սորվինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրա Սորվինո
անգլ.՝ Mira Sorvino
Ծնվել էսեպտեմբերի 28, 1967(1967-09-28)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Դուայթ-Էնգլվուդ դպրոց և Elisabeth Morrow School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեա
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի և քասթինգի տնօրեն
Ծնողներհայր՝ Փոլ Սորվինո[4]
Ամուսին(ներ)Christopher Backus?[4]
Համատեղ ապրող(ներ)Քվենտին Տարանտինո
Պարգևներ և մրցանակներ
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար

Միրա Կատրին Սորվինո (անգլ.՝ Mira Katherine Sorvino, սեպտեմբերի 28, 1967(1967-09-28)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Վուդի Ալլենի «Հզոր Աֆրոդիտե» ֆիլմում կատարած իր դերի համար Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակաբաշխություններում արժանացել է մրցանակների՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։ Իր կարիերայի սկզբում խաղացել է «Մուտանտներ» (1997), «Փոխարինող մարդասպաններ» (1998), «Լուլուն կամրջի վրա» (1998) ֆիլմերում։ «Նորման Ժան և Մերիլին» ֆիլմում իր կատարած դերի համար Միրան առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակաբաշխություններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրան ծնվել է Մանհեթենում[5]։ Նրա հայրը՝ դերասան Փոլ Սորվինոն, ունի սիցիլական ծագում։ Հարվարդի համալսրանում Միրան ուսումնասիրել է չինագիտություն։ 1989 թվականին նրա դիպլոմային աշխատանքը վերաբերում էր Չինաստանում ռասայական խտրականություններին։ Համալսարանն ավարտելուց հետո Միրան երեք տարի ապրել է Նյու Յորքում։ Շատ երիտասարդ դերասանուհիների հետ Միրան սկսել է զբաղվել դերասանական աշխատանքով։

«Ընկերների մեջև» (1993) ֆիլմում Միրան ընդունվել է աշխատանքի որպես ռեժիսորի երրորդ օգնական։ Այնուհետև նա առաջադրվել է որպես ֆիլմի գլխավոր դերակատար։

«Բարսելոնա», «Հեռուստավիկտորինա» ֆիլմերում մի քանի աննշան դերերում նկարահանվելուց հետո, Միրան 1995 թվականին նկարահավել է Վուդի Ալենի «Հզոր Աֆրոդիտե» ֆիլմում, որտեղ մարմնավորել է մարմնավաճառ Լինդա Էյշի դերը։ Այս ֆիլմում նկարահանվելուց հետո Միրան ենթարկվել է բազում քննադատական ճնշումների։ Իր կատարած դերի համար արժանացել է Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակների՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։

1996 թվականին Միրայի անունն ընդգրկվել է «People» ամսագրի 50 ամենագեղեցիկ կանանց ցանկում։ Նույն թվականին HBO ամերիկյան հեռուստացանցի նկարահանած «Նորմա Ջին և Մերիլին» ֆիլմում խաղացել է Մերիլին Մոնրոյ դերը։ 1997 թվականին նկարահանվել է «Ռոմին և Միշելը շրջանավարտների հանդիպման ժամանակ» կինոկատակերգությունում, որը գրանցել է համեստ հաջողություն կինոժապավենում։

Հաջորդ մի քանի տարիներին Միրան նկարահանվել է ցածր բյուջետային ֆիլմերում։ 2005 թվականին Միրան նկարահանվել է «Lifetime» հեռուստաալիքի «Կենդանի ապրանքներ» ֆիլմում, որը նոմինացվել է Ոսկե գլոբուս մրցանակաբաշխությանը։

2007 թվականին նկարահանվել է «Լենինգրադ» հեսռուստասերիալում, իսկ 2010 թվականին՝ «Բազմակի սարկազմներ» դրամայում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-1998 թվականներին Միրան հարաբերությունների մեջ է եղել Քվենտին Տարանտինոյի հետ. վերջինս ուղեկցում էր Միրային Օսկար մրցանակաբաշխության ընթացքում։ 2003 թվականին նա հանդիպում էր Քրիստոֆեր Բակուսի հետ։ Նրանք գաղտնի ամուսնացան Սանտա Բարբարայում (Կալիֆոռնի)), ապա բացօթյա համեստ արարողություն կազմակերպեցին Կապրիում (Իտալիա)։ Զույգն ունեցավ չորս երեխա. դուստրեր՝ Մետեա Անգել (ծնված 2004 թվականին)[6] , Լյուսիա (ծնված 2012 թվականին)[7] և որդիներ՝ Ջոնի Քրիստոֆեր Քինգ (ծնված 2006 թվականին)[8] և Հոլդե Պոլ Թերրի Բաքուս (ծնված 2009 թվականին)[9]։

Սորվինոն նաև ակտիվ քաղաքական ակտիվիստ է։ Նա կապված է եղել «Amnesty International» կազմակերպության հետ սկսած 2004 թվականից[10]։ 2006 թվականին «Amnesty International»-ը Միրային պարգևատրեց «Artist of Conscience» մրցանակով։ Այդ մրցանակին արժանանում են երկարամյա հումանիտար, բարեգործական աշխատանք կատարած անձիք։ 2009 թվականից Միրան ՄԱԿ-ի «բարի կամքի դեսպան» է՝ մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարում։ Նա լոբբինգ է անցկացրել Կոնգրեսում՝ Դարֆուրում մարդկանց թրաֆիքինգը (շահագործումը) վերացնելու համար[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1985 «Աղբ» The Stuff Գործարանի աշխատողուհի
1993 «Ընկերների միջև» Amongst Friends Լաուրա
1994 «Հեռուստավիկտորինա» Quiz Show Սանդրա Գուդուին
1994 «Բարսելոնա» Barcelona Մարթա Ֆերրեր
1995 «Քաղցր ոչնչություն» Sweet Nothing Մոնիկա
1995 «Հզոր Աֆրոդիտե» Mighty Aphrodite Լինդա Աշ
1995 «Կապույտը՝ դեմքին» Blue in the Face Օրիորդ
1997 «Մուտանտներ» Mimic Սյուզան
1998 «Փոխարինող մարդասպաններ» The Replacement Killers Մեգ Քոբորն
1998 «Լուլուն կամրջի վրա» Lulu on the Bridge Սելյա Բերնս
1998 «Շատ հոգնած՝ մեռնելու համար» Too Tired to Die Ջայն
1999 «Առաջին հայացքից» At first sight Էմի Բենիք
1999 «Սեմի ամառը» Summer of Sam Դիոնա
2001 «Մոխրագույն գոտին» The Grey Zone Դինա
2002 «Անծանոթների միջև» Between Strangers Նատալիա Բաուեր
2003 «Աստվածներ և գեներալներ» Gods and Generals Ֆաննի Չեմբերլին
2007 «Ամրագրված ճանապարհ» Reservation Road Ռութ
2008 «Վերջին տաճարականը» The Last Templar Տեսս Չեյկին
2009 «Լենինգրադ» Leningrad Քայթ Դեյվիս
2009 «Բազմակի սարկազմներ» Multiple Sarcasms Քարի
2012 «Միության հրապարակ» Union Square Լուսի
2012 «Սմիթի» Smitty Ամանդա
2013 «Տիեզերքի ռազմիկները» Space Warriors Սալլի
2012 «Կատարյալ քույրեր» Perfect Sisters Լինդա
2015 «Դու հավատու՞մ ես» Do You Believe? Սամանթա
2015 «Քլոեն և Թեոն» Chloe and Theo Մոնիկա
2016 «Հիշողության Սուրբ Ծնունդը» A Christmas to Remember Ջենիֆեր
2016 «Անբավարարություն» Indiscretion Վերոնիկա
2017 «Վեց ֆուտ խորությունում» 6 Below: Miracle on the Mountain Սյուզան
2018 «Նայել հեռու» Look Away էմի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  5. Bialas, Michael (2012 թ․ հուլիսի 10). «Mira Sorvino on Family Values, Reunions and Her Juiciest Role Yet». The Huffington Post. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  6. Staff (2012 թ․ նոյեմբերի 4). «Mira Sorvino Gives Birth to a Girl». People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  7. Archuleta, Paul (2012 թ․ մայիսի 4). «Mira Sorvino Welcomes Daughter Lucia». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  8. Gee, Allison (2006 թ․ մայիսի 30). «Mira Sorvino Has a Boy». People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  9. Symons, Matt (2009 թ․ հուլիսի 13). «Mira Sorvino Welcomes Son Holden Paul Terry». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  10. «Mira Sorvino aiding Amnesty International». USA Today. 2004 թ․ մարտի 10. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
  11. «Spotlight on Human Trafficking with Mira Sorvino». National Conference of State Legislatures. 2011 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրա Սորվինո» հոդվածին։