Ջերմաէլեկտրական գեներատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջերմաէլեկտրական գեներատոր (ԶԷԳ), ջերմային էներգիան անմիջականորեն էլեկտրականի փոխակերպող գեներատոր։

Աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի սկզբունքը հիմնված է Զեեբեկի երեույթի վրա։ ՋԷԳ-ի կազմի մեջ մտնում են հաջորդաբար և զուգահեռ միացված կիսահաղորդչային ջերմատարրերից հավաքված ջերմամարտկոցներ, դրանց տաք ու սառը զոդման ջերմա փոխանակիչներ։

ՋԷԳ-երը ստորաբաժանվում են՝

  • ըստ աշխատանքային ջերմաստիճանների տիրույթի (ցածր, միջին և բարձր ջերմաստիճանային, ջերմաստիճանների տիրույթները՝ 20-300, 300-600, 600-1000°С), կիրառման բնագավառի (տիեզերական, ծովային, ցամաքային են),
  • ըստ ջերմության աղբյուրի տեսակի (իզոտոպային, արևային, գազային և այլն)։

Լավագույն ՋԷԳ-երի օգտակար գործողության գործակիցն կազմում է 20 %, իսկ հզորությունը հասնում է մինչև մի քանի տասնյակ կվտ։ Էներգիայի էլեկտրամեքենայական փոխակերպիչների (օրինակ, տուրբագեներատորների) համեմատությամբ ԶԷԳ-երն ունեն մի շարք առավելություններ՝ չունեն շարժական մասեր, հուսալիությունը բարձր է, շահագործումը՝ պարզ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է հեռավոր և դժվարամատչելի սպառողներին (ավտոմատ փարոսներ, օդերևութաբանական կայաններ, տիեզերական ապարատներ և այլն) էլեկտրաէներգիա մատակարարելու համար։ ՋԷԳ-երի թերություններն են՝ ցածր օգտակար գործողության գործակից և համեմատաբար մեծ արժեքը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • МГД-генераторы и термоэлектрическая энергетика. Киев. «Наукова думка».1983.г.
  • Поздняков Б. С, Коптелов Е. А. Термоэлектрическая энергетика. М., Атомиздат, 1974 г., 264 с.
  • Термогенератор керосиновый // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия», 1959.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 489 CC-BY-SA-icon-80x15.png