Զինաիդա Երշովա
Զինաիդա Երշովա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23 (նոյեմբերի 5), 1904 Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 25, 1995 (90 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քիմիկոս, ճարտարագետ և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Q4101968?, V.G. Khlopin Radium Institute?, Q16678058?, Կյուրի ինստիտուտ, GIREDMET? և Elektrostal Machine-Building Plant? |
Գործունեության ոլորտ | Ռադիոքիմիա |
Ալմա մատեր | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Vitaly Khlopin? |
Հայտնի աշակերտներ | Igor Petryanov-Sokolov? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Q65145809? |
Զինաիդա Վասիլևնա Երշովա ( ռուս.՝ Зинаида Васильевна Ершова, հոկտեմբերի 23 (նոյեմբերի 5), 1904, Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 25, 1995, Մոսկվա, Ռուսաստան), ռուս ատոմագետ, քիմիկոս[1][2][3][4]։ Գործընկերները, ատոմային արդյունաբերության մասնագետները նրան տվել են ռուսական մադամ Կյուրի պատվանունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն ավարտելով՝ Երշովան 1923 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարան, սկսել է աշխատել ռադիոքիմիական լաբորատորիայում[1][2]։ Առաջին կուրսում սովորելիս մտերմացել և ամուսնացել է Նիկոլայ Ալեքսանդրովիչ Վտորովի որդու հետ։ Սոչիում մեղրամիսն անցկացնելիս երկուսն էլ վարակվել են տիֆով, և ամուսինը մահացել է դիֆթերիայից[5]։ 1924 թվականի ամռանը Զինաիդան ծանոթացել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի ռադիումի ինստիտուտի փոխտնօրեն Վիտալի Գրիգորևիչ Խլոպինի հետ, ով դարձել է նրա գիտական ղեկավարը։ 1929 թվականին Երշովան պաշտպանել է իր դիպլոմային աշխատանքը ռադիոակտիվության վերաբերյալ ։[1]
Հետևելով Խլոպինի խորհրդին՝ Երշովան աշխատանքի է անցել հազվագյուտ տարրերի մոսկովյան գործարանում, որտեղ Ֆերգանայի հովտի Մարհամատ շրջանի Տույա-Մուջունի հանքավայրից բերվող ուրանի հանքաքարից արդյունաբերական եղանակով հազվագյուտ տարրեր, ռադիում էին արդյունահանում։ 1930 թվականին նա դարձել է ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, իսկ 1931 թվականի վերջին առաքվել է ռադիումի առաջին քանակությունը[2]։
Երշովան ամուսնացել է Մոսկվայի գլխավոր դատախազ Ա.Վ. Ֆիլիպովի (1904-1938) հետ, ումից ունեցել է մի դուստր։ Ֆիլիպովը 1938 թվականին՝ ստալինյան զտումների ժամանակ գնդակահարվել է։
1936 թվականի դեկտեմբերին Երշովային գործուղել են Փարիզ ՝ աշխատելու ռադիումի ինստիտուտի Մարիա Կյուրիի լաբորատորիայում, որտեղ նա Իրեն Ժոլիո-Կյուրիի հետ որոշել է 238 U / 235 U հարաբերակցությունը U Y- ում և այդ մասին 1937 թվականին հրապարակել Journal de Physique ամսագրում[2]։ ԽՍՀՄ վերադառնալուց հետո նա 1938 թվականին Խլոպինի հանձնարարականով նշանակվել է ԽՍՀՄ գունավոր մետաղների ժողովրդական կոմիսարիատի հազվագյուտ մետաղների պետական գիտահետազոտական ինստիտուտի (Գիրեդմետ) ռադիումի լաբորատորիայի վարիչ[2]։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Երշովան տարհանվել է Ղազախստան և ղեկավարել խոզաբուծական մի պետտնտեսություն՝ սովխոզ։ 1943 թվականի փետրվարին նրան անսպասելիորեն հրամայել են վերադառնալ Մոսկվա՝ Գիրեդմետում աշխատելու խորհրդային ատոմային ռումբի նախագծի վրա[5]։ Իգոր Վասիլևիչ Կուրչատովից նա ստացել է ուրանի կարբիդ և ուրան հնարավորինս արագ ստանալու հրաման։ Նույն թվականին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը Մոսկվայի Լոմոնոսովի անվան նուրբ քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում՝ իր փարիզյան աշխատանքի արդյունքների հիման վրա[2]։ 1944 թվականի դեկտեմբերին նա ստացել է առաջին խորհրդային ուրանը և անհրաժեշտ նյութերը հասցրել Մոսկվայի թիվ 2 լաբորատորիա (հետագայում ՝ Կուրչատովի ինստիտուտ ), որտեղ կառուցվել է առաջին F-1 միջուկային ռեակտորը։ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարի տեղակալ Ավրաամ Պավլովիչ Սավենյագինին ուղղած իր զեկույցում նա կոչ է արել Մոսկվայում ստեղծել նոր հատուկ ինստիտուտ՝ առաջադրված խնդիրների լուծումն ապահովելու համար[1][6]։ 1944 թվականի դեկտեմբերի 1-ին ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեն որոշել է ստեղծել հատուկ մետաղների ինստիտուտը, որն այնուհետև դարձավ NII-9 գիտահետազոտական ինստիտուտ, իսկ ավելի ուշ՝ անօրգանական նյութերի տեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ և այժմ կրում է ակադմկոս Անդրեյ Անատոլևիչ Բոչվարի անունը[7]։ Այդ որոշումն իրականացվել է 1945 թվականի սկզբին Գիրեդմետի աշխատակիցներ Երշովայի, Վսեվոլոդ Դմիտրիևիչ Նիկոլսկու և Ն.Ս. Պովիզկիի ակտիվ ներգրավվածությամբ[2]։
1945 թվականի օգոստոսի 1-ին Երշովան հրաման է ստացել մի քանի կիլոգրամ զանգվածով ուրանի ձուլակտորներ արտադրել Էլեկտրոստալ քաղաքում գտնվող թիվ 12 գործարանում (հետագայում՝ մեքենաշինական գործարան)[2]։ 1946 թվականի սկզբին նա դարձել է լաբորատորիայի վարիչ։ Առաջին երկու տարիներին ռադիոքիմիական աշխատանքները ղեկավարել է առաջին տնօրեն Վիկտոր Բորիսովիչ Շևչենկոյի հետ միասին[1]։ 1947 թվականի դեկտեմբերին ստացվել են պլուտոնիումի բաց կապույտ լուծույթի առաջին միկրոգրամները։ 1948 թվականին Երշովայի ղեկավարած լաբորատորիայում իրականացվել է պոլոնիումի կիսաարդյունաբերական արտադրություն։ Նրա ղեկավարությամբ զարկ է տրվել պոլոնիումի մշտական էկոլոգիական արտադրությունը։ Պոլոնիումի 210 Po իզոտոպով ջերմաէլեկտրական գեներատորը, որը 1960-ականների վերջին մշակվել է նրա լաբորատորիայում, օգտագործվել է Lunochod 1 -ում՝ 1970-ին և Lunochod 2 -ում՝ 1973-ին[2][3][8]։
Զինաիդա Երշովան տեխնիկական գիտությունների դոկտոր էր և պրոֆեսոր։ Նրա ուսանողների թվում էր Իգոր Վասիլևիչ Պետրյանով-Սոկոլովը[1]։
1989 թվականին՝ ավելի քան 40 տարվա աշխատանքից հետո, Երշովան հրաժեշտ է տվել WNIINM-ին։։
Զինաիդա Երշովային թաղել են Վագանկովոյի գերեզմանատանը[9]։
Գիտության և տեխնիկայի ականավոր կին գործչի վաստակը բարձր են գնահատել Եֆիմ Պավլովիչ Սլավսկին և այլ մասնագետներ[10]։
Նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ 2004 թվականին WNIINM-ում նրան նվիրված հուշատախտակ է տեղադրվել[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1949)
- Ստալինյան մրցանակ (1949, 1951, 1953) ատոմային նախագծի զարգացման գործում ունեցած ավանդի համար[1]
- ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում
- ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Խլոպինի անվան մրցանակ (1968) պոլոնիումի քիմիայի բնագավառում կատարած աշխատանքի համար[11]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 WNIINM: ЕРШОВА ЗИНАИДА ВАСИЛЬЕВНА (abgerufen am 7. Mai 2019).
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Rosatom: Выдающиеся деятели атомной отрасли Зинаида Васильевна Ершова (abgerufen am 7. Mai 2019).
- ↑ 3,0 3,1 WNIINM: Зинаида Васильевна Ершова (abgerufen am 7. Mai 2019).
- ↑ Rosatom: К 110-летю со дня рождения Зинаиды Васильевны Ершовой (abgerufen am 8. Mai 2019).
- ↑ 5,0 5,1 ЛЮБИМЫЕ ЖЕНЩИНЫ НИКОЛАЯ СВАНИДЗЕ (abgerufen am 7. Mai 2019).
- ↑ Атомный проект СССР. Экскурс в историю (abgerufen am 7. Mai 2019).
- ↑ WНИИНМ: Первое упоминание об институте. Постановление ГКО от 8 декабря 1944 г. (abgerufen am 7. Mai 2019).
- ↑ WNIINM: Первые шаги самоходной станции Луноход - 1 (abgerufen am 7. Mai 2019).
- ↑ Jerschowas Grab (abgerufen am 7. Mai 2019).
- ↑ Семейные истории: Ершова Зинаида Васильевна (abgerufen am 7. Mai 2019).
- ↑ RAN: Премия имени В.Г. Хлопина (abgerufen am 8. Mai 2019).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զինաիդա Վասիլևնա Արխիվացված 2019-05-08 Wayback Machine Երշովայի աշխատություններ Արխիվացված 2019-05-08 Wayback Machine և նրա մասին նյութեր Ershova, ZV Արխիվացված 2019-05-08 Wayback Machine մատենագիտական տվյալների բազայում WorldCat
- К 110-летию со дня рождения Зинаиды Васильевны Ершовой
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 25 մահեր
- 1995 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Կին գիտնականներ
- Կին քիմիկոսներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս քիմիկոսներ