Երկրի և Ջրի միությունը
Երկրի և Ջրի միությունը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս և Սնայդերս |
տարի | 1618 |
բարձրություն | 222,5 սանտիմետր[1] |
լայնություն | 180,5 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆլանդրիա[1] |
ժանր | այլաբանություն և նյու |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[2] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Union of Earth and Water (ГЭ-464) Վիքիպահեստում |
«Երկրի և Ջրի միությունը», ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարը։ Հեղինակն այն նկարել է 1618 թվականին[3], այժմ նկարը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում։
Մոնումենտալ կտավն իրենից ներկայացնում է մի այլաբանական կոմպոզիցիա, որը բացահայտում է նկարչի քաղաքացիական և ստեղծագործական դիրքորոշումը։ Երկու տարերքների միության թեմայի մեջ կենսագործվել է ֆլամանդացիների երազանքը, այն է՝ երկրի վերածնունդը, Շելդի գետաբերանից հոլանդական շրջափակման դադարեցումը, դեպի ծով ելք ունենալը։ Մեր ժամանակներում այլաբանությունն առավել ընդգրկուն է ընկալվում՝ Երկրի և Ջրի միացության մեջ դիտարկվում է կանացի և տղամարդկային սկիզբը։ Կիբելան՝ Երկրի աստվածուհին, որին աստվածուհի Վիկտորիան պատրաստ է ամուսնացնել, ներկայանում է որպես մարմնեղ ֆլամանդուհի՝ աջ ձեռքին առատության եղջյուր։ Նրա ձախ ձեռքը սեղմում է Նեպտունը՝ զինված իր եռաժանիով։ Նրանց ոտքերի տակ շեփորահարում է ծովի խորքից դուրս եկած Տրիտոնը։ Գահավիժող ջրի շիթերում լողում են երկու մանուկ։ Նկարն առանձնանում է պատկերների բրգաձև կոմպոզիցիայով, համաչափությամբ և հավասարակշռությամբ[4]։ Նկարում պատմությունն ու այլաբանությունը, կյանքն ու առասպելը, մարդն ու բնությունը կազմում են անբաժանելի միություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը ցուցադրվում է Էրմիտաժում՝ Ռուբենսի սրահում։ Մինչ այդ այն գտնվել է Հռոմում՝ Կիջիի տան հավաքածուում, Էրմիտաժի համար ձեռք է բերվել 1798-1800 թվականների ընթացքում[5]։
Վարպետի աշխատանքների գրասենյակային ձևաչափի կրկնօրինակը գտնվում է Վ. Ա. Լոգվինենկոյի մասնավոր հավաքածուի մեջ և հանձնվել է Էրմիտաժ՝ երկարատև պահպանման համար[6]։
Ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Երկրի և Ջրի միությունը» ԽՍՀՄ փոստային նամականիշի վրա (1977)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վորոնիխինա Լ. Ն. Պետական Էրմիտաժ։ —Լ.: Մշակույթ, 1983. — 456 էջ, — (Աշխարհի քաղաքներն ու թանգարանները)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/48135/
- ↑ https://rkd.nl/explore/images/57718
- ↑ «Союз Земли и Воды, Рубенс, 1618». Музеи мира и картины известных художников (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ Эрмитаж. «Союз Земли и Воды»
- ↑ «Союз Земли и Воды Картина Рубенса». smallbay.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
- ↑ Великий фламандец Две картины Рубенса из собрания В.А.Логвиненко в Эрмитаже