Երկրի և Ջրի միությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրի և Ջրի միությունը
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Պաուլ Ռուբենս և Սնայդերս
տարի1618
բարձրություն222,5 սանտիմետր[1]
լայնություն180,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖլանդրիա[1]
ժանրայլաբանություն և նյու
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[2]
կայք
Ծանոթագրություններ
 Union of Earth and Water (ГЭ-464) Վիքիպահեստում

«Երկրի և Ջրի միությունը», ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարը։ Հեղինակն այն նկարել է 1618 թվականին[3], այժմ նկարը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում։

Մոնումենտալ կտավն իրենից ներկայացնում է մի այլաբանական կոմպոզիցիա, որը բացահայտում է նկարչի քաղաքացիական և ստեղծագործական դիրքորոշումը։ Երկու տարերքների միության թեմայի մեջ կենսագործվել է ֆլամանդացիների երազանքը, այն է՝ երկրի վերածնունդը, Շելդի գետաբերանից հոլանդական շրջափակման դադարեցումը, դեպի ծով ելք ունենալը։ Մեր ժամանակներում այլաբանությունն առավել ընդգրկուն է ընկալվում՝ Երկրի և Ջրի միացության մեջ դիտարկվում է կանացի և տղամարդկային սկիզբը։ Կիբելան՝ Երկրի աստվածուհին, որին աստվածուհի Վիկտորիան պատրաստ է ամուսնացնել, ներկայանում է որպես մարմնեղ ֆլամանդուհի՝ աջ ձեռքին առատության եղջյուր։ Նրա ձախ ձեռքը սեղմում է Նեպտունը՝ զինված իր եռաժանիով։ Նրանց ոտքերի տակ շեփորահարում է ծովի խորքից դուրս եկած Տրիտոնը։ Գահավիժող ջրի շիթերում լողում են երկու մանուկ։ Նկարն առանձնանում է պատկերների բրգաձև կոմպոզիցիայով, համաչափությամբ և հավասարակշռությամբ[4]։ Նկարում պատմությունն ու այլաբանությունը, կյանքն ու առասպելը, մարդն ու բնությունը կազմում են անբաժանելի միություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ցուցադրվում է Էրմիտաժում՝ Ռուբենսի սրահում։ Մինչ այդ այն գտնվել է Հռոմում՝ Կիջիի տան հավաքածուում, Էրմիտաժի համար ձեռք է բերվել 1798-1800 թվականների ընթացքում[5]։

Վարպետի աշխատանքների գրասենյակային ձևաչափի կրկնօրինակը գտնվում է Վ. Ա. Լոգվինենկոյի մասնավոր հավաքածուի մեջ և հանձնվել է Էրմիտաժ՝ երկարատև պահպանման համար[6]։

Ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վորոնիխինա Լ. Ն. Պետական Էրմիտաժ։ —Լ.: Մշակույթ, 1983. — 456 էջ,  — (Աշխարհի քաղաքներն ու թանգարանները)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/48135/
  2. https://rkd.nl/explore/images/57718
  3. «Союз Земли и Воды, Рубенс, 1618». Музеи мира и картины известных художников (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  4. Эрмитаж. «Союз Земли и Воды»
  5. «Союз Земли и Воды Картина Рубенса». smallbay.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  6. Великий фламандец Две картины Рубенса из собрания В.А.Логвиненко в Эрмитаже