Երկմետաղյա դրամներ
2003 թվականի հայկական 500 դրամ, բաղկացած է մելքիորե կենտրոնից, շրջապատված արույրե օղակով
|
Երկմետաղ մետաղադրամներ, երկու մետաղից կամ համաձուլվածքից բաղկացած մետաղադրամներ են, սովորաբար տարբերվող կենտրոնի շուրջ արտաքին օղակի դասավորությամբ։ Ընդհանուր շրջանառվող մետաղադրամների օրինակներն ընդգրկում են հնդկական 10 ռուփի, 1 և 2 եվրո, լեհական 2 և 5 զլոտի, չեխական 50 կորունա, Հունգարիայի 100 և 200 ֆորինտ, Բուլղարիայի 1 և 2 լեվ, բրիտանական 1 և 2 ֆունտ ստեռլինգ, կանադական 2 դոլար, Հարավային Աֆրիկայի 5 ռանդ, Թուրքիայի 1 լիրա, Ինդոնեզիայի 1 ռուփի, Հոնկոնգի 10 դոլար, Արգենտինայի 1 դոլար, Բրազիլիայի 1 ռեալ, Ֆիլիպինների 10 պեսո և Մեքսիկայի բոլոր 1 դոլար մետաղադրամները կամ բարձր անվանական արժեքով մետաղադրամները։ Ներկայումս երկմետաղ մետաղադրամներ են թողարկվել աշխարհի ավելի քան 120 երկրներում, և այդ թիվը գնալով աճում է[1]։
Առաջին երկմետաղ մետաղադրամները ի հայտ են եկել մ.թ. 2-րդ դարում Հին Հռոմում։ Հռոմեական կայսրությունը Հադրիանոսի թագավորումից սկսած հատուկ առիթների համար թողարկել է բրոնզե կամ պղնձե կենտրոնով և օրիքալկումի արտաքին օղակ ունեցող խոշոր մեդալիոններ։ Հին հռոմեական երկմետաղ մետաղադրամներն ու մեդալիոնները մեծ պատմական և դրամագիտական արժեք են ներկայացնում և վաճառվում են առաջատար աճուրդներում[2]։
Երկմետաղ մետաղադրամների երկրորդ թողարկումը վերաբերում է 17-րդ դարին։ Անգլիայում 1634-1644 թվականներին Կառլոս 1-ինի օրոք թողարկվեց այսպես կոչված «վարդով ֆարտինգ». կեղծումները կանխելու համար պղնձե արտադրանքին ավելացվեց արույրե եզր։ Հետագայում այս տեխնոլոգիայով հատվեցին պղնձե եզրերով անագե պենիները[3]։ Մեկ այլ օրինակ է Միացյալ Նահանգների կողմից 1792 թվականին արտադրված արծաթե կենտրոնով նմուշը։ 1830-ական թվականներին և 1840-ական թվականներին բրիտանացի մեդալիստ Ջոզեֆ Մուրը մեծ քանակությամբ երկմետաղ «պենիի մոդել» և ավելի քիչ ընդհանուր «կես պենի մոդել» տոկեններ է արտադրել, որպես առաջարկություն փոխարինելու համեմատաբար մեծ պենին և կես պենին։ Չնայած ոչ որպես օրինական վճարամիջոց, Մուրի տոկենները լայն տարածում գտան և շատ առևտրականների կողմից ընդունվեցին անվանական արժեքով։ Չնայած իրենց ժողովրդականությանը, Միացյալ Թագավորության թագավորական դրամահատարանը մերժեց առաջարկը և չնվազեցրեց պենիի և կես պենիի չափը` մինչև 1971 թվականի փետրվարի 15-ի դեցիմալիզացիան։
Երկմետաղ մետաղադրամների շարքում հարկ է առանձնացնել 2000 թվականին թողարկված 10 դոլարը (կենտրոնը՝ 1/4 ունցիա պլատին, օղակը՝ 1/4 ունցիա ոսկի), 2003 թվականի Սլովակիայի 10,000 կրոն հնգանկյուն մետաղադրամy (1/2 ունցիա ոսկի + 1/10 ունցիա պալադիում)[4]։ Բացի այդ, 2003 թվականին Ավստրիայի դրամահատարանը թողարկել է աշխարհի առաջին նիոբիում պարունակող երկմետաղ մետաղադրամը[5][6] (կենտրոն՝ 998 հարգի նիոբիում, «օղակ»` արծաթ)։ Այդ ժամանակից ի վեր, տարեկան մեկ նիոբիում-արծաթե մետաղադրամի թողարկումը դարձել է Ավստրիայի դրամահատարանի ավանդույթը։
1992 թվականին Ֆրանսիայում թողարկվել է Մոն Սեն Միշելը պատկերող առաջին եռմետաղյա դրամը (անվանական արժեքը՝ 20 ֆրանկ)։ Կենտրոնը բրոնզե է, ներքին օղակը՝ նիկել, արտաքին օղակը՝ պղնձի, ալյումինի և նիկելի համաձուլվածք։ Կան նաև 20 ֆրանկ անվանական արժեքով եռմետաղյա դրամներ, որոնք թողարկվել են 1993 թվականին Ֆրանսիայում Միջերկրածովյան խաղերի և 1994 թվականի Ալբերվիլի օլիմպիական խաղերի համար։
2006 թվականին բրիտանական մասնավոր Պոբջոյի դրամահատարանը հատեց Բրիտանական Վիրջինյան կղզիների առաջին քառակուսի մետաղադրամը (պալադիում-ոսկի-պլատին-արծաթ)[7][8]։
Երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ История биметаллических монет (անգլ.)
- ↑ «Римские биметаллические монеты (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2011-03-03-ին. Վերցված է 2019-01-07-ին.
- ↑ «История биметаллических монет (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2010-02-03-ին. Վերցված է 2019-01-07-ին.
- ↑ Краткая история выпуска биметаллических монет(չաշխատող հղում)
- ↑ Ниобиевые монеты: очарование цвета
- ↑ Выпуск монеты со вставкой из ниобия (գերմ.)
- ↑ Pobjoy Mint, About Us Արխիվացված 2010-02-21 Wayback Machine,
- ↑ http://www.rene-finn.de/images/Palladiumphoto/BritishVirginIslands2007.jpg
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երկմետաղյա դրամներ կատեգորիայում։ |
- Worldwide Bi-Metallic Collectors Club - website
- World bimetallic coin news - WBCN - website: new issues, catalog, country index and reference prices